
Կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով
Իննա.
Հարգելի կոլեգաներ,
կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով և ունի կնքած պայմանագիր իրավաբանական անձի հետ, որ 2 ամիս տարածքը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Հարցս հետևյալն է` ի՞նչ պարտավորություններ են առաջանում կազմակերպության մոտ, որը ԱԱՀ-ով չի հարկվում: Շահութահարկի հոդված 16-ում գրված է միայն, որ անհատույց տրամադրած ակտիվները չեն նվազեցվում համախառն եկամտից: Արդյո՞ք հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի, թե՞ միայն հանձնման-ընդունման ակտ, և որտե՞ղ կարելի կարդալ անհատույց տրամադրած ակտիվների հարկման վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագիր կնքել
Էլեն.
Հարցս հետևյալն է` իրավաբանական անձանց միջև առուվաճառքի և մատակարարման դեպքում (եթե միանգամյա գործարք չէ) պայմանագիր կնքելը արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞ հաշիվ-ապրանքագիրը բավարար է: Պայմանագիր չկնքելը ի՞նչ հետևանք կարող է ունենալ:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում
Ժաննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մեր հիմնադրամը ուզում է օգնել կոնկրետ գյուղի բնակիչներին: Պայմանագրով ամեն ընտանիքին տալ խնամքի և օգտագործման համար մի կով, նրանցից առաջին 2 տարվա ընթացքում վերցնել ստացված կաթի մի մասը, իսկ երրորդ տարում արդեն նվիրատվության պայմանագրով կովը նվիրել տվյալ ընտանիքին: Ես առաջին անգամ եմ առնչվում այս բնագավառի հետ: Եթե կարելի է, խնդրում եմ հուշել, թե ինչ հարկային պարտավորություններ են առաջանում ըստ էտապների: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանքային պայմանագիր
Anush.
Համատեղությամբ պայմանագրով նախատեսված է հետևյալը."Աշխատաժամանակի տևողությունը կազմում է օրեկան 4 ժամ` շաբաթական 20 ժամ` չներառելով մեկժամյա ընդմիջումը:" Արդյո՞ք նման ձևակերպումը ճիշտ է:

Պայմանագրի կնքում
Արմինե.
Բարև, հարգելի կոլեգաներ: Նախ շնորհավորեմ բոլոր կանանց միամսյակը: Ես մարզադպրոցի հաշվապահն եմ: Միջնակարգ դպրոցը իր մարզադահլիճը տրամադրել է մեզ` մարզումներ անցկացնելու համար: Այժմ ուզում ենք կնքել փոխադարձ պայմանագիր: Ես սկսնակ եմ: Խնդրում եմ ասեք` ինչ կարգով պետք է կնքեմ, և հատուկ փաստաթուղթ կա՞, թե՞ չէ: Եթե կա, ապա խնդրում եմ ուղարկեք mar.sport շնիկ mail.ru հասցեով: Խնդրում եմ, շտապ է:

Քաղաքացիաիրավական պայմանագրի վերաբերյալ
Արթուր.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Ես ծառայություններ եմ մատուցում տարբեր հիմնարկների, հասարակական, միջազգային ու դիտորդական կազմակերպությունների, պետական կառույցների և այլն: Միշտ կնքում եմ քաղաքացիաիրավական պայմանագիր, որի ժամանակ պատվիրատուն է մուծում հարկերը: Ես ընդհանրապես ոչինչ չեմ մուծում ու ստանում եմ մաքուր իմ գումարը: Ինձ կարո՞ղ եք մանրամասն նկարագրել, թե ինչ է քաղաքացիաիրավական պայմանագիրը և արդյո՞ք պայմանագիրը ինձ ազատում է հարկերից:
Շնորհակալություն:

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման
Anush.
ՍՊԸ-ն ձևակեպել է ոչ բնակելի տարածքի անհատույց ստացման պայմանագիր ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, թե՞ այդ պայմանագիրը բավարար է, որպեսզի գործունեության ծավալման վայր հանդիսանա այդ տարածքը (իրավաբանական հասցեն այլ քաղաքում է):
Շնորհակալ եմ:

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքվի
Եվա.
Խնդրում եմ օգնեք: Եթե ՍՊԸ -ին որոշ ախատանքներ կատարելու համար մի քանի օրով (3-5 օրով) աշխատող է հարկավոր, ապա ինչպիսի՞ պայմանագիր պետք է նրա հետ կնքվի, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում, ձևակերպվում: Կանխավ շնորհակալություն:

Տարածքի վարձակալության պայմանագիր
aleqs.
Օգնեք, խնդրում եմ:
Տարածքի վարձակալության պայմանագիրը նոտարով վաղաժամկետ լուծելուց հետո կադաստր գնալը արդյո՞ք պետք է:

Աշխատանքային գրքույկի լրացում
ԱՆՆԱ Ա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը ներկայացրել է մի քանի օր անց աշխատանքից ազատվելու դիմում, իսկ գործատուն էլ չունի որևէ առարկություն այդ կապակցությամբ, ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվեն և աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում ի՞նչ պետք է լրացվի: Համաձայն "Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգ"-ի 4-րդ սյունակում գրվում է գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարեթիվը: Այստեղ ինձ համար պարզ չէ` պետք է լրացնեմ ազատման հրամանի թե պայմանագիրը լուծելու համաձայնագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Նախապես շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի կնքում
Arsen.
Ասացեք խնդրեմ, ՍՊԸ - ի հիմնադիր-տնօրենը աշխատանքային պայմանագիր պիտի՞ կնքի, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ու՞մ հետ և ինչպե՞ս:

Անհատական հաշվի բացման հայտ
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է`
կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար - 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր:
Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում:
Շնորհակալ եմ:

Պայմանագրի փոփոխություն
Հայկուշ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:

Եթե կազմակերպությունը կնքում է պայմանագիր
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է.
Եթե կազմակերպությունը կնքում է քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցման պայմանագիր ֆիզ. անձի հետ 3 ամսով և 1 ամիս անց վճարում է 30 տոկոս կանխավճար, իսկ ժամկետի վերջում` մնացած գումարը, որևէ խնդիր կառաջանա՞ արդյոք, եթե բոլոր պահումները կատարվի վերջում:
Շնորհակալ եմ:

Աշխատանք համատեղությամբ
Anush.
Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ՍՊԸ տնօրենը կարող է աշխատել համատեղությամբ: Եթե այո, ապա թե աշխատանքային պայմանագրում, և թե գրքույկի մեջ պե՞տք է նշվի, որ աշխատանքի է անցնում համատեղությամբ:
Կանխավ շնորհակալություն:

Տարածքի վարձակալության պայմանագիր
Արփինե.
Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
2 ՍՊԸ միջև կնքված տարածքի վարձակալության մասին պայմանագիրը հարկային տեսչությունում հիմք կարո՞ղ է հանդիսանալ հասցեափոխության համար: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ներկայացնել անհատական հաշիվ բացելու հայտ
Anushik.
Հարգելի հաշվապահներ, վճարովի ծառայության մատուցման պայմանագրերով աշխատողների համար արյո՞ք պետք է ներկայացնենք անհատական հաշիվ բացելու հայտ և տարեկան անհատական հաշվետվություններ: Շնորհակալություն:

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել
Աշոտ.
Ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել սեմինարավարի հետ, եթե նրան իր ծառայության դիմաց վճարվելու է հոնորար:
Շնորհակալություն:

Աշխատանքի ընդունելիս
Արփիկ.
Ես այդպես էլ չհասկացա, աշխատողներին աշխատանքի ընդունելիս սովորական աշխատանքային պայմանագի՞ր ենք կնքում և գրանցամատյանում գրանցում, թե՞ իրավական ակտ, ու վարում իրավական ակտերի գրանցամատյան, որի տեսքը երևի ոչ ոք դեռ չգիտի:

Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացում
Գուրգեն.
Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին:
Կազմակերպության աշխատակիցը ընդունվել է աշխատանքի համաձայն հրամանի` կնքելով աշխատանքային պայմանագիր 9 ամիս ժամկետով: Անհրաժե՞շտ են արդյոք նոր հրաման և նոր աշխատանքային պայմանագիր, եթե վերջինիս պայմաններում որևէ փոփոխություն չի կատարվելու, թե՞ կարելի է աշխատանքային պայմանագիրը երկարացնել` հիմք վերցնելով ՍՊԸ տնօրենի որոշումը այդ կապակցությամբ:
Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ