Tag: շահութահարկ

.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

225 Հայկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների մասին

208 Լյուդմիլա. Հարգելի մասնագետներ, օգնեք ինձ 2013թ-ի առաջին եռամսյակից մինչև երրորդ եռամսյակ շրջանառության հարկով եմ աշխատել, իսկ չորրորդ եռամսյակում արդեն շահութահարկով: Հարցս հետևյալն է` 2014թ-ի շահութահարկի կանխավճարը հաշվելուց պետք է վերցնեմ շրջանառության հարկի գումարի 40% + 2013-ի չորրորդ եռամսյակի շահութահարկի գումարը և երկուսի հանրագումարի 18.75% հաշվե՞մ: Օրինակի համար շրջ. հարկի 40% - ը 100 000, շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարը 300 000 100 000 + 300 000 = 400 000 400 000 * 18.75% = 75 000 (2014 շահութահարկի կանխավճար)
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ժամկետանց դեբիտորական պարտքի վերաբերյալ

207 Լուսինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 - րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% - ի չափով, 181-րդ օրը՝ 50 % - ի չափով և 271-րդ օրը՝ 75 % - ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % - ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների հաշվարկ

Լյուդմիլա. Ողջույն, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս: 2013թ-ի շահութահարկի գումարը փոքր է 2012թ-ի շահութահարկի գումարից: 2014թ-ի համար կանխավճարները ինչպե՞ս եմ հաշվելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի մասին օրենքի հոդված 47.1

Աննա. Բարև ձեզ: Ես շատ եմ խնդրում` կարո՞ղ եք պարզաբանել 47,1 հոդվածը: Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ ամuվա ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպեu նաև արժեթղթերի եւ ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների uտացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոuը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ: Օրինակ` 2013թ շրջանառությունը կազմել է 80մլն դրամ: Բժշկական կենտրոնը (ՍՊԸ) 2014թ. հունվարին ստացել է եկամուտ ծառայությունից 5մլն. դրամ, ապա պե՞տք է վճարեմ նվազագույն շահութահարկ 50 000 դրամ, և այդ 50% ես ինչպես հաշվարկեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափ

Իզաբելա. Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հիմնական միջոցի տեղադրման ծառայություն է մատուցել ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը, ապա ՀՀ ռեզիդենտը քանի՞ տոկոս շահութահարկ պետք է հաշվարկի` 10՞, թե՞ 20:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պարտադիր կուտակայինի վերաբերյալ

Լյուդմիլա. Հարգելիներս, բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` տնօրենը ցանկանում է աշխատողների պարտադիր կուտակայինի 5% -ը ընկերության հաշվին տրամադրել, ինչպե՞ս պետք է անել` ուղղակի աշխատավարձը բարձրացնել 5%-ով, թե՞ այլ տարբերակ կա: Շահութահարկի մասով դա ծա՞խս է: Ու ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ընդհանրապես, եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնել

Gayane. Կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է: Չի աշխատում ԱԱՀ-ով կամ պարզեցված հարկով: Ասացեք խնդրեմ` տարեկան հաշվետվություն ներկայացնելիս պե՞տք է արդյոք ներկայացնենք շահութահարկի պարզեցված հաշվարկ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու շրջանառության հարկ վճարողները

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` շրջանառության հարկ վճարող կազմակերպությունները (բացառապես շրջանառության հարկ վճարող) ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու հարկային մարմին: Հարցս վերաբերում է հատկապես շահութահարկի տարեկան հաշվարկին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Լիանա. Հարգելի կոլեգաներ, սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված այսպիսի մի հարց է առաջացել. հաշվետու տարվա համախառն եկամուտը /0103/ տողում լրացվում է <>, գումարը գրվում է ներառյա՞լ ԱԱՀ-ն, թե՞ ծառայությունների արժեքների հանրագումարը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. այս տարվա մինչև հունիսի 15-ը և մինչև սեպտեմբերի 15-ը վճարվել է 2-րդ և 3-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկը: Հոկտեմբերին պարզվել է, որ չենք վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը, որն ուզում ենք հիմա վճարել: Կարո՞ղ եք ասել` տույժ էլ պետք է վճարեմ, եթե այո, ապա ի՞նչ ժամկետի համար: Ցանկանում եմ հղում անել նաև շահութահարկի մասին Կարգի 9.4 կետը և կխնդրեի ձեր մեկնաբանությունները: Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խորհրդի անդամի գործուղում արտերկիր

Լիլիթ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ամորտիզացիոն ժամկետների նվազեցում

Գուրգեն. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Ընկերությունն իր հիմնական միջոցների համար սահմանել է ամորտիզացիոն ավելի երկար ժամկետ, քան սահմանված նվազագույն ժամկետը "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքում: Ներկայումս ընկերությունը ցանկանում է փոփոխել ամորտիզացիոն ժամկետը և սահմանել այն "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքում նշված ժամկետի չափով, այսինքն նվազեցնել: Արդյո՞ք հնարավոր է դա անել, և խնդրում եմ նշել իրավական հիմքերը: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է խորհրդատվական ծառայություն

Արմինե. Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է խորհրդատվական ծառայություն որոշակի զուտ գումարի դիմաց: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի համախառը/պայմանագրային գումարը, որպեսզի վճարվեն ԱԱՀ և շահութահարկը: Ո՞րն է ճիշտ մոտեցումը ստորև ներկայացվածից. 1. Զուտ գամարին ավելանում է այդ գումարի 20 տոկոսը որպես ԱԱՀ և այդ երկու գումարների 20 տոկոտոսը որպես շահութահարկ 2. Համախառն գումարից հանվում է 16.67 տոկոսը որպես ԱԱՀ և նույն համախառն գումարի 20 տեկոսը որպես շահութահարկ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Արթուր. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Այն խորհդատվական ծառայություն է ստացել օտարերկրա ոչ ռեզիդենտ կազմակերպությունից: ԱԱՀ մասով կարծես խնդիր չկա, սակայն արդյո՞ք այս դեպքում առաջանում է շահութահարկի 20 տոկոս պարտավորություն կազմակերպության մոտ որպես հարկային գործակալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը վճարելու է նվազագույն շահութահարկ

Հակոբ. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: Տարեվերջին տալիս է տարեկան շահութահարկ, տարվա ընթացքում 1 տոկոս կանխավճար շրջանառությունից վճարելու՞ է, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի

Anka. Հարգելի հաշվապահներ, արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի, թե՞ ոչ: Հարկայինի թեժ գծով ասել են, որ պետք է վճարի:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է վարչական տուգանք

Հակոբ. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք. 1. վարսավիրական կազմակերպությունը սպը է, 2012թ.աշխատել է արտոնագրային վճարով, 2012թ տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ չի ներկայացվել, նման դեպքում վարչական իրավախախտման տուգանք հասնու՞մ է, թե՞ ոչ 2. հաստատագրված վճարողը տարեվերջին տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնելու՞ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի վճարումը ուշացնելու դեպքում

Մերի. Բարև ձեզ, շահութահարկի վճարումը ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար քանի՞ տոկոս տույժ է սահմանված: