Tag: սոց. վճար

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց. հատկացում գործատուի կողմից

Hayk. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` մեր աշխատակիցը 28 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, մնացած 2 օրվա աշխատավարձը կազմում է 18 հազ. դրամ, այդ 18 հազ-ի համար պետք է հաշվարկվի 7000 դր. գործատուի սոց, թե ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ում 5 աշխատող է

Նառա. Եթե մեր ՍՊԸ-ում 5 աշխատող է, այսինքն ես հանձնում եմ 3 ամիսը մեկ սոց-հաշվետվությունը, իսկ աշխատողս օգոստոսին է գնալու դեկրետ, ես պե՞տք է միայն հոկտեմբերին -եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս նշեմ նպաստի չափը և տեղեկանք վերցնեմ հարկայինից: Կարո՞ղ է հետագայում ասեն, որ ժամկետը անցել է: Եվ մի հատ էլ հարցˋ ես օգոստոսի սոց-ը պետք է չփոխանցե՞մ, այլ տամ աշխատողիսˋ նպաստի մի մասը փակելու համար: Իսկ 3% փոխանցու՞մ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Միլենա. Կարող եք պատասխանել, խնդրում եմ, հղիին 140 օրվա համար տրամադրվող գումարը հաշվարկելիս, հաշվի է առնվում նրա զուտ աշխատավարձը` սոց. վճարումները արված, թե հակառակը: Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Արտյոմ. Բարեվ Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս վերջնահաշվարկի վերաբերյալ...Վերջնահաշվարկի գումարը Սոցի հաշվետվության ԱՎՈՒՄ-ի մեջ նշվում է թե ոչ, եթե այո կխնդրեյի հիմնավորել...քանի որ հայտնի է որ վերջնահաշվարկից սոց չի պահվում
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է բյուլետեն

Ani. Բարև Ձեզ, Խնդրում եմ օգնեք ինձ ֆիզ. ուղարկելու հարցում: Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.02.2010թ-ից 150000 դրամ աշխատավարձով և 23.06.2010թ-ին ներկայացրել է բյուլետեն, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ ֆիզի գումարը: 3 ամիսների միջին աշխատավարձը հաշվելիս մայիս ամսվա 23 աշխատած օրերը հաշվում ենք, թե` ոչ: Եվ ԱՎՈՒՄ-ն ենք վերցնում, թե իրեն վճարված փաստացի գումարը: Եվ ևս մի հարց. մայիս ամսվա 23 օրերի համար գործատուի սոցը 150000-ի համար ենք հաշվում, թե 23 օրվա համար վճարվածի: Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն կնքել է քաղ. իրավական պայմանագիր

Նարեկ. Եթե գործատուն կնքել է քաղ. իրավական պայմանագիր (օրինակ` հինգ հոգուց բաղկացած անձանց հետ, որոնք պետք է կատարեն որոշակի աշխատանք և դրա համար կստանան յոթ հարյուր հազար դրամ), ապա նա քանի հոգու համար է սոց. վճար կատարում և այդ հինգ հոգին արդյոք այդ գործատուի համար համարվում են վարձու աշխատողներ: Կանխավ շնորհակալ եմ...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինանյութի առևտուր

Ալլա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն: Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ; Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է անհատ ձեռներեցը ներկայացնի

Սոնա. Բարև Ձեզ, Շատ եմ խնդրում օգնեք ինձ հետևյալ հարցում. ինչ հաշվետվություններ պետք է անհատ ձեռներեցը ներկայացնի հարկային տեսչություն եռամսյակի ավարտին, եթե այդ եռամսյակում ոչ մի գործարք չի արել, (Եթե հնարավոր է ուղարկեք տիպային տարբերակ) և արդյոք անհրաժեշտ է սոց. վճարումները կատարել, եթե գործարք չի արվել: Կանխավ շատ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահվու՞մ է արդյոք սոց. վճար

Մելինե. Խնդրում եմ պատասխանեք, վերջնաշվարկի սոց վճարը 3% պահվում է, է թե ոչ: Գործատուի կողմից հաշվարկվում է պարտադիր սոց վճարը, թե ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ների վերաբերյալ

Արման. Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ ձեր գործում և ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված: Մասնավորապես՝ ՀԿ-ների մասին օրենքում նշված է՝ Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: Այստեղից ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են միավորվել առանց ինչ-որ շահի կամ վարձատրության: Հարց՝ ՀԿ-ն չի ստանում ոչ մի նվիրատվություն կամ օգնություն, իր կանոնադրությամբ չի սահմանում անդամավճար, վարձատրություն հիմնադրի (նախագահի) կամ այլ անդամների համար, բայց հարկայինում չեն ցանկանում ընդունել զրոյական հաշվետվություններ՝ ասելով, որ եթե ունեք նախագահ, այսինքն՝ աշխատող, պետք է նրա համար հաշվարկեք ու վճարեք սոցապ, եկամտահարկ…
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում

Zeno. Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ. անձի հետ կնքվել է պայմանագիր

Artur. Բարև Ձեզ. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ձևակերպել Ֆիզ անձի հետ կնքված է աշխ. կատարման պայմանագիր որի համաձայն ներկարարական աշխատանքներ պետք է կատարվի և մեր կազմակերպությունը նախատեսել է 60000 դր գումար/ներառյալ բոլոր տեսակի հարկերը/ և արդյոք 3տոկոս սոց վճար պահվելու է?
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Oտարերկրյա աշխատողի վերաբերյալ

Ani. Բարև ձեզ, ես գիտեմ, որ օտարերկրյա աշխատողի համար սոց. վճարներ չեն կատարվում, կարող եք ինձ ասել սակայն սոցում նրան գրանցել պետք է, թե ոչ, իսկ եկամտահարկի հաշվարկը նույն է, ինչ ռեզիդենտինը???
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի գումարի վերաբերյալ

Anzhela. Բարև, հարգելի' գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալում. աշխատողի համար հաշվարկել եմ վերջնահաշվարկ, որից պահվել է միայն եկամտահարկ, իսկ սոց. վճարներ` ոչ: Ինձ հետաքրքիր է, եթե սոց. վճարներ չի հաշվարկվում, արդյոք վերջնահաշվարկի գումարը սոց. հաշվետվության ԱՎՈՒՄ-ի մեջ ներառվում է
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ատամնաբույժի հետ կնքվել է աշխ. պայմանագիր

Հռիփսիմե. Հարգելի բարեկամներ հայցում եմ ձեր օգնությունը, հիվանդանոցում ատամնաբույժի հետ կնքվել է աշխ.պայմանագիր որի համաձայն աշխատավարձը սահմանվել է իր կողմից դրամարկղ վճարած գումարների 50%-ի 60%, բայց նա չի վճարում և աշխատավարձ չեն հաշվարկում, չեն վճարում նաև սոց վճար:Հաշվապահ չեմ բայց պիտի ստուգեմ, ասեք խնդրում եմ արդյոք երկու դեպքում էլ չեն խախտում համապատասխան օրենքներ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելիներ: Ես աշխատավարձ եմ հաշվել, խնդրում եմ ստուգել և բացատրելով գրել գործատուի սոց.-ը: Աշխատավարձը 150 000 դրամ է: 1) 150000*3/100=4500 2) 150000-30000-4500=115500 3) 8000+7100=15100 4) 150000-15100-4500=130400 Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամսյա նպաստ

Լիլիթ. Բարև ձեզ, կցանկանայի ձեզ ուղղել հետևյալ հարցը: Ես երբեք չեմ աշխատել, ոչ մի հիմնարկում գրանցված չեմ եղել, հետևաբար ոչ մի սոց. վճարումներ չեմ կատարել: Կարո՞ղ եմ արդյոք ես ստանալ ամենամսյա նպաստ երեխայիս համար, ով 6 ամսական է: Շնորհակալություն: