Tag: արտոնություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային արտոնություններ կան հաշմանդամների համար

Հասմիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ունեցող ա/ձ-ը հարկային ի՞նչ արտոնություններ կարող է ունենալ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Զբոսաշրջային կազմակերպությունների արտոնությունները ՀՀ-ում

Ռոզա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կցանկանայի իմանալ` ինչպիսի՞ հարկային առանձնահատկություններ ունեն զբոսաշրջային կազմակերպությունները ՀՀ-ում, արդյո՞ք կան որոշակի արտոնություններ, եթե այո, կնշե՞ք` որ դեպքերում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում ընտանեկան ձեռնարկատիրության դեպքում

Արայչո. Բարև ձեզ: Ունեմ Ա/Ձ` գրանցված որպես ընտանեկան ձեռնարկություն: Ի՞նչ պարտադիր հարկեր կամ վճարներ պետք է անեմ, եթե չեմ գերազանցում տարեկան 18 միլիոն դրամ շրջանառությունը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ արտոնություններ կան դերձակների, ժամագործների, կրկնուսույցների համար

Արամ. Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ, ես դերձակ եմ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի հարկեր պետք է մուծեմ: Քանի որ լսել եմ` կա օրենք այս տարվանից դերձակներին, ժամագործներին, կրկնուսույցներին չհարկելու մասին տարեկան մինչև 9 միլիոն եկամտի դեպքում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ ներմուծման ժամանակ

Տիգրան. Եթե ապրանքը Ոուսաստանից գնված է ԱԱՀ-ով, և կան փաստաթղթեր, Հայաստան ներմուծելիս արդյո՞ք ԱԱՀ վճարվում է, թե՞ ոչ: Ո՞ր դեպքերում չկան ներմուծման հարկեր:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը

Ալբերտ. Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր գնել-վաճառելուց։ Ըստ նոր օրենսգրքի 149 հոդվածի՝ արժեթղթերի առք ու վաճառքի արդյունքում առաջացած հասույթը դիտարկվում է որպես նվազեցվող եկամուտ, հետևաբար չի հարկվում։ Ի՞նչ մտքերով կամ պարզաբանումներով կարող եք կիսվել այս թեմայի շուրջ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ

Նարինե. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր սերնդի ՀԴՄ-ի համար որքա՞ն պետք է վճարոմը կատարվի

Ալբերտ. Խնդրում եմ պատասխանել` ՀՎՀՀ 45111089, Հայկ Հովակիմյան (գյուղական վայր) նոր սերնդի ՀԴՄ-ի համար որքա՞ն պետք է վճարոմը կատարվի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով

ArshakN. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ: Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գոյություն ունեն արտոնություններ

Lucie. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` եթե Ա/Ձ-ն գրանցվում է հաշմանդամություն ունեցող մեկի կողմից, արդյո՞ք որևէ արտոնություն կա հարկեր վճարելուց:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված

Արա Ա. Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին): ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում

David. Բարև ձեզ, Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ սահմանամերձ շրջանում, որը պետք է զբաղվի անասնաբուժական դեղորայքի և գյուղտեխնիկայի վաճառքով (տրակտոր, կթի ագրեգատներ, խոտհնձիչ մեքենա և այլն), խնդրում եմ ասեք. 1. Ես շրջանառության հարկով, թե Ավելացված Արժեքի Հարկով պետք է հարկվեմ (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով), 2. Եկամտային հարկման մասով սահմանամերձ շրջանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով), 3. Ա/Ձ բացելու համար ի՞նչ հերթական քայլեր են պետք 4. Որքա՞ն գումար է մոտավոր անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար (ՀԴՄ սարքը ներառյալ) և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Ա/Ձ գրանցելու համար
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար

Աննա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել. Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար կա՞ արդյոք հաշմանդամին տրված հաշմանդամության կարգի սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է արտոնյալ պայմաններով

Margarita.M. Բարեվ ձեզ, խնդրում եմ ասեք` եթե ՍՊԸ-ն աշխատում է պետության կողմից տրված հավաստագրով, այսինքն շահութահարկի 0 տոկոս և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափերով (տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ), ուրիշ որևէ հարկ պե՞տք է վճարի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք զբոսաշրջության ոլորտը ազատված է հարկերից

Տաթև. Բարև ձեզ: Ես հիմնել եմ մի ընկերություն, որը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և տուրիզմով: Ընկերությունում միայն ես եմ աշխատում: Տարբեր աղբյուրներից լսել եմ, որ տուրիզմն ազատված է հարկերից: Արդյո՞ք դա այդպես է: Եվ երկրորդ հարցս` ի՞նչ հարկեր պետք է վճարվի ընկերության կողմից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապահովագրական ընկերությունների հարկման արտոնությունների հետ կապված

willo. Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը իրավունք ունի կամ կարող է նամակով խնդրել ՀՀ ԿԲ նախագահին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի ՊԵԿ-ին` ապահովագրական ընկերություններին հարկումից ասենք 2 տարով ազատելու առաջարկով: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ շատ է հետաքրքիր: Նախապես շատ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ արտոնություններ կան նորաբաց կազմակերպության համար

Նարինե. Բարև բոլորին: ՍՊԸ բացելու դեպքում պետությունը որևէ աջակցություն ցուցաբերու՞մ է հիմնադիրներին: Ի՞նչ առավելություններ ունեն ՍՊԸ-ի հիմնադիրները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի արտոնություններ

Անուշ. Բարև Ձեզ: Երեխայի հետծննդյան արձակուրդից հետո արդեն աշխատում եմ: Երեխան դեռևս կուրծք է ուտում: Աշխատավայրում աշխատաժամանակի առումով ունե՞մ արդյոք արտոնություններ, կարո՞ղ եմ շուտ տուն գնալ կամ ուշ գալ աշխատանքի: