
ԱՁ տարեկան հաշվետվություններ
Ռազ․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն, որը գրանցվել է հոկտեմբեր ամսին, ոչ մի գործունեություն չի ծավալել, 2021 թ․ վերջին կիսամյակի 0-ական շրջ․ հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ և 2022թ հունվարի 27-ին անորոշ ժամանակով դադար եմ տվել (ձև 207)։ Կասե՞ք՝ ԱՁ-ի սոց․ վճարի և շահութահարի հաշվետվությունը մինչև ե՞րբ պիտի ներկայացնեմ 4 ամսվանը և մինչև ե՞րբ կարող եմ վճարել։

Ա/Ձ հաշվետվություններ
Գագիկ.
Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի վերջին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է խորհրդատվական ծառայություններ։ Արդյո՞ք հոկտեմբեր ամսվա համար պիտի վճարվեն 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառությա՞ն (հաշվի չառած, որ Ա/Ձ-ն բացելուց հետո 2 ամսվա շրջանառությունը 1մլն-ից քիչ է)։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել ու վճարման ժամկետները։ Շնորհակալ եմ։

Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ
Սերյոժա.
Ա/Ձ գործում է 2021թ. օգոստոսից, չունի աշխատող: 2022թ. հունվարի 13-ին ուղարկել/հանձնել է ձև 256 ու 257: Անհատ ձեռնարկատերը ծն. 1989թ. սոց. վճար պե՞տք է կատարի կուտակային ֆոնդի համար և այդ առումով տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, դրոշմանիշային վճար կատարո՞ղ է համարվում տվյալ Ա/Ձ-ն:

Եկամտային հարկի դրույքաչափ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Գիտեմ, որ 2022թ. սկսած եկամտային հարկի դրույքաչափը դարձել է 21%, իսկ կուտակային վճարինը՝ 4,5%: Սակայն impress.am կայքում 2022 թվականի համար աշխատավարձը հաշվարկվում է հին դրույքաչափերով: Արդյո՞ք ծրագրային խնդիր է, թե՞ դրույքաչափերը դեռ չեն փոխվել: Եվ 2-րդ հարցս. 1996թ.-ից հետո ծնված աշխատողների համար աշխատավարձ հաշվարկելիս ի՞նչ առանձնահատկություն կա:
Շնորհակալություն

Սոցիալական վճարի հաշվարկ
Անի․
Բարև բոլորին։ Սոց․ վճարի սահմանափակումը 1 020 000-ից բարձր համար որքան է կազմում։

ԱՁ ստաժ
Արմինե․
Բարև ձեզ, եթե Ա/Ձ աշխատում է միկրոյով ու վճարում է իր եկամտային հարկը և սոց վճարը, տվյալ Ա/Ձ ստաժ համարվու՞մ է տարիները։

Բաշխում միասնական հաշվից
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ հուշել` որտեղի՞ց է կատարվում միասնական հաշվին փոխանցված եկ․ հարկի և սոց․ վճարի վերաբաշխումը։

Ինչպե՞ս հաշվել հարկերը
Մարի.
Բարև Ձեզ: Խնդրեմ կպատասխանե՞ք: Եթե աշխատողին պետք է վճարենք 650 000 (ներառյալ` հարկերը), Ինչպե՞ս հաշվել հարկերը:

Միասնական հաշիվ
Սուսաննա Բարսեղյան.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` եկամտային հարկը ու սոց․ վճարը փոխանցվելու են 900008000490 հաշվեհամարի՞ն։

Սոց. վճարի արտացոլում հաշվետվության մեջ
Արմինե.
Բարև ձեզ: Աշխատողին նոյեմբերի 24-ից խնամքի աձակուրդ ենք ուղարկել, այժմ եկամտայինի հաշվետվություն ուղարկելիս 3000դր. սոց. վճարը չի արտացոլվում: Արդյո՞ք դեկտեմբերից է պահվելու, բայց չէ՞ որ նոյեմբերից է գնացել։

ԱԱՀ-ով աշխատող ԱՁ հարկեր
Բարև Ձեզ: Նոր եմ գրանցվել որպես Ա/Ձ: Ընտրություն չունեմ, վճարելու եմ ԱԱՀ, ինձ ասացին: Կհուշե՞ք, էլ ի՞նչ ունեմ վճարելու՝ եկամտային հարկ, սոց. վճար և զինծառայողների հիմնադրամին:

ԱՁ սոցիալական վճարներ
Նարինե.
Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Կասե՞ք` ինչ սոցիալական վճարներ ունեմ կատարելու: Շնորհակալություն:

Ա/Ձ ցանկանում է սոց. վճար վճարել
Գոհար.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գործում է միկրոյի դաշտում և օրենքով վճարում է միայն դրոշմանիշային վճար, բայց ցանկանում է վճարել նաև սոց. վճար: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս անել և հաշվետվության մեջ ինչպե՞ս ցույց տալ:

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Գայանե.
Եթե կնքվում է քաղիրավական պայմանագիր կազմակերպության աշխատողների հետ և դրսից եկած աշխատողի հետ: Խնդրում եմ պատասխանեք՝ ինչպե՞ս են պահվում հարկերը /եկամտ. հարկ, սոց.վճար, դրոշմանիշ.վճար/, խոսքը վերաբերում է կրթական կազմակերպության սեմինարավարներին:

Հիվանդաթերթիկի հետ կապված
Լիան.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել հիվանդաթերթիկի (բյուլետենի) հաշվարկի հետ կապված մի քանի հարցում.
1. Հիվանդաթերթիկի համար միջին աշխատավարձ հաշվարկելիս, եթե չի լրացել տվյալ գործատուի մոտ աշխատանքի 12 ամիսը, ապա նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսների համար ստացված աշխատավարձից բացի այդ ամիսներին ստացված արձակուրդայիններն էլ են ներառվու՞մ միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։
2. Հիվանդաթերթիկի գումարը հաշվարկելիս՝ միջին աշխատավարձի 80%-ից ի՞նչ հարկեր են գանձվում (եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշ)։
3. Կխնդրեի հստակեցնել՝ արդյո՞ք հիվանդաթերթիկի առաջին իսկ օրվանից սկսած է հաշվարկը կատարվում։
4. Եթե հիվանդաթերթիկը 2021թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ է, հաշվարկվու՞մ և վճարվու՞մ է միանգամից 14 աշխատաքային օրվա համար (8 օր սեպտեմբեր + 6 օր հոկտեմբեր), թե՞ սեպտեմբերինը սեպտեմբերի աշխատավարձի հետ ենք հաշվում և վճարում, իսկ հոկտեմբերի օրերը՝ հոկտեմբերի աշխատավարձի հետ։

Համատեղությամբ աշխատանքի հարկեր
Կարինե.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ՝ երկու տարբեր վայրերում, և երկու տեղից էլ պահում են եկամտային հարկ և կենսաթոշակային վճար: Արդյո՞ք չպետք է մի տեղից պահվեր և ու՞մ կարող եմ դիմել այս հարցով։

Ա/Ձ նաև գրանցված աշխատող է
Գուրգեն.
ԱՁ-ի տարիքը 25 է, աշխատելու է միկրոյով, նա զուգահեռ աշխատում է նաև այլ պետական կազմակերպությունում և վճարում է բնականաբար սոց. և դրոշմանիշային: ԱՁ-ով էլ պետք է վճարի՞:

Ապրանքների ներմուծում և առցանց վաճառք
Տիգրան․
Ողջույն բոլորին։
Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Զ, գործունեություն՝ օնլայն վաճառք (մանկական հագուստ, մանակական պարագաներ և նմանատիպ ապրաքներ)։ Աշխատելու եմ շրջ․ հարկով 5%: Տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 115 մլն դրամը։
- Պետք է վճարեմ․
- Սոց․ վճար 5 000 դրամ
- Շահութահարկ 5 000 դրամ
- Դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից կախված ըստ սանդղակի։

Ժամավճար
Դիանա.
Խնդրում եմ ասել՝ ճիշտ կլինի հետևյալ հաշվարկը: Եթե շաբաթական 18 ժամ տևողություն լինի, այս դեպքում մաքուր ժամավճարը հաշվելով կլինի՞ 510դր., աշխատողը սոց. վճար վճարող է, դրոշմանիշն էլ մինչև 100 000 դրամի սանդղակով, աշխատավարձը կլինի՞ 51 264 դր: Շնորհակալ եմ նախապես:

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված
Արթուր.
Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե աշխատողը ունի նաև հիմնական աշխատանք, ապա քաղիրավական պայմանագրի շրջանակում վճարված սոց. վճարը գումարվու՞մ է կենսաթոշակին և համարվու՞մ է ստաժ:
Վերջին մեկնաբանություններ