Tag: պայմանագիր

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված

Gագիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցին: Հարցս վերաբերվում է փոփոխված աշխատանքային օրենսգրքին: Պե՞տք է արդյոք փոփոխել նախկին տարիներին կնքված աշխատանքային պայմանագրերը հարմարացնելու նոր օրենսգրքի պահանջներին: Եթո այո, ապա խնդրում եմ նշել օրենսգրքի համապատասխան հոդվածը, որպեսզի հիմք ծառայի հրաման պատրաստելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը պե՞տք է ներառել աշխատավարձի ցուցակում, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձև

Կարեն. Մեր կազմակերպությանը անհրաժեշտ է ապրանքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձև, խնդրում եմ օգնեք այն ունենալ, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծանուցում աշխատանքից ազատման վերաբերյալ

Սևակ. Հարգելի ընկերներ, ունեմ մեկ հարց փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց քանի՞ օր առաջ պետք է ծանուցել վերջինիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի ձևակերպում

Լիլիթ. Խնդրում եմ ասել` ինչպես ձևակերպեմ ընկերության հիմնական աշխատողին համատեղությամբ նաև այլ պաշտոնի: Պե՞տք է արդյոք կնքել նոր պայմանագիր, և ինչպե՞ս պետք է որոշվի աշխատավարձի չափը: Կա՞ արդյոք արևէ սահմանափակում` որ պաշտոնին քանի տոկոս դրույքաչափից պետք է սահմանվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի կնքում հրամանի հիման վրա

Կարինե. Կարո՞ղ է արդյոք կազմակերպության բաժնի պետը կնքել պայմանագիր հրամանի հիման վրա, այլ ոչ թե կազմակերպության տնօրենի լիազորագրի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագիր

mariana. Հարգելի հաշվապահներ, նոր աշխ. օրենսգրքի համաձայն աշխատանքային պայմանագրի նոր տիպային օրինակ, եթե ունեք, խնդրում եմ, ուղարկեք ինձ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ

Tatev. Հարգելի կոլոգաներ, ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի կազմակերպվի և ֆինանսավորվի երգաչախմբի համերգ: Գուցե՞ պայմանագիր կամ այլ փաստատթուղթ, ինչը կհիմնավորի իմ կատարած ծախսերը և նրանց կատարված փոխանցումները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տարածքի սեփականության վկայական

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն դարբնոցի արտադրական տարածքի և գրասենյակի համար ֆիզ. անձից շինություն է վերցրել` ամսավճարով իհարկե: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ֆիզ. անձը այդ շինության համար սեփականության վկայական դեռ չունի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվել: Չէ՞ որ տարածքի վարձակալության համար չենք կարող նոտարով պայմանագիրը հաստատել: Ինչպե՞ս վարվել, որ ամեն ինչ օրինական լինի և հնարավոր լինի այդ վարձավճարը ծախս ճանաչել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիա ստանալու համար

Նարեկ. Բարև Զեզ, հարգելիներ: Ես ներկայացնում եմ շինարարական կազմակերպություն: Կազմակերպությունը լիցենզավորման մասին օրենքի փոփոխության հետ կապված նոր լիցենզիա պետք է հանի, և անհրաժեշտ է լիցենզավորման կենտրոն ներկայացնել որոշակի մասնագիտություններով մասնագետներ` իրենց աշխատանքային պայմանագրերով: Սակայն աշխատանքների բնույթից ելնելով` վերը նշված մասնագետներից մի քանիսը պետք է աշխատեն (ելնելով աշխատանքների բնույթից), իսկ մնացածը կաշխատեն, երբ իրենց բնույթին համապատասխան աշխատանք լինի: Հարցս կայանում է նրանում, թե ինչպիսի աշխատանքային պայմանագիր (կամ համաձայնագիր) կարող եմ ներկայացնել այն աշխատողների համար, որոնց աշխատանքի սկսելու տարին և ամսաթիվը հայտնի չէ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատույց նվիրարատվության ստացում

Աննա. Կազմակերությունը վարձակալել է մեքենա, իսկ այս տարվա հունվարի մեկից այդ նույն մեքենան ստանացել է որպես անհատույց նվիրարատվություն: Արդյո՞ք կարիք կա այդ պայմանագիրը հաստատել նոտարով, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման անհատական հաշվետվություն

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ծառայության մատուցման պայմանագրով աշխատողի համար հայտ եմ ներկայացնում, արդյո՞ք հետո անհրաժեշտ է ներկայացնեմ նաև աշխատանքից ազատման անհատական հաշվետվություն: Կանխավ շնորհակալություն արձագանքելու համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Lus. Խնդրում եմ պատասխանել, գործատուն կարո՞ղ է կնքել ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ տարի ժամկետով և վճարել նրան ամսական: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տամ, եթե վճարվել է գույքի նկատմամբ պետ. գրանցման տուրք, վճարումը կատարվել է գործառնական վարձակալության պայմանագիրը նոտարում հաստատելու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում

Գուրգեն. Հարգելի մասնագետներ, կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և համաձայն պայմանագրի վարձակալական հիմունքներով զբաղեցնում է ՊՈԱԿ տարածքի մի մասը: Տվյալ ՊՈԱԿ-ը, կադաստրային մարմինների հետ որոշակի խնդիրներից ելնելով, չի կարող կազմակերպությանը տրամադրել սեփականության իրավունքի վկայական, և հետևաբար վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում: Ինչպե՞ս կվերաբերվեն հարկային մարմինները վերը նշված պայմանագրին, ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշիվներին և սույնով պայմանավորված կազմակերպության ծախսերին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար

Սվետլանա. Հարգելի հաշվապահներ, ես նույնպես մինչև այժմ վերջնահաշվարկից սոց. չեմ հաշվարկել, սակայն միշտ անհամապատասխանություն եմ տեսել: Այժմ ես մեկ անգամ ևս մանրամասն կարդացի "Հարկ վճարողի սեղանի գիրքը" և էջ 210-ում` "Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում" պարբերության մեջ վերջին նախադասությունը մանրամասնում է` վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, դիտվում է որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Դա նպաստ կամ այլ փոխհատուցում չէ: Հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից

Սառա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ֆիզիկական անձից պայմանագրով ձեռք է բերել նյութեր, կազմվել է համապատասխան ակտ, սակայն գումարը դեռ չի վճարել, ո՞ր ժամկետում պետք է վճարվի եկամտահարկը (10%): Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր է անհրաժեշտ կնքել

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, ասեք` ճի՞շտ եմ արդյոք: Կազմակերպությունը մարտի 1-ից մեկ ամսով ֆիզ. անձի հետ, որպես ցանցային համակարգողի, կնքել է 50 000 դրամով պայմանագիր: Պայմանագիրը պե՞տք է լիներ քաղաքացիաիրավական ծառայությունների մասին, թե՞ աշխատանքային պայմանագիր: Ըստ ինձ՝ այն պետք է լիներ քաղ. ծառայությունների մասին, և պետք է պահվեն միայն գործատուի սոց. վճարը՝ 11 500 դրամ, և եկամտահարկը՝ 1 750 դրամ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիայի վերաբերյալ

Մհեր. Բարև ձեզ, ես ԱՁ-մ և զբաղվում եմ շինարարությամբ, պատրաստվում եմ կնքել պաիմանագիր մեկ այլ ընկերության հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար` էլեկտրամոնտաժային, սանտեխնիկական, օդափոխության, գաջի և ց/ավազե սվաղ: Ինձ ասել են, որ ես պետք է պարտադիր ձեռք բերեմ լիցենզիա: Ինձ կտրամադրե՞ն լիցենզիա համապատասխան մուծումները կատարելու և փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թե՞ ոչ: Խնդրում եմ ինձ ասեք նաև, թե ինչ է պետք շինարարական կազմակերպություն բացելու համար, ինչից պետք է սկսել, հերթականությունը և եթե հնարավոր է` ինչ դրամական միջոցներ է հարկավոր: Նախապես շնորակալ եմ: