Tag: սոց. վճար

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հարկեր

Մարի. Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՀՔ քաղվածք

Արուս. Բարև բոլորին: Շրջանառության հարկ վճարող եմ: Այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածքն եմ նայում, եկամտային հարկի և սոցիալական վճարի մասով վճարված գումարը երևում է ներքևում` միասնական հաշվում առկա գումարի տակ: Արդյո՞ք դա այդպես էլ պետք է լինի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճար

Ալլա․ Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, մի հարց․ եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և ծրագրով ավարտը նշված է 27.07.2022թ․, այդ ամիս ծրագիրը ավտոմատ պահու՞մ է 3000-ը, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ աշխատողը 28.07 վերադառնալու է աշխատանքի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի փոփոխություն

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին գրանցել եմ անհատ ձեռնարկատեր և գործել եմ միկրոձեռնարկության հարկման դաշտում՝ մանրածախ առևտրի ոլորտում: 2022 թվականի մայիսի 24-ին ստացել եմ ծանուցում՝ պետեկամուտների կոմիտեից, այն մասին, որ համաձայն օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի 2021 թվականից չեմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և առաջարկել են ներկայացնել 2021 թվականի, ինչպես նաև 2022 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկներ: Խնդրում եմ պարզաբանեք՝ տվյալ ժամանակահատվածի համար ես պե՞տք է նաև վճարեմ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3 մասով սահմանված շահութահարկը՝ 5000 դրամի չափով, և նույն ժամանակահատվածի համար սահմանված պարտադիր կուտակայինի դրույքաչա՞փը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հետ կապված

Մանե․ Բարև Ձեզ։ Աշխատողի մաքուր աշխատավարձը կազմում է 73 000 դրամ առանց սոց․ վճարի պահման, իսկ մեկ այլ աշխատողինը կազմում է 71 000 դրամ սոց․ վճարը պահված։ Կուզենայի իմանալ՝ կարո՞ղ եմ դրույքը այնքանի հասցնել, որ տվյալ աշխատողը նույնպես 73 000 դրամ ստանա։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սոցիալական վճար

Սեդա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ֆիզարձակուրդի մեջ եմ, աշխատել եմ դեղատանը, որը ԱՁ միկրոձեռնարկություն է։ Հիմա երեխան 8 ամսական է դառնում, ինձ այդ դեղատան հաշվապահն ասում է, թե իմ հարկի գումարը՝ 3 000 դրամը, այսուհետ պետք է ես վճարեմ, մինչ այդ գործատուն էր վճարել, դա այդպե՞ս է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սոց․ վճարի հետ վերադարձ

Նարեկ․ Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության աշխատակիցը, ով ՀՀ քաղաքացի չէ, սակայն ուներ ՀՀ-ում աշխատելու թույլտվություն, ազատվում է աշխատանքից և նրա սոց․ վճարները պետք է հետ ստանա։ Կխնդրեմ նշել կարգը՝ ինչպե՞ս պետք է հետ ստանանք սոց․ վճարների գումարները։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ազատված է ԱԱՀ և շահութահարկից

Արամ․ Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղատնտնեսական արտադրանքի արտադրությամբ: Ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Հարց․ 1․ Ինչպե՞ս պետք է հաշվարկել Ա/Ձ-ի տարեկան սոց․ վճարը։ 2․ Արդյո՞ք առանց փաստաթուղթ հումքի ձեռքբերման համար պարտավոր է վճարել 20 տոկոս եկամտային հարկ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հետ վերադարձ

Սարգիս. Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց: Աշխատում եմ երկու գործատուի մոտ, և երկուսի կողմից վճարված տարեկան աշխատավարձը կազմում է 5 միլիոն դրամից ավել: Նպատակային սոց. վճար վճարող եմ: Ճի՞շտ է, որ որոշակի չափից ավել վճարված սոց. վճարը կարելի է ետ ստանալ: Եթե այո, ապա որքա՞ն է չափը, ի՞նչ ընթացակարգով: Կխնդրեի հնարավորինս մանրամասն: Աշխատավարձը նկատի ունեմ հաշվարկային:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի և սոց․ վճարի պարտավորություններ

Ելենա․ Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է փետրվարի 15-ին, արդեն գրանցվել է հարկայինում, աշխատելու է շրջ․ հարկով։ Փետրվարին եկամուտ չի ունեցել։ Հարկայինի կայքում Հարկային պարտավորություններ էջում շահութահարկը և սոց․ վճարը 5 000-ը չեն երևում։ Հիմա պե՞տք է վճարել այդ 5 000-ակաները մինջև մարտի 20-ը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով

Արուս․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն բացվել է փետրվարին և դեռ շրջանառություն չունի, և ԱՁ-ի հաշվեհամարի վրա գումար չկա: Էլեկտրոնային համակարգում ուզում եմ միասնական հաշվին վճարել 10 000 դրամ փետրվար ամսվա եկամտայինի և սոց. վճարի համար, կարծում եմ՝ պետք է ԱՁ-ի հաշվեհամարին փոխանցեմ նշված գումարը, նոր վճարեմ, ուրիշ հաշվեհամարից վճարել չի կարելի: Հետևաբար Էլեկտրոնային վճարումներ մասում ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ-ում Վճարողի հաշվեհամար մասում լրացնում եմ ԱՁ-ի հաշվեհամարը, իսկ վճարման նկարագրությունում նշե՞մ եկամտային և սոց վճար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հարկեր

Միլենա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացու աշխատավարձի պահումներ

Թամարա․ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։