Tag: շահութահարկ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով

Նարինե. Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել. 2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հետ կապված

Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000: Հարցերս հետևյալն են` 1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից 3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են. դտ342 կտ 529 դտ529 կտ251
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Սամվել. Խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցին՝ 1. 2015թ. կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն ներկայացնել և վճարում կատարել՝ չհաշված եկամտային հարկը: 2. 2015թ. կազմակերպությունը ժամանակին ներկայացրել է շրջ. հարկի հաշվետվությունները և ժամանակին կատարել վճարումները (4-րդ եռամսյակի վճարումը կատարվել է մինչև 2016թ. հունվարի 15-ը): 2016թ. հայտը ժամանակին չներկայացնելու պատճառով ավտոմատ անցել ենք ԱԱՀ-ի դաշտ: Խնդրում եմ պատասխանել՝ ՀՏ-ն իրավունք ունի՞ գանձել 2015թ. համար շահութահարկ՝ ամբողջ 2015թ. շրջ. հարկի 40 %-ի 20 %-ը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար

Աննա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել. Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար կա՞ արդյոք հաշմանդամին տրված հաշմանդամության կարգի սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական մթերքների արտահանում

Աննա. Բարև ձեզ: Շտապ է, եթե կարող եք` օգնեք: 1.ՍՊԸ կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ռուսաստան լիցենզավորումը պարտադի՞ր է: 2.Շահութահարկը քանի՞ տոկոսով է հարկվում 3.Վիճակագրությաւն հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ 4. e-Invoicing ծրագրով էլեկտրոնային փաստաթղթեր բաժնում առաքման փաստաթուղթ գրանցում են գյուղտնտեսական արտահանման ժամանակ Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

212 Ռոբերտ. Խնդրում եմ պատասխանել. եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բեռնափոխադրում է իրականացնում, և ՀՀ տարածքի ներսում բաժին ընկնող մասից 5 տոկոս շահութահարկ ենք պահում որպես հարկային գործակալ, այդ 5 տոկոսը, պարզ է, որ ոչ ռեզիդենտին ամեն դեպքում վճարելու ենք, սակայն անհասկանալի է` ձևակերպումներ տալուց կարո՞ղ ենք ցույց տալ, որ դա վճարվել է կազմակերպության հաշվին, թե պետք է պարտադիր ցույց տանք, որ ոչ ռեզիդենտին վճարել ենք "n գումար հանած 5 %":
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկային մեծությունը շրջանառության հարկի մեջ

vardanlalazaryan. Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել, թե ինչ է նշանակում "Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունը կազմում է 40 տոկոս":
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ապահովագրավճարը ենթակա է նվազեցման շահութահարկի հաշվարկի ժամանակ

Lyudmila. Ողջույն բոլորին: Կազմակերպությունը ապահովագրել է Պողոսին, որը չի աշխատում տվյալ կազմակերպությունում, օրինակ` 10 000 ապահովագրավճար է փոխանցել և դրանից 11% եկամտային հարկ է փոխանցել: 10 000 × 11% = 11 000 : Հիմա հարցս հետևյալն է` 10 000-ը շահութահարկի հաշվարկում ծախս համարվու՞մ է: Եթե համապատասխան հղում անեք, շնորհակալ կլինեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել: 1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ: 2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը: 3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխադրումը իրականացնելու համար կազմակերպությունը օգտվել է ոչ ռեզիդենտի ծառայություններից

201 Վարդան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս: Կազմակերպությունը կատարել է ներմուծում: Փոխադրումը իրականացնելու համար օգտվել է ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունից, որը չունի ՀՀ-ում ստորաբաժանում: Արդյո՞ք պետք է պահվի 5 տոկոս շահութահարկ ոչ ռեզիդենտից` համաձայն "Շահութահարկի մասին" օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխարժեքների տարբերությունները հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկի ժամանակ

Նանա. Հարգելիներս, եթե կազմակերպությունն ունի 10 000 դոլարի պարտավորություն, որի պայմանագիրը կնքելու ժամանակ դոլարի կուրսը եղել է օրինակ 350 դրամ, իսկ մարելու պահին 470 դրամով է գնում դոլարը, ապա այդ տարբերությունը շահութահարկի իմաստով ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Դավիթ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Եթե կազմակերպությունը զբաղվում է նաև արտոնագրային վճարով հարկվող գործունեությամբ, արդյո՞ք շահութահարկի հաշվարկի լրացման ձևի 39 կետի 3-րդ ենթակետում պետք է լրացվի շահութահարկին բաժին ընկնող մասը այն դեպքում, երբ արտոնագրային վճարով գործունեությունը շարունակական է:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել շահութահարկի հաշվարկ

239 Angela. 2014թ. կազմակերպությունը հանդիսացել է շրջանառության հարկ վճարող: 3 ամիս ունեցել է նաև արտոնագրային գործունեություն: 2014թ.-ի համար Շահութահարկի հաշվարկ պե՞տք է ներկայացնել, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտներ

Lyudmila. Շատ շտապ է, արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտները շահութահարկի հաշվարկում պե՞տք է ցույց տալ և ո՞ր տողում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկը թղթային հանձնելու դեպքում

Շուշան. Հարգելի կոլեգաներ, մի հասարակ հարց ունեմ: Շահութահարկի հաշվարկը թղթային հանձնելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե հաշվետվությունը ստորագրված և կնքված է տնօրենի կողմից, իսկ հաշվապահի ստորագրությունը բացակայում է: Կարո՞ղ է արդյոք հաշվետվությունը անվավեր և չհանձնված ճանաչվել: Արդյո՞ք պարտադիր է հաշվապահի ստորագրությունը այս դեպքում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում իրականացնելիս ապրանք տեղափոխողը երրորդ կազմակերպություն է

Հռիփսիմե. Խնդրում եմ ասեք, ներմուծում իրականացնելիս, եթե ապրանքը տեղափոխողը ոչ թե վաճառողն է, այլ երրորդ կազմակերպություն (ոչ ռեզիդենտ), ապա ինչպե՞ս պետք է նշվի պայմանագրում և ինվոյսում, որ հարկային պարտավորությունները հնարավորինս քիչ լինեն` Ա կետ-Սադախլո, Բագրատաշեն-Բ կետ: Ու ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա: Միայն ոչ ռեզիդենտի շահութահարկ, թե՞ ԱԱՀ էլ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում ձևակերպումը

Սաթենիկ. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք` եթե շահութահարկի գծով պարտավորության հաշվանցման ադյունքում պարզվում է, որ բյուջե ավել է փոխանցվել, ապա ինչպե՞ս է ձևակերվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բացառապես արտոնագրային վճար վճարող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ

Հելեն. Հարգելի հաշվապահներ, բացառապես արտոնագրային վճար վճարող հանդիսացող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ, և եթե այո, ապա այդ դեպքում ո՞նց է լրացնելու այդ հաշվարկը, որ լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկ չառաջանա: Չէ՞ որ արտոնագրային վճարը փոխարինում է շահութահարկին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: ՍՊԸ զբաղվում է բժշկական գործունեությամբ, հարկվում է շրջանառության հարկով, ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան: Այդ դեպքում ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և շահութահարկի հաշվարկ հանձնելու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

245 Arsine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են. 1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու 2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ: 3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ