
Ինչպե՞ս է կատարվելու ճշգրտող հաշվի վճարումը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ կասե՞ք, երբ ինձ սխալ հարկային հաշիվ են գրել, հետո տարբերության չափով չճշգրտված հաշիվ են ուղարկել, վճարումը ինչպե՞ս է կատարվելու։

Բնապահպանական վճարի և շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ
Մարի Համբարձումյան.
Բարև Ձեզ: 3-րդ եռամսյակի բնապահպանական վճարը և շրջհարկը ճշտված պետք է հաշվետվություն ուղարկեմ։ Կարո՞ղ է տույժ գա ուշ փոխանցման և ներկայացման համար: Հրահանգը ստացել եմ հարկայինից՝ ճշտվածը ներկայացնել և համապատասխան գումարը փոխանցել բյուջե։

Ճիշտ կլինի՞ հաշիվ դուրս գրել խանութին հանձնված բոլոր ապրանքների համար
Վարդան.
Բարև Ձեզ։
ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։
Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։
Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ:
Շնորհակալություն։

Շրջանառության հարկի հաշվետվությանը սխալ է ներկայացվել
Ani.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. շրջանառության հարկի 2 եռամսյակի՝ Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների տողում ես չեմ նկատել, որ ինքնուրույն թիվ է գրվում ծրագրով և այդ ահռելի թվով ես հաշվետվություն եմ ուղարկել, արդյունքում կուտակվեց մեծ թվով պարտք, կատարեցի ճշտում, բայց այդ պարտքը չի կորել դեռ: Հնարավո՞ր է, որ մնա այդպես պարտք, թե՞ սպասեմ մի քանի ժամ մինչև ուղղվի ծրագիրը:

Ինչպե՞ս ճշգրտել գործարքը
Սառա․
Բարև ձեզ։
Կարող եք ասել՝ եթե 2019թ-ին 3 հատ ապրանք եմ առաքել, սակայն դա պետք է հիմա ճշգրտեմ, 3-ի փոխարեն նշեմ 10 հատ, ինչպե՞ս կարեղ եմ իրականացնել այս գործընթացը, խնդրում եմ մանրամասն գրել:
Շնորհակալություն։

Ի՞նչ ամսաթիվ պետք է նշել ճշգրտող հաշիվ դուրս գրելու դեպքում
Գևորգ Հակոբյան․
Խնդրում ենք ձեզ պարզաբանել․ ճշգրտվող հաշիվների դուրս գրման դեպքում արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ վավերագրի «Առաքման ամսաթիվ» տողում ո՞ր ամսաթիվն է նշվում՝ ճշգրտվո՞ղ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը, թե՞ տվյալ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը:
Օրինակ՝ եթե հաշիվ վավերագիրը դուրս է գրվել 04.11.2019թ., իսկ ճշգրտվող հաշիվը դուրս է գրվում 20.05.2020թ., ապա «Առաքման ամսաթիվ» տողում նշվում է 04.11.2019թ., թե՞ 20.05.2020թ․։

40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ
Աշխատանքային օրվա տեղափոխության հետևանքով աշխատանքային շաբաթը 40 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարել եմ հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսով, երկու աշխատողի պարագայում հաշվարկվել է 2 ժամվա համար 670 դրամ, բայց կարդացի, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը պետք է կազմի 406 դրամ, այսինքն՝ սխալ է մեր արված հաշվարկը, և երկու աշխատողի հավելումը պետք է ավելացվի, իսկ դա կարո՞ղ եմ ուղղել, չէ՞ որ եկամտային հարկի հաշվետվությունը ուղարկել եմ, ճշտվածը ուղարկե՞մ, թե՞ հունիսին տրամադրեմ և հաշվետվության մեջ ներառեմ: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:

Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում
Մարինե.
Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:

Շրջանառության հարկի հաշվետվությունը թերի է ներկայացվել
Արփինե.
Բարև ձեզ։ Շրջանառության հարկի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ չի լրացվել 5.7 կետը՝ նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։ Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես ճիշտ վարվել, այդպես թողնել, երկրորդ եռամսյակում ավելացնե՞լ, թե՞ ճշգրտող հաշվետվություն է պետք ուղարկել:

Աշխատողը իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել
Ռուզաննա.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղղություն տալ: Աշխատողը 2019 թվականի դեկտեմբեր ամսին իր դիմումի համաձայն իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել: Այն լրացել է մարտին, բայց աշխատանքի չի ներկայացել, ներկայացել է ապրիլի մեկին: Հիմա ես մարտ ամսին եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ զրոյական: Ի՞նչ անեմ, որ աշխատողն էլ չտուժվի, օրենքի խախտում էլ չլինի: Կարո՞ղ եմ մարտ ամսվա հաշվետվությունը ճշգրտված ուղարկել։ Եթե ուրիշ ելք կա, խնդրում եմ, հրատապ է, շտապ պատասխանեք:

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից
Արտո․
Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։

Եկամտային հարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու համար
Մերի․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս է ներկայացվելու եկամտային հարկի ճշգրտված հաշվարկ-հաշվետվությունը և քանի օր առաջ։

Որքա՞ն կկազմի վարչական տուգանքի չափը
Նաիրա.
Բարև ձեզ: Մեր աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2019թ., այդ ժամանակ հայտը ուղարկվել է: 2020թ. մարտի 1-ից ուղարկել եմ հայտ լրիվ դրույքից 0,5 դրույք աշխատելու համար, բայց մարտի 25-ից ազատել ենք աշխատանքից, ուղարկել եմ հայտը, որի առաջին հատվածում նշել եմ ազատման ամսաթիվը, բայց II հատվածով չեմ նշել ազատումը, և հիմա դուրս է գալիս, որ ընդունվել է աշխատանքի մարտի 1-ից: Եթե հիմա հայտը հին ամսաթվով ուղարկեմ՝ II հատվածով ազատելով մարտի 25-ից, որքա՞ն կկազմի վարչականը:

ԱՁ սխալմամբ ԱԱՀ հաշվարկը նախորդ տարվա համար է ուղարկել
Անի․
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք․ ես 2020 թվականի ԱԱՀ փետրվար ամսվա համար պետք է ուղարկեի, բայց անցյալ տարվա 2019 փետրվարի ԱԱՀ համար հաշվետվություն ուղարկեցի: Բայց ԱՁ անցյալ տարի 16.04.2019 համարվել է Ընտանեկան Ձեռնարկատեր, դա կազդի՞ իր գործունեությաան վրա՝ անցյալ տարվա:

Շահաբաժնի վճարումը չի արտացոլվել հաշվետվության մեջ
Վարդուհի․
Բարև Ձեզ։ 2019թ-ի ապրիլ ամսին ՍՊԸ-ն հիմնադրի որոշման համաձայն տրամադրել է 2017թ շահաբաժին, սակայն էլ․ հաշվետվության մեջ չի գրանցել։ Խնդրում եմ օգնել՝ հետագա քայլս ո՞րը կլինի։ Տա՞լ ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար։

Ստացված հաշիվները չեն ստորագրվել երկու ամիս
Սուսաննա.
Բարև ձեզ: Ունեմ մի հարց. 2 ամիս ստացված հաշիվները չեն ստորագրվել, բայց ԱԱՀ հանձնված հաշվետվության մեջ դրանք ներառվել են։ Այժմ պետք է ուղարկեմ ճշգրտված տարբերակ։ Ինչպե՞ս պետք է անեմ, եթե ԱԱՀ դեբետը կազմում են միայն այդ հաշիվները։ Չստորագրվելու դեպքում ստացվում է 0։ Արդյո՞ք հաշվանցում կարող եմ անել։

Ապրանքի վերադարձի փաստաթղթավորումը
Նելլի․
Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն
Աննա.
Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Հաշվապահական ձևակերպումները տույժի հաշվարկման դեպքում


Ճշգրտված հաշվարկի հանձնում
Ալլա.
Խնդրում եմ ասեք` էլեկտրոնային ճշգրտված հաշվարկ ինչպես ուղարկեմ: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ