Tag: շահութահարկ

.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Ա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շահութահարկի կանխավճարի, նվազագույն 1 տոկոսների, նվազագույն շահութահարկի մասին ձեր կարծիքը: Նրանց վճարման ժամկետները: Օրենքում ասվում է, ճիշտ է, սակայն շատերն ասում են` կատարվում են ամսական վճարումներ: Գրված է եռամսյակին վճարումներ, եթե եռամսյակ է, ապա ինչու՞ եռամսյակը եռամսյակի վերջին ամսվա 15-ը, չէ՞ որ կարող է ամսի 20-ին այնպիսի շահույթ ունենա, որ տարում չի եղել: Խնդրում եմ ակտիվ գրեք ձեր կարծիքները, ինձ հետաքրքիր է յուրաքանչյուրինը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Aram. Բարև ձեզ: 2011թ. Շահութահարկի հաշվարկի 1 Աղյուսակում հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները ըստ եռամսյակների` 1-ին եռամսյակում նշվում է Դեկտեմբեր 2010թ. + Հունվար 2011թ. + Փետրվար 2011թ. ամիսների եկամուտի 1%, ես ճի՞շտ եմ գրանցել, կամ վերցնեմ 2010թ. հոկտեմբեր + նեյեմբեր + դեկտեմբեր եկամուտի 1%: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնել

Անուշ. Շահութահարկի դեպքում ներկայացնում են տարեկան հաշվարկ հաշվետվության տեսքով, իսկ ի՞նչ տարեկան հաշվետվություններ կամ նման կարգի փաստաթղթեր պետք է ներկայացնել հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Վարդան. Բարև: Նախորդ տարի շահույթս չի անցել 500 000 դրամը: Այս տարի հունվարին 300 000 դրամի հասույթ եմ ունեցել և 1 տոկոսը չեմ վճարել մինչև մարտի 15-ը, այլ վճարել եմ մի քանի օր ուշացումով` մարտի 25-ին: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Կհասնի՞ արդյոք վարչական տույժ: Բացի այդ վճարել եմ 15 000 դրամ, այսինքն շատ ավելի անգամ ավել, քան 1 տոկոսն է: Կարո՞ղ է այն որպես կանխավճար դառնա մարտի 15-ից հետո հերթական նվազագույն շահութահարկի համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատել է վնասով

Astxik. Ա Կազմակերպությունը իրենից ներկայացնում է անավարտ շինարարություն: Շինարարարությունը կանգնել է դեռևս 2010թ: Բայց կա տնօրեն, հաշվապահ, պահակ, կատարվում են կոմունալ ծախսեր, այսինքն կատարվում են միայն վարչական ծախսեր: Շահութահարկը 2010թ. եղել է զրոյական: 2011թ. վարձակալությամբ օգտվում են նրա հաղորդալարից, և դուրս է գրվում հարկային հաշիվ յուրաքանչյուր եռամսյակ 90000 դրամով առանց ԱԱՀ, և մի անգամ էլ ապրիլին Ա կազմակերպությունը վաճառել է իր նյութերից մոտ 850000 դրամ արժեքով: Հիմա Շահութահարկս միանշանակ վնասով է, բայց ես նախկինում նվազագուն շահութահարկ չեմ վճարել, միայն մի քանի օր առաջ 15000 դրամ ընդամենը այդ հասույթի պահով: Այս դեպքում ես չեմ կարող ՀՄ-ի մասհանում կատարել, անյպե՞ս չէ: Ի՞նչ ենք կարծում` արդյո՞ք տույժեր կառաջանան: Եվ մյուս հարցս էլ այսպիսին է` քանի որ ես արդեն զրոյական եմ փակում, ինչպե՞ս վարվել: Այսինքն 2012թ. ապրիլի 25-ից հետո այդ 15000-ը կնստի՞ կազմակերպության մոտ որպես գերավճար բյուջեի գծով: Կուզեի իմանալ կարծիք:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սխալի ուղղում

Anna. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է, եթե տարվա սկզբին շահութահարկի մնացորդը սխալ եմ ցույց տվել` ցույց եմ տվել X գումար կրեդիտում, սակայն այդ գումարը եղել է դեբետում: Ինչպե՞ս կարելի է այն ճշտել: Խնդրում եմ մանրամասն բացատրել, թե որ հաշիվները պետք է կիրառել: Խնդրում եմ հարցիս շտապ պատասխանել: Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը անհատույց տրամադրել է ապրանք

AB. Հիմնադիրը 2011թ. ՍՊԸ-ին անհատույց տրամադրել է 3 մլն արժողությամբ ապրանք, որը օգտագործվել է արտադրությունում: Կարծում եմ` պետք չէ դիտել որպես ներդրում, քանի որ դրա համար պետք կլինի պետռեգիստրում գրանցել և այլն: Տարեվերջում շահութահարկի հաշվարկում գրեմ անհատույց ստացված միջոցներ ու սովորականի պես հարկեմ: Արդյո՞ք խնդիր կառաջանա կանխավճարի կամ 1 տոկոսի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Անի. Բարև: Իմ 2011թ. շահութահարկը կազմեց 250000 դրամ: Այսինքն ես կարող եմ կանխավճարների մասին չմտածել: Բայց իմ այս 1-ին եռամսյակիս, մասնավորոապես մարտի 16-22 ընկած ժամանակում վաճառքից ստացված հասույթս արդեն գերազանցում է նախորդ տարվա շրջանառությանը: Հարց 1. Արդեն պե՞տք է մտածել կանխավճարների մասին, թե՞ դեռ շարունակեմ 1 տոկոս հաշվարկել: Հարց 2. Կանխավճարների ու եռամսյակային շահութահարկի մասին հայտարարությունը ե՞րբ, ո՞ր դեպքում և ու՞մ է հանձնվում: 3. Ես նախորդ տարի չեմ նախատեսել, որ նման շահույթ կգոյանա այս տարում, կարո՞ղ են առաջանալ խնդիրներ: 4. Այսպիսի հասույթ այլևս ես այս տարի դժվար ունենամ, այս դեպքում պարտադի՞ր է հիմք ընդունեմ 1-ն եռամսյակի հասույթը, թե՞ միայն շարունակեմ 1 տոկոս վճարել մինչև տարեվերջ: Շնորհակալություն նախօրոք:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի եռամսյակային կանխավճարների և նվազագույն շահութահարկի վերաբերյալ

N. Բարև հարգելիներս: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել: 2010թ. կազմակերպության շահութահարկը կազմել է զրո դրամ: Ըստ օրենքի կանխավճարներ ու եռամսյակային վճարներ չպետք է կատարվեն: Սակայն եթե որևէ ամսում թեկուզ 1000 դրամի եկամուտ ես ունեցել, պետք է նվազացնես մաքսիմում 50 տոկոս ամորտիզացիա, ու վճարես 1 տոկոս: 1 տոկոս վճարելիս ես փոխանցել եմ ընդհանուր շահութահարկի հաշվին, և դիտվել է որպես կանխավճար, ես ավելի ուշ պարզեցի, որ կա առանձին 1 տոկոսի համար հաշիվ: Արդյո՞ք ինչ որ խնդիրներ կառաջանան: Եվ մի հարց էլ: Իմ մուծած 1 տոկոսների ընդհանուր գումարը ավելին է, քան հաշվարկված շահութահարկը: Երևի դա էլ կմնա որպես գերավճար ապրիլի 15-ից հետո, այնպես չէ՞: Ու ես կարո՞ղ եմ արդյոք այս 1-ին եռամսյակում ստացված եկամտից դեռ 1 տոկոս չվճարել այդ գերավճարի հաշվին: Նախօրոք շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահեստում պահեստամասերի ավելցուկ է հայտնաբերվել

Անի. Բարև: Ընկերությունը իր տարածքում, որը նա վարձակալել է իր հիմնադրից, հայտնաբերել է պահեստամասեր, մոտ 200 000 դրամ արժողությամբ: Դրանք հիմնադրի հոժար կամքով կարող են օգտագործվել սեփական արտադրությունում առանց որևէ փոխհատուցման: Ասացեք խնդրեմ, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Ենթադրում եմ, որ կառաջանա միայն հարկային պարտավորություն շահութահարկի գծով: Նրա արժեքը գրեմ 0116 տողում, և որով կավելացնեմ հարկվող եկամուտս: Կուզեի իմանալ Ձեր կարծիքը, լրացումները, գուցե նաև ճշգրտումները այս պահով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում` հասարակական կազմակերպությունների համար պարզեցված շահութահարկի հաշվետվության մեջ դասակարգիչ մասում ի՞նչ պետք է գրվի, եթե ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակի լրացման հետ կապված

ԱՐՓԻ. Բարև ձեզ, օգնեք ինձ լրացնել շահութահարկի հաշվարկի 4-րդ աղյուսակը, եթե ես մատուցում եմ աուդիո և վիդեո նկարահանման և մոնտաժի ծառայություն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենը կատարել է ներկայացուցչական ծախս

Gohar. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակերպության տնօրենը հյուրեր ընդունելու նպատակով կատարել է ներկայացուցչական ծախս չհիմնավոր ակտով, և այդ ակտի գումարը շահութահարկ հաշվարկելուց չի ծախսագրվել (այսինքն ակտի գումարի 20%-ը վճարել է բյուջե որպես շահութահարկ), հնարավո՞ր է արդյոք այդ գումարը ճանաչվի որպես անհայտ ֆիզ. անձի տրված եկամուտ և հարկվի 10% եկամտահարկով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Ա. Բարև: Կազմակերպությունը, որ զբաղվում է արտադրությամբ, ֆիզ. անձից և այլ կազմակերպություններից գնել է ապրանք և վաճառել բարձր գնով: Այդ ապրանքների իրացումից ստացված հասույթը գրենք շահութահարկի հաշվարկի 0101, թե՞ 0105 տողերում:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն

Նունե. Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն. 6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 18.75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Իսկ 9րդ կետի համաձայն. Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար

Արման. ՍՊԸ-ն ունի 2 տեսակի գործունեություն, որից մեկը հաստատագրված վճարով է հարկվում, մյուսը ԱԱՀ-ով: 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար հաստատագրվածով շրջանառությունը հաշվի առնվու՞մ է արդյոք 1% հաշվելուց, և 2011թ դեկտեմբերի, 2012-ի հունվարի և փետրվարի շրջանառությունի՞ց ես պետք է այն հաշվարկեմ: Շնորհակալություն պատասխանողներին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացում

Anna. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, Շահութահարկի հաշվարկի 6-րդ սյունակում, պարտավորությունների մասում. 23.Կրեդիտորական պարտքեր բյուջեներին ... 24.Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով ... եթե շահութահարկի հաշվարկը հանձնում եմ ապրիլի 15, ապա 2011թ. պարտքի մեծությունը հաշվե՞մ առ 14.04.2012թ. (այսինքն եթե 31.12.2011թ.պարտքը կազմում 1.000.000 դրամ, պարտքի մի մասը 600.000 դրամ մարելու եմ 10.04.2012թ, ապա պարտքի մեծությունը գրանցե՞մ 400.000 դրամ) և տույժ + տուգանք մտնու՞մ է այդ պարտքի մեծության մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի լրացման ցուցումներ

Ա. Բարև: Կա՞ն կոնկրետ Շահութահարկի լրացման ձևի ցուցումներ, կարգ, հաշվարկի տարբերակներ, բացի այն ինչ գրված է հավարկին կից թղթերում, կամ եթե էլեկտրոնային է` բացատրական մասում, քանզի այդտեղ շատ սահմանափակ ինֆորմացիա է: Եթե կա, խնդրում եմ օգնել կամ տալ համապատասխան հղում: