Tag: սոց. վճար

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց. վճարի հետ կապված

Մանուշ. Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանամ, եթե աշխատողը գրանցված աշխատում է, ու նրա համար փոխանցվում է ամենամսյա սոցվճարը ու եկամտահարկը, ու նույն աշխատողը գրանցվում է մի ուրիշ հիմնարկում, օրինակ ԱՁ-ում, ապա անպայման ԱՁ-ն նույպե՞ս պետք է սոց. ու եկամտարակ փոխանցի: Ես լսել եմ, որ եթե մի հիմնարկում փոխանցվում է սոցվճար, ապա երկրորդ աշխատավայրում չի փոխանցվում սոցվճար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն պարտավո՞ր է վճարել սոց. վճար

Ella. Բարև ձեզ, եթե աշխատողի ԱՎՈՒՄ այդ ամսվա համար 0 դրամ է կազմել, գործատուն պարտավո՞ր է վճարել սոց. վճարը ընդհանուր սահմանված կարգով, այսինքն՝ առնվազն 7000 դրամ (դրույքաչափերը տես "Պարտադիր Սոցիալական ապահովության"), աշխատողի 3 տոկոս սոց. վճարների մասին" ՀՀ օրենք, հոդված 5-ում վճարը կգանձվի ճիշտ 3 տոկոսի չափով, կարող է դա նաև 0 դրամ լինել, եթե աշխատողի ԱՎՈՒՄ այդ ամսվա համար 0 դրամ է կազմել, եկամտահարկն էլ հաշվարկվում է "Եկամտահարկի մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով՝ կարող է կազմել 0 դրամ և մինչև անվերջություն՝ ցանկացած դրական թիվ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության լրացում

Արթուր. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ լրացնել տարեկան հաշվետվությունները: Ես Պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ 15.07.2010թ, գրանցվել եմ որպես հարկ վճարող 15.07.2010թ: Գործունեությունս սկսել եմ օգոստոս ամսին: Աշխատում եմ վարձակալած տարածքում Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ սոցիալական վճարներ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական վճարները մեկ տարվա կտրվածքով: Խնդիրը հետևյալում է. Անհատ ձեռնարկատերը զբաղվում է անասնապահությամբ և չունի վարձու աշխատողներ, և նրա տարեկան եկամուտները կազմել են 1 150 000 ՀՀ դրամ, որից 560 000 դրամ կազմել են ծախսերը: 1.Տվյալ դեպքում սոցիալական վճարը կկազմի 88 500 դրամ (1 150 000-560 000=590000 590000*15%=88500 դրամ) 2.Դրա հետ մեկտեղ ամեն ամիս պետք է վճարել 5 000 դրամ ամսական: Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով սոցապը կկազմի 5000*12+88500=148500 դրամ: Ճի՞շտ եմ կատարել հաշվարկները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ լուծարում

Էդգար. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ՍՊԸ-ի լուծարման հարցում: Վարձակալությամբ աշխատացնում էի խանութ: ՍՊԸ-ն գրանցված է 2010 թ. սեպտեմբերից, խանութն աշխատել է նոյեմբերից: Շուրջ մեկ ամիս է այլևս ՍՊԸ-ն գործունեություն չի իրականացնում, սակայն որևէ փաստաթղթով դա հիմնավորված չէ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք պարտադիր է վարձակալության պայմանագիրը չեղյալ համարել նոտարով, թե՞ հնարավոր է զուտ դիմել կադաստրին և զերծ մնալ նոտարական ծախսից: Արդյո՞ք խորհուրդ կտայիք դիմել հարկային մարմնին` գործունեություն չծավալելու վերաբերյալ` լրացուցիչ հարկերից խուսափելու համար (այժմ ամսական անիմաստ ավելանում են հարկային պարտավորությունները` տարածքի վարձակալության եկամտահարկի և սոցվճարների պատճառով): Եվ ընդհանրապես, քայլերի ի՞նչ հերթականություն կառաջարկեիք լուծարման համար (ռեգիստր, կադաստր, հարկային և այլն): Շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Մարգարիտա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում, բացի եկամտահարկից և սոցից, և ի՞նչ ժամկետներում: Նախորոք շնորհակալություն: megi.torosyan շնիկ mail.ru :
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոշիկի վերանորոգման աշխատանք

Կարինե. Ես շատ եմ ուզում իմանալ արտոնագրված հարկի մասին: Ես զբաղվում եմ կոշիկի վերանորոգման աշխատանքով (փինաչի): Ուզում էի իմանալ, բացի տարեկան 80000 - ից, սոց վճարումներ պիտի՞ կատարեմ և պարտադիր պե՞տք է Ա/Ձ կամ ՍՊԸ լինեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լրացնել տարեկան հաշվետվությունը

Գրիգոր. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, հաստատագրված վճար վճարող Ա/Ձ եմ, ամեն ամիս 5000 դրամ վճարել եմ սոց վճար, տարվա վերջում տարեկան սոցը ինչպե՞ս պետք է լրացնեմ, որ ավելորդ գումար չմուծեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք պարտավորություն

Լիանա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական ապահովության գերավճարների մասին

Աիդա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կազմակերպությունը սոցվ. ճարների գծով 01.12.2010թ.-ի դրությամբ ունեցել է որոշակի գերավճար: Արդյո՞ք դա կհաշվանցվի հաջորդ ամսվա հաշվարկին: Նաև մի հարց` սոց. վճարների ուշացման դեպքում ի՞նչ տուգանք կարող է լինել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Ella. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցով: Դեկտեմբերի 1-ից գործատուի սոց. վճարի դրույքաչափը որքա՞ն է կազմում, և եթե օտարերկրացին դեկտեմբեր ամսում չի աշխատել, ապա այդ դեպքում գործատուի սոց. վճարը հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկեր աշխատավարձից

Արմեն. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք. օրինակ, ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրեն, որի աշխատավարձը 60000 դրամ է: Ի՞նչ հարկեր է վճարում ՍՊԸ-ն և ի՞նչ ժամանակացույցով: Խնդրում եմ առավել մանրամասն, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունում կա 12 աշխատող

Gayane. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. մեր կազմակերպությունում կա 12 աշխատող, որից մեկը դեկտեմբերի 1-ից վերցրել է իր հաշվին արձակուրդ: Մեր աշխատավարձը դեկտեմբերին եղել է ընդ. 774676 դրամ, իսկ գործատուի սոցըˋ 160002 դրամ, այս գումարից կա մեկ աշխ.102000 հզ.դրամ, սոցը 19100: Դեկտեմբերին ունեցել ենք 4 հոգու պարգևատրում ընդ.396360 դրամ, 75452 սոց: Սոցի թվերը իրար չեն համապատասխանում սոցի հաշվետվությունում, խնդրում եմ պատասխանեք սկսնակիս:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի 5 րդ կետի փոփոխությունը

Վահագ. Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի հօ 179 –ի 5 րդ կետի փոփոխությունը: Դա նշանակու՞մ է, որ, օրինակ, սոց վճար պետք է վճարի նաև Ա/Ձ-ն իր համար, եթե նա օտարերկրյա քաղաքացի է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Narine. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ պատասխանել այս հարցիս. տեղի ունեցավ օտարերկրյա քաղաքացիներից սոց. վճարումների փոփոխություն: Իսկ ինչ վերաբերվում է եկամտահարկի հաշվարկին, չեմ կարող գտնել ոչինչ, կատարվե՞լ է փոփոխություն, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ: Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս nara_yag շնիկ mail.ru
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել սոց. վճար

Անահիտ. Խնդրում եմ պարզաբանել: Առաջին անգամ ԱՁ եմ բացել նոյեմբեր ամսին: Սակայն դեռ գործունեություն չեմ իրականացնում, քանի որ հարկայինում ՀԴՄ-ն դեռ չեմ գրանցել: Արդյո՞ք պետք է սոց. վճարում կատարեմ նոյեմբեր ամսվա համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

Վահագ. Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր

Արմեն. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար: