
Некорректный отчет за 2023 год
Вероника.
Добрый день! Подскажите, пожалуйста, что делать в такой ситуации. Я некорректно подала отчет 240 за 2023 год, не вписала сумму отчислений в строку 107, и в ходе камеральной проверки мне пришло письмо из налоговой о том, что отчет подан неверно. Скажите, что мне делать в этом случае? Я могу просто заново снова подать сейчас отчет 240 за 2023 год, корректно заполнив все поля? Или это должна быть какая-то специальная форма-пояснение к уже поданному ранее отчету?

Նյութերի վերադարձի ձևակերպումներ
Հայկ․
Բարև ձեզ: Ծառայություն մատուցող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք բերված նյութերի մի մասը հետ է վերադարձրել, դիմացի կողմը դուրս է գրել ճշգրտող հաշիվ: Վերադարձի ձևակերպումը այսպե՞ս կլինի. դտ 521 - կտ 211, դտ 521 - կտ 226: Նախապես շնորհակալություն։

ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող
Արթուր․
Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։
1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք
2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել

Նախորդ տարիների հաշվետվությունների ճշգրտում
Մելինե․
Ողջույն բոլորին։
Բարի երեկո, խնդրում եմ ուղղորդել: Եթե նախորդ տարիների հաշվետվություն ենք ճշգրտում, առաջացած տույժ, տուգանքերը հաշվետու տարվա ֆինանսական արդյունքի՞ն են վերագրվում, թե՞ պետք է հետադարձ ճշգրտել նախորդ տարիների ֆինանսական արդյունքները: Շնորհակալություն նախապես:

Շահութահարկի հաշվարկ
Շողեր․
Բարև Ձեզ, 2020թ․ շահութահարկի հաշվարկը գրանցելիս այս հաղորդագրությունն է բերում՝
Հաշվարկը հնարավոր է ներկայացնել միայն հարկի գումարի ավելացման կամ դեբետի (հաշվանցվող գումարի) պակասեցման դեպքում:

Իրական շահառուի հայտարարագրի չեղարկում
Գայանե․
Բարև Ձեզ։ Եթե իրական շահառուի հայտարարագիրը նախորդ տարվանը վերահանձնել տվեցի, բայց շահառուի անձնագրի տվյալը փոխվել է, ինչպե՞ս կարող եմ չեղարկել, որպեսզի ճիշտը ուղարկեմ, շնորհակալություն։

Հարկային հաշվում սխալ է հայտնաբերվել
Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. դեկտեմբեր ամսին հարկային հաշիվ ենք գրել ապրանքի մատակարարման, այսօր պարզվել է, որ չափման միավորը սխալ է գրվել, պետք է լիներ լիտր, ոչ թե՝ հատ: Հարց. կարո՞ղ ենք արդյոք ճշգրտել հաշիվը՝ մատակարարման օրը թողնելով դեկտեմբեր ամսին դուրս գրման օրը: Նախապես շնորհակալ եմ։

Ազատման գրանցման հայտը չի ներկայացվել
Նարեկ․
Բարև Ձեզ։ Ընկերության աշխատակիցը դուրս է եկել աշխատանքից 3 ամիս առաջ, բայց աշխատանքի ազատման հայտ չենք ներկայացրել։ Կասե՞ք՝ ի՞նչ անել, որ մինիմալ ռիսկային լինել։ Ազատման հայտ ուղարկեմ 3 օր հետին ամսաթվով և ճշգրտեմ եկամտային հարկի հաշվետվությունները աշխատակցի աշխատավարձը զրո գրելով, թե՞ երեք ամիս հետին ամսաթվով ազատեմ աշխատակցին՝ ճշգրտելով նաև եկամտային հարկի հաշվետվությունները՝ աշխատակցի աշխատավարձը զրո գրելով։

ՀԴՄ կտրոնի գումարը սխալ է տպվել
Գայանե․
Բարև Ձեզ, այսպիսի մի հարց․ խանութը սխալմամբ 3 950 փոխարեն ՀԴՄ կտրոնը տպել է 39 500։ Ինչպե՞ս է հնարավոր շտկել։

Հաշվի չեղարկում
Էվա․
Ողջույն, հարցս հետևյալն է․ դեկտեմբեր ամսվա մատուցած ծառայության հաշիվը դուրս է գրվել հունվար ամսին, հակառակ կողմի ամփոփը ուղարկելու օրը: Կարո՞ղ եմ արդյոք այն չեղարկել և դուրս գրել դեկտեմբերի 31-ով, իրենց պահանջն է: Ասեմ, որ արդեն 4-րդ եռամսյակի հաշվետվությունները ուղարկել եմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ ասել՝ ի՞նչ տարբերակով: Կախավ շնորհակալ եմ:

ԱԱՀ հաշվանցման ձևակերպումներ
Արթուր․
Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։

Հաշվի չեղարկում , հաշվի ճշգրտում
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք էլեկտրոնային հաշիվը, որում հայտնաբերվել է սխալ, մեկ շաբաթ անց ետ կանչել՝ չեղարկել, կամ կատարել փոփոխություն։

Ինչպե՞ս տալ ձևակերպումները
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները: Գնորդ կազմակերպությունը վճարել է արտադրանքի համար, հետո հետ է վերադարձրել: Գրել ճշգրտող հաշիվ: Հիմա, երբ որ ճշգրտող հաշվի ձևակերպումները տալիս եմ, 221 հաշիվը լինում է կրեդիտ, ՀԾ-ն չի ընդունում, ինչպե՞ս անեմ։

Ապրանքի ետ վերադարձ
Տաթևիկ․
Բարև Ձեզ։ Ապրանքի առաքման հաշիվ վավերագիր է դուրս գրվել, ցանկանում ենք ապրանքի ետ վերադարձ կատարել և ապրանքը մատակարարել ավել ցածր գնով, քանի որ չի վաճառվում։ Խնդրում եմ հուշեք գործողությունների հերթականությունը։

Ամսաթվի ճշգրտում ԵՏՄ վիճակագրական ձևում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծման վիճակագրական ձևում, որն արդեն հանձնված է, նկատեցի սահմանի հատման ամսաթիվը սխալ է գրված։ Կասե՞ք՝ ինչպես ճշգրտել: Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվետվության ճշգրտում
Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունը 2017 թվականին շահութահարկով ունեցել է 4 000 000 ՀՀ դրամի հարկային վնաս, իսկ 2018 թվականին 900 000 ՀՀ դրամ հարկային վնաս։ 2019 թվականին ընկերության շահույթը կազմել է 12 400 000 ՀՀ դրամ, կատարել եմ նվազեցում 4 900 000 ՀՀ դրամի՝ ներկայացնելով շահութահարկի հաշվետվության մեջ 76-րդ տողում (Հարկային տարվան նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասը):
Ոնց հասկանում եմ՝ պետք է 2018 թվականի շահութահարկի հաշվետվության մեջ 76-րդ տողում (Հարկային տարվան նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնաս) ներկայացնեի 4 000 000 ՀՀ դրամ, որը չեմ արել, այլ միանգամից 2019 թվականի հաշվետվության մեջ եմ ցույց տվել։ Այսօր ստացել եմ ծանուցում, որ 2019 թվականին 76-րդ տողում ավել 4 000 000 ՀՀ դրամի չափով գումար եմ ներկայացրել։
Հարց-Ի՞նչ անել, եթե 2018 թվականի հաշվետվությունը չեմ կարողանում ուղղել։

Ֆինանսական արդյունքների ճշգրտում
Մելինե․
Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ, երբ համայնքապետարանից նոր են հիշել և հաշիվ են ուղարկել ` մատուցման ամսաթիվ դնելով 2021 թ. հոկտեմբեր և 2022 թվականի դեկտեմբեր` իրենց հենասյուները օգտագործելու համար, հիմա կասե՞ք խնդրեմ՝ ո՞նց պետք է ճշգրտեմ այդ տարիներիս ֆինանսական արդյունքները, ի՞նչ քայլերով։ Շնորհակալություն։

Հարկային հաշիվների հաստատում
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Հունիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ հաշվանցել եմ ԱԱՀ-ն, որին վերաբերող ինվոյսները մոռացել էի հաստատել մինչև հուլիսի 20-ը (ԱԱՀ-ն կազմում է 5 583 դրամ): Ինվոյսներն այսօր եմ հաստատել: Հիմա չգիտեմ՝ արժի՞ ճշգրտված հաշվարկ ներկայացել, թե՞ թողնեմ այսպես, քանի որ գումարը շատ մեծ չէ: Նախապես շնորհակալություն։

Մատակարարված ապրանքի զեղչ
Տաթևիկ․
Բարև Ձեզ։ Ապրիլ ամսին ապրանք ենք մատակարարել, հիմա ցանկանում ենք գինը նվազեցնել, որ խանութը զեղչի գնապիտակով վաճառի։ Ինչպե՞ս վարվենք, ճշգրտող հաշվով զեղչ կիրառել կարելի՞ է։

ԱԱՀ վերադարձ դադարեցման դեպքում
Լիանա․
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ի (ԱԱՀ վճարող) գործունեությունը դադարեցվել է, հաշիվը փակվել։ Առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ, որն առաջացել է հաշիվների ճշգրտումից։ Ինչպե՞ս կարող ենք գումարը հետ ստանալ։
Վերջին մեկնաբանություններ