
Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկի կանխավճարի գումարները
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, ընկերությունը սկսել է գործել 2011-ի սեպտեմբեր ամսից և 2011-ի ընթացքում ձևավորվել է հարկվող շահույթ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել 2012-ի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարները, հաշվի առնելով, որ նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարը ստացվել է գործունեության 4 ամիսների ընթացքում, արդյո՞ք կիրառելի է 1/6 գործակիցը: Շնորհակալություն:

Շահութահարկի տարեկան հաշվարկ
Sabina.
Բարև ձեզ: Ես դժվարանում եմ լրացնել շահութահարկի տարեկան հաշվարկը: Կարո՞ղ եք ինձ օգնել: Ծախսերի բաժնում ես ի՞նչ պետք է գրեմ` առանց ԱԱՀ ձեռքբերված նյութեր և ծառայություններ, հաշվարկված աշխատավարձ, գործատուի սոց. վճար, նպաստի գումարը, վերջնահաշվարկ, մաշվածություն, գրասենյակային ծախսեր: Խնդրում եմ ուղղեք, եթե սխալվում եմ: Շնորհակալություն:

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ
Ռուբեն.
Ողջույն: Չօգտագործած արձակուրդը տարվա վերջ ընկերությունը ճանաչում է պարտավորություն աշխատակիցներին։ Կարծես թե տրամաբանական է տվյալ պարտավորության դիմաց ծախսը դիտել որպես աշխատավարձի ծախս և ներառել այն շահութահարկի գծով նվազեցվող ծախսերի ցուցակում։
Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Ողջունելի կլինի տալ նաև հղումներ համապատասխան իրավական ակտերին։
Շնորհակալություն:

Հարկերի վճարման վերջնաժամկետներ
Արմեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ գրեք նշածս հարկերի վճարման վերջնաժամկետները` ամսական, եռամսյակային և տարեկան.
1.Եկամտահարկ
2.Շահութահարկ
3.Սոց. վճարներ
4.ԱԱՀ

Ինչպիսի՞ հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, կուզենայի իմանայի` ինչպիսի հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար բացի շահութահարկի կանխավճարը չվճարելուց:
Շնորհակալություն:

Արտարժույթի վաճառքի ֆորվարդային պայմանագրերի վերաբերյալ
Ռուբեն.
Բարև ձեզ:
Ընկերությունը արտարժութային ռիսկը մեղմելու նպատակով կնքում է արտարժույթի վաճառքի ֆորվարդային պայմանագրեր բանկի հետ։
Ֆորվարդային փոխարժեքով արտարժույթը վաճառելիս առաջանում են դրական, ինչպես նաև բացասական տարբերություններ։
Հարցս հետևյալն է․ արդյո՞ք պետք է դրական տարբերությունը շահութահարկի իմաստով ճանաչել եկամուտ, իսկ բացասականը՝ ծախս։
Տարակուսանքի պատճառն այն է, որ շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածով կարծես թե արտարժութային գործարքներից դրական տարբերությունը հարկվող եկամուտ չի համարվում, իսկ շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի հրահանգում թվում է, որ այն համարվում է հարկվող եկամուտ։
Ստորև բերված են տարակուսանք առաջացնող տեքստերը․
Քաղվածք շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից․ "Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը."
Քաղվածք շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի հրահանգից․ "4.1. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես. ․․․ ը) ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները."
Կանխավ շնորհակալություն։

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից
Կարինե.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:

Նվազագույն շահութահարկի վերաբերյալ
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել. 2011թ. նոր կազմավորված հիմնարկը նվազագույն շահութահարկ վճարու՞մ է, թե՞ ոչ:

Վարձու աշխատողին վճարվել է օգնություն
Իզաբելա.
Հարգելի հաշվապահներ, վարձու աշխատողին վճարվել է օգնություն: Ի՞նչ հարկերով պետք է հարկել, ինչպե՞ս ձևակերպել, և ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս ամենը շահութահարկի հաշվարկման ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ծախսը շահութահարկից նվազեցվող է
Արթուր.
Բարև ձեզ: Կազմակերպությունը վաճառում է համակարգիչներ և որոշել է համակարգիչ գնողին նվիրել ինտերնետային ֆլեշ, որը ձեռք է բերել Վիվասելից: Ֆլեշկաների արժեքը կարելի՞ է համարել շահութահարկից նվազեցվող ծախս:

ՍՊԸ վարձակալության է տվել իր տարածքը
Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ՍՊԸ-ն մեկ այլ ՍՊԸ-ին վարձակալությամբ տարածք է տվել, վարձակալության չափը պետք է լինի կադաստրային արժեքի 5 տոկոսից ոչ պակաս: Այսինքն՝ եթե 46 000 000 է կադաստրային արժեքը, ուրեմն պետք է լինի մինիմում 46000000*5%/12=191667 դրամ: Ճի՞շտ եմ արդյոք: Եվ եթե ենթադրենք՝ սահմանվել է 50 000 դրամ, ոչ մի աշխատող չունի, այսինքն՝ ծախսը միայն իր աշխատավարձն է ու սոցը, դրանք պետք է հանվե՞ն 191 667-ից ելնելով: Այսինքն՝ հիմք վերցնենք մեր 50 000 դրամը: Դրանց տարբերության 20 տոկո՞սն է մեր շահութահարկը: Եվ մի հարց էլ: Վարձակալության դեպքում (ի նկատի ունեմ` ոչ մի գործառնություն չի իրականացնում կազմակերպությունը, միայն իր տարածքի վարձատվությունն է), եռամսյակային շահութահարկի 1 տոկոսները, ավելի ճիշտ` նվազագույն շահութահարկը, պե՞տք է փոխանցել, թե՞ կանխավճարի ու 1 տոկոսի մեծ թիվը:

Ծախսի հիմնավորում
Սոնա.
Հարգելի Հաշվապահներ, ընկերությունն ունի կայք, որի համար վճարում է դոմեյնի և հոսթինգի գումար: Հոսթինիգ գտնվում է արտասահմանում, և վճարումը արվում է ինտերնետով: Հոսթինգի գումարը հնարավո՞ր է շահութահարկից պակասեցվող ծախս ցույց տալ` հիմք ընդունելով տպված էլեկտրոնային invoice-ը: Կսպասեմ ձեր պատասխանին: Շնորհակալություն:

Ապրանքի ներմուծում օդային ճանապարհով
Պետրոս.
Հարգելի գործընկերներ,
եթե ոչ ռեզիդենտի հաշիվ-ֆակտուրայում նշված է բեռնափոխադրման արժեքը, իսկ բեռը ներմուծվել է օդային տրանսպորտով` ինքնաթիռով, այս դեպքում համարվու՞մ է արդյոք, որ ոչ ռեզիդենտը տնտեսական գործունեություն է իրականացրել ՀՀ տարածքում, և արդյո՞ք հաշիվ-ապրանքագրում նշված բեռնափոխադրման արժեքը ենթակա է հարկման 5% շահութահարկով:

Ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել
Samvel.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` հասարակական կազմակերպության համար ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել: Առաջ ներկայացրել եմ.
1. ԱԱՀ, եկամտահարկ, սոցապ
2. Տարեկան հաշվետվություն Ձև 1 և Ձև 2
Հիմա փոփոխվե՞լ է: Շահութահարկի տարեկան ձև պահանջու՞մ են: Եթե հասարակական կազմակերպությունը շահույթ չի հետապնդում, ինչի՞ համար են պահանջում: Աշխատանքի տեսչության տարեկան հաշվետվությունը հանե՞լ են:
Խնդրում եմ նշել օրենքներ կամ որոշումներ, որտեղից կարող եմ մանրամասն կարդալ` ինչ հաշվետվություններ է պետք ներկայացնել:

Ընկերությունը գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար
Սաթեն.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս: Ընկերությունն արտասահման գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար: Ես պե՞տք է 10% շահութահարկ պահեմ վաճառողից: Բայց չէ՞ որ շահութահարկի 55 հոդվածում ասվում է, որ`
"Արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները ՀՀ-ություն ներկրելու հետ կապված գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև ՀՀ-ության պետական սահմանը հատելը:
Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացած եկամուտը հարկման ենթակա չէ:"

Ձեռքբերում շուկայից
Սաթեն.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք.
ենթադրենք շուկայից ձեռք եմ բերել ապրանք 100000 դրամի, որքա՞ն պետք է կատարեմ դրամարկղից ելք: Եկամտահարկի գումարը ծախս ճանաչվու՞մ է: Շահութահարկը հաշվարկվում է իրացման արժեքի՞, թե՞ իրացման արժեքի և ապրանքի ինքնարժեքի տարբերության նկատմամբ:

ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից
Աշոտ.
Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:

Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ
Rip.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ... Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Հաշիվ ապրանքագրի գումարը հավասար է զրոյի
Կամո.
Բոլորին ողջույն: Այսպիսի մեկ հարց: Արտասահմանյան մատակարարը ապրանքների հետ ուղարկեց որոշ գովազդային նյութեր: Մատակարարի ինվոյսում այդ նյութերի դիմաց նշված է քանակը, գինը, սակայն գումարը հավասար է զրոյի, այսինքն նրանք տրվում են անվճար: Բնականաբար, մաքսատանը այդ գովազդային նյութերի համար վճարել ենք մաքսային ԱԱՀ-ն և այլ վճարները: Իմ կարծիքով ես այդ ԱԱՀ-ն կարող եմ հաշվանցել, չգիտեմ, ինչքանով եմ ճիշտ: Կասկածում եմ շահութահարկի առումով: Ի՞նչ անեմ, այդ գումարը դիտե՞մ որպես անհատույց ստացված ակտիվ և դասե՞մ որպես եկամուտ, չգիտեմ: Եթե կա որևե մեկը, ով առնչվել է նմանատիպ դեպքի հետ, շատ շնորհակալ կլինեմ խորհրդի համար:

Գործուղումների ո՞ր մասն է համարվում որպես շահութահարկի գծով ծախս
Սոֆյա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` վճարված արտասահմանյան գործուղումների ո՞ր մասն է համարվում որպես շահութահարկի գծով ծախս: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ