Tag: 3-րդ երկիր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի սկզբնական արժեքի որոշում

Լիանա․

Բարև ձեզ։ 3-րդ երկրից ներմուծվել է ապրանք, որի մաքսային արժեքը ավելի բարձր է, քան ինվոյսի արժեքը։ Այս դեպքում ապրանքի սկզբնական արժեքը դրամով ո՞րն ենք համարում՝ մաքսայի՞ն, թե՞ ինվոյսային արժեքը։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել՝ երրորդ երկրից ներմուծման ժամանակ արտարժույթի փոխարժեքը ո՞ր օրվանն ենք վերցնում՝ հայտարարագրման օրվա, թե՞ մաքսայինի կնիքի վրա նշվածը։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է բացել ՍՊԸ

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Ա/Ձ-ն, որը ավտոպահեստամասերի առևտրի գործունեությամբ գործում է միկրոյի դաշտում, ցանկանում է բացել ՍՊԸ և ինքն էլ պետք է լինի այդ կազմակերպության միակ հիմնադիրը և տնօրենը։ ՍՊԸ-ն պետք է զբաղվի երրորդ երկրից` Չինաստանից տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով ՀՀ-ում։ Նշեմ, որ ապրանքը ֆիզիկապես ՀՀ -ում կլինի և վաճառքը կկատարվի ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո առնվազն 3 ամիս հետո։ Խնդրում եմ պատասխանեք․

Հարց 1․ Կհամարվի՞ ՍՊԸ-ն փոխկապակցված ԱՁ-ի հետ։ Եթե այո, ապա կհամարվի փոխկապակցված
ա) սկսած ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո,
բ) ապրանքը ՀՀ սահմանը հատելուց հետո,
գ) ՍՊԸ-ով առաջին ապրանքը վաճառելուց կամ
դ) այլ ո՞ր պարագայում։
Այսինքն ցանկանում եմ իմանալ՝ մինչև ե՞րբ ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյով և հարկային խնդիր չունենալ։

Հարց 2․ Ո՞ր հարկման դաշտից սկսել ՍՊԸ-ի գործունեությունը՝
ա) մինչև 115.0 մլն շրջանառությունը շրջհարկ, այնուհետև ընդհանուր հարկման դաշտ
բ) հենց սկզբից ներկայացնել ԱԱՀ-ի հայտարարություն։ Քանի, որ ասում են, որ ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ կապված մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի հարկման մի կետի, այդպես ավելի ճիշտ կլինի, և ըստ որի հարկային բեռը այսպես ավելի ցածր կլինի։

Խնդրում եմ Ձեր կարծիքը, և եթե գիտեք մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի այդ կետերը, ապա ուղղորդեք՝ ինքս էլ կարդամ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

3-րդ երկրներից հագուստի ներմուծում

Կարեն․

Բարև Ձեզ, 3-րդ երկրներից հագուստի ներկրում իրականացնող և իրացնող Ա/Ձ-ն ի՞նչ մաքսային վճարներ, պետական հարկեր պետք է կատարի։ Կխնդրեմ նշել թե շրջանառության հարկի դեպքում և թե ընդհանուր հարկման դաշտի դեպքում առաջացող հարկերը և վճարները, շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր կառաջանան

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։

Ա/Ձ-ն սույն թվականի մարտին 3-րդ երկրից գնել է էքսկավատոր, որը ԱԱՀ-ից ազատված գործարքների մեջ էր, սակայն Ա/Ձ-ն ավտոմատ ընկել է ԱԱՀ հարկման դաշտ, խնդրում եմ ասեք՝ տվյալ պարագայում ինչպե՞ս կարելի է էքսկավատորը հանել Ա/Ձ վրայից, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում երրորդ երկրից

Նորա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով, երրորդ երկրից ներմուծել է ավտոմեքենա, որը վաճառելու է Ռուսաստանի դաշնությանը։ Ի՞նչ հարկեր են վճարվելու և ինչպե՞ս են հաշվարկվում։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՄՆ-ից նոթբուքի ներմուծում

Մանվել․

Բարև ձեզ։ ԱՄՆ-ից 250-400$ արժողությամբ նոթբուք ներկրելիս ի՞նչ չափի մաքսավճար կառաջանա։ Եթե հնարավոր է՝ կասե՞ք մոտավոր բանաձևը, որով կարող եմ ես հաշվել։ Նախօրոք շնորհակալություն։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ներմուծման հայտարարագրի ճշգրտում

Նարեկ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որի ժամանական վճարել է ԱԱՀ և մաքսատուրք։ Մի քանի ամիս անց կատարվել է ներմուծման հայտարարագրի ճշգրտում, որից հետո նվազել է ԱԱՀ-ն և մքսատուրքը։ Կասե՞ք` ինչպե՞ս պետք է ճշգրտեմ ԱԱՀ-ի հաշվետվությունը:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից

Արսեն. Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Մանան. Բարև բոլորին։ 3-րդ երկրից ներմուծում է կատարվել, մաքսային բրոքերը իր գործն արել է, հաշվապահն ունի՞ ինչ որ հաշվետվություն ներկայացնելու։ Միկրոյով աշխատող ՍՊԸ է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հագուստի ներմուծում Եգիպտոսից

Նազելի. Բարև Ձեզ: Եգիպտոսից հագուստ ենք ուզում ներկրել Հայաստան հիմնականում մեծածախ վաճառքի համար, բայց նաև չի բացառվում մանրածախ օնլայն վաճառքը: Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում: Եվ հաջորդ հարցս՝ արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք: Չգիտենք որտեղից սկսենք, որ ճիշտ լինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում և արտահանում

Կարինե. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ապրանքներ է գնել 3-րդ երկրից և միանգամից ուղարկել ՌԴ՝ վաճառելով ռուսական ընկերությանը: Ապրանքը Հայաստան մուտք չի գործել: Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ հարկային պարտավորություններ է ունենալու ՀՀ ընկերությունը, արդյո՞ք ներմուծում և արտահանում է համարվելու:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ներմուծում 3-րդ երկրից

Քրիստինա. Ներմուծել են 3-րդ երկրից մեքենա ՀՀ և պետք է արտահանվի ԵՏՄ, հարկերը կլինի 0, իսկ պե՞տք է դուրս գրվի հաշիվ ապրանքագիր։ Կազմակերպությունն աշխատում է շրջ․հարկով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծված ապրանքի ինքնարժեք

Նաիրա Վարդանյան. Խնդրում են պատասխանել. երրորդ երկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքը ինչպե՞ս է հաշվարկվում, մասնավորապես՝ ԱԱՀ-ի գումարը գնի մեջ մտնու՞մ է։ Ասեմ նաև՝ ապրանքը արտահանվում է Ռուսաստան։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիա. Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից

Գոքոր. Բարև ձեզ։ Ես ֆիզ. անձ եմ և ուզում եմ Չինաստանի Ալիէքսպրեսով ներմուծեմ ապրանք (ալյումինե կտոր է)։ Ի՞նչ գումարի շրջաններում պետք է լինի (բեռնափոխադրումը ներառյալ, թե՞ օդով, թե՞ բեռնատարով), որ ես կարող եմ ստանալ առանց մաքսազերծում անելու։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում Վրաստանից

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ-ն ցանկանում է Վրաստանից բազմոց գնել ատամնաբուժարանի համար, որպես ֆիզիկական անձ է ճիշտ գնելը, թե՞ ՍՊԸ։ Ինչպե՞ս նաև մաքսազերծման ժամանակ ինչքա՞ն է պետք վճարեն գույքի համար և ի՞նչ որ փաստաթուղթ անհրաժեշտ է ներկայացնել։ Կանխավ շնորհակալություն։