Tag: 3-րդ երկիր

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հագուստի ներմուծում Չինաստանից

Սեդա. Բարև ձեզ։ Ինձ մի հարց է հետաքրքրում։ Ես իրավաբանական անձ եմ, ունեմ ԱՁ, ցանկանում եմ Չինաստանից ներկրել հագուստ վաճառքի նպատակով։ Կասեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում մաքսազերծման պրոցեսը, գիտեմ որ բերված ապրանքի 15%-ն է, բայց ինչպե՞ս են դա անում, ըստ քաշի, թե՞ այլ։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Մանե. Արդյո՞ք հնարավոր է երրորդ երկրից ներմուծված ապրանքները չմաքսազերծվի, մաքսային պահեստում պահվի, որպեսզի միանգամից արտահանվի Ռուսաստան, այսպիսի փորձ ունեցել ե՞ք։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում ՀՀ սահման

Արևհատ. Հարգելի հաշվապահներ, ոչ ԵՏՄ երկրից ապրանք է ներմուծում ՀՀ սահման և անմիջապես վաճառում է ՌԴ կազմակերպության։ Հարց՝ փաստաթուղթ պե՞տք է դուրս գրեմ՝ հաշիվ վավերագիր, տեղափոխման հաշիվ, թե՞ հարկային հաշիվ։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Ասյա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ Չինաստանից հագուստ ներմուծելու համար որպես ՍՊԸ մաքսազերծման համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, քանի որ այդ կայքը որտեղից որ գնում ենք իրականացնում՝ ԻՆՎՈՅՍ չի տրամադում։ Մաքսազերծումը առանց ԻՆՎՈՅՍԻ հնարավո՞ր է, այլ տարբերակներ կա՞ն, որպեսզի առանց հաշիվ-ապրանքագիր ներկայացնելու մաքսազերծում կատարվի, և ապրանքը այդ դեպքում ի՞նչ է լինում մաքսատանը, եթե ինվոյս չի լինում։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Լիլիթ․ Բարև ձեզ։ Երրորդ երկրից ՍՊԸ_ով ապրանք ենք ներմուծել՝ պլոմբանյութերի փորձանմուշներ (դեղագործական)։ Արդյո՞ք դրոշմապիտակի հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ է նշանակում ինքնահաշիվ դուրս գրել, ինչպե՞ս են անում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Դավիթ. Խնդրում եմ պարզաբանել՝ թե ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից դեպի ՀՀ ուղարկվող համակարգչային մաս՝ տեսաքարտի քանի՞ հատն է համարվում ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ, և քանի հատը՝ ոչ, և ի՞նչ ժամանակային հաճախականությամբ։ Ապրանքի կոդ՝ 8471 80000։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Ալբերտ․ Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ, Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձը, որը հարկային ծառայությունում հաշվառված է որպես շրջանառության հարկ վճարող, ԵՏՄ երկիր չհանդիսացող՝ երրորդ երկրներից, ներ է մուծել ապրանք: Արդյո՞ք ապրանքը մաքսազերծելու համար վճարվում է ԱԱՀ և մաքսատուրք: Եթե այո, ապա ո՞ր դեպքում կամ դեպքերում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաքսազերծման գումարներ

Էդ. Որքա՞ն կկազմեն երրորդ երկրից 2017 կամ 2018 թվականների արտադրության ավտոմեքենաների մաքսազերծման գումարները։ Եթե արկա է հաշվարկի ալգորիթմ` կխնդրեմ ուղարկել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Արման․ Բարև, սիրելի կոլեգաներ, ո՞վ կասի․ 3-րդ երկրից ներմուծում անելիս ի՞նչ անելիքներ են առաջանում․ հայտարարագիր, հայտարարություն, վիճակագրական հաշվետվություն։ Շնորհակալ կլինեմ կոնկրետ և հստակ պատասխանների համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որում առկա է բնապահպանական հարկով հարկվող ապրանք։ Բնապ․ հարկը վճարվել է։ Ըստ օրենքի` ընկերությունը, եթե չի վաճառել այդ ապրանքից և պակասեցման ենթակա հարկի գումար չկա, եռամսյակային հաշվետվությունով այնուամենայնիվ պե՞տք է վճարի կրկին բնապ. հարկ` ապրանքի արժեքի ու քանակի արտադրյալի նկատմամբ հաշվարկելով համապատասխան դրույքաչա՞փ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկ

Սեդա. Բարև Ձեզ: Բնապահպանական հարկով 3-րդ երկրից ապրանք ներմուծելիս` ինչպե՞ս պետք է հաշվանցել այդ հարկը` տվյալ եռամսյակում ամբողջությամբ, թե՞ ապրանքի վաճառքից համամասնորեն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից

Անի. Բարև Ձեզ։ Ցանկանում եմ բացել հագուստի առցանց խանութ։ Չինաստանից ներմուծելու եմ 400 000դրամի ապրանք` յուրաքանչյուր ամիս: Կասեք` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Արփինե. Բարև Ձեզ: ԱՁ-ն ներմուծում է կատարում 3-րդ երկրից, դեկտեմբերին ստացած խմբաքանակի վրա հակագնագցման (հակադեմփինգային) տուրք են հաշվարկել: Հիմա եռամսյակի հաշվարկի մեջ ծրագիրն ինքնաշխատ որպես ձեռքբերման թիվ իր մեջ ներառում է` իվոյսի արժեք` այդ օրվա կուրսով+ԱԱՀ+բեռնափոխադրում+մաքսատուրք, ինչպես միշտ: Այդպես էլ պետք է լինի՞, թե՞ ես կարող եմ հակագնագցման տուրքն էլ ավելացնել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից

Կարեն. Ֆիզ. անձը Չինաստանից ներմուծելու է 100-150 հատ մազի կտրման սարք (մաշինկա, թրիմեր): Խնդրում եմ նշեք` բացի ԱԱՀ-ի 20%-ից էլ ի՞նչ վճարներ պետք է անի, և արդյո՞ք ինվոյսը գնի որոշման հիմք է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում ԱՄՆ-ից

Լուսինե. Հարգելի մասնագետներ, ունեմ Ձեր օգնության կարիքը: Ես հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի: Ներկայումս գտնվում եմ ԱՄՆ-ում և ցանկանում եմ ԱՄՆ-ից օդային ճանապարհով՝ ինքնաթիռով (իմ ուղեբեռում), ՀՀ բերել համակարգչի համար նախատեսված գրաֆիկական քարտ (видеокарта), քանի որ նշված մոդելները ՀՀ-ում կա'մ առկա չեն, կա'մ առկա են աստղաբաշխական գներով: ԱՄՆ-ից գնելու եմ մոտավոր 2000 դոլարով: Խնդրում եմ օգնել հասկանալ. 1. Որքա՞ն վճարներ/հարկեր/տուրքեր են առաջանալու: 2. Քանի՞ հատ կարող եմ բերել ինձ հետ: 3. Կա արդյո՞ք որևէ հատուկ ընթացակարգ ներմուծման համար, թե ոչ (օրինակ հայտարարագրում): 4. Ի՞նչ իրավական ակտով/ակտերով է կարգավորվում նման գործընթացը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ուկրաինայից ներմուծում կատարելու համար

Արայիկ. Բարև Ձեզ: Ուկրաինայի հանրապետությունում գնել եմ ավտոտեխզննման համար նախատեսված արգելակման համակարգի ստուգման գործիք, որը օգտագործված է: Ինվոյսային արժեքն է 850 ԱՄՆ դելար։ Հիմա պատրաստվում եմ ներկրել Հայաստան։ Խնդրում եմ՝ տեղեկացնել մաքսազեծման գոնե մոտավոր արժեքը և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շնորհակալություն։