Tag: հաշվապահական հաշվառում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ունենալ հաշվապահ

Karine. Արդյո՞ք օրենքով պարտադիր է ՍՊԸ-ներում կամ ՓԲԸ-ներում ունենալ հաստիքով հաշվապահ, եթե տնօրենը ինքնուրույն վարում է հաշվապահությունը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Hayk. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզ. անձից 200000 դրամի գույք է ձեռք բերել և 10 տոկոս եկամտահարկ վճարել: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը

lusine. Խնդրում եմ լուծում տալ խնդրին: Կազմակերպությունը ձեռք է բերել A և B տեսակի ապրանքներ: A տեսակի 200 հատ, 1 հատի գինը 1000 դր, B տեսակի ապրանքից 3000 հատ, 1 հատի գինը 1500 դր: Հաշվետվու ամսվա ընթացքում կազմակերպությունը վաճառել է A տեսակի ապրանքից 1300 հատ, 1 հատի վաճառքի գինը 1300 դր, և B տեսակի ապրանքից 2100 հատ, վաճառքի գինը 2000 դր: Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման մասին օրենքի նոր նախագծի վերաբերյալ

Vikian. Հարցս կապված է Հաշվապահական հաշվառման օրենքի հոդված 5.1 կետի մասին, որևէ մեկը տեղյա՞կ է այդ նախագծին: Համակարգչային ծրագրերի մասին. 2013 հուլիս 1-ից 1.0 մլրդ ավելի... 2014 հուլիս 500.0 մլն ավելի... 2015 հուլիս 100.0 մլն ավելի... Այդ նախագիծը կա՞, ի՞նչ փուլում է, մերժվե՞լ է, ե՞րբ է ներկայացվել: Հետաքրքրում է ամեն ինչ, ինչ կապված է այդ նախագծի հետ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դպրոցների և մանկապարտեզների հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ուղղություն տվեք՝ ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի և մանկապարտեզի հաշվապահություն վարելիս: Խնդրում եմ, պարզաբանեք առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաթղթավորման հետ կապված հարցերը: Շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

Lusin. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Տաթևիկ. Բարեվ Ձեզ: Ցանկանում եմ սովորել հաշվապահություն: Հետաքրքրված եմ IAB Centre կամ IATC ուսումնական կենտրոններով: Շատ շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք, թե որտեղ կարող եմ դիմել: Եթե կլինեն այլ առաջարկներ, որտեղ կազմակերպվում են հաշվապահության որակյալ դասընթացներ, խնդրում եմ նշեք: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

ԳՈՀԱՐ. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի հիմնարկությունում որպես համակարգչային օպերատոր և օրվա ընթացքում ունենում եմ որոշակի ազատ ժամանակ և ուզում եմ արդյունավետ օգտագործեմ այդ ժամանակը հաշվապահություն սովորելու համար: Կարո՞ղ եք արդյոք հուշել` ինչպես կարելի է համացանցի միջոցով սովորել: Նշեք որևէ կայք կամ գրականություն, որից կարող եմ օգտվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ընդունել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն. Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք: Սկսնակ հաշվապահ եմ, կազմակերպությունը առաջարկել է վարել իր հաշվապահությունը: Ներմուծող ընկերություն է, ունի և´ մեծածախ վաճառք, և´ մանրածախ: 1. Ինչպե՞ս են ծանոթանում կազմակերպության փաստաթղթերի հետ: 2. Ի՞նչ հարկեր է վճարում կազմակերպությունը: 3. Ինչպե՞ս պետք է ընդունեմ հաշվապահական փաստաթղթերը: Շատ են անհրաժեշտ ձեր խորհուրդները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքանության վերաբերյալ

Արամ Ա. Կազմակերպությունը, ուր ես աշխատում եմ, ՍՊԸ է և ոչ խոշոր հարկատու: Խոսքս վերաբերում է հաշվապական հաշվառման քաղաքականությանը: Նախորդ գլխավոր հաշվապահը շարժվել է ՀՀ ստանդարտներով, սակայն լրացումներ քաղականության մասին կամ այլ որևէ տեղ գրված չէ, բացի նախորդ Շահութահարկի հաշվետվությունից: Հարցս հետևյալն է` կարո՞ղ եմ ես շարժվել իմ ընտրած քաղաքականությամբ, ինչպե՞ս կարելի է ֆիքսել, ի՞նչ պետք է ունենամ, կամ ո՞ր օրենքով է դա որոշվում: Ավելի լավ ինֆորմացիա որտեղի՞ց կարող եմ ստանալ: Պարտադի՞ր է հաշվապահական քաղաքականության արտացոլումը որևէ տեղ իմ դեպքում: Կոնկրետ ի՞նչ պետք է անել:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մանրածախ առևտրի հաշվառումը

Արմեն. Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս է կատարվում հաշվառումը մանրածախ առևտրում: Խնդրում եմ մանրամասնել "առևտրային հավելագնի մեթոդը", ներկայացնել ձևակերպումները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը

Bestart. Բարև ձեզ: Ես ուսանող եմ և "Հաշվապահական հաշվառում" առարկայից պետք է գրեմ անհատական աշխատանք "Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը" թեմայով: Խնդրում եմ ինձ օգնեք այդ թեմային վերաբերվող օգտակար նյութերով: Թեման բաղկացած է երկու ենթահարցերից. 1. Հաշվարկային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը: 2. Արտարժույթային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը: Կանխավ շնորհակալ եմ :)
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում

Արմեն. Հարգելի կոլեգաներ, անհրաժեշտ է ձեր խորհուրդը այս հարցում: Կազմակերպության նախկին հաշվապահի հետ պետք է հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարենք: Հանձնման-ընդունման ակտ պետք է կազմվի, դա պարզ է: Իսկ իրավունք ունեմ գրություն վերցնելու, որ նախկին հաշվապահը պատասխանատվություն է կրում կատարված գործի համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման վարում

Լիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես սկսակ հաշվապահ եմ և վերջերս աշխատանքի եմ ընդունվել գրասենյակում որպես հաշվապահ: Ոզում եմ իմանալ, թե ինչպես պետք է վարեմ գրասենյակի հաշվապահությունը: Ինձ ասացին, որ դա շատ հեշտ է, բայց եթե դժվար չի, կարո՞ղ եք ինձ օգնել: Ես սովորել եմ ՀԾ-հաշվապահ և ՀԾ-հաշվետար, ինչպես նաև 1C 8.1 Accountant, 1C 8.0 Управление торговлей: Ես կսպասեմ ձեր պատասխանին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննության հարցաշար

Narek. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք հաշվապահի որակավորման հարցաշարը հետևյալ էլեկտրոնային փոստին Narek198484 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահանջվում է լիցենզիա

Արմեն. Հարգելի ընթերցող, կարո՞ղ եք ինձ ասել` արդյոք պահանջվում է լիցենզիա հաշվապահական ծառայություններ մատուցելու համար, և եթե այո, ո՞ր օրենքով է դա կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման հաշվային պլան

Սամվել. Բարև ձեզ: Ինձ հարկավոր է Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի գիրքը ամբողջովին: Կարո՞ղ եք այն տեղադրել ներբեռնելու համար կամ ուղարկել իմ էլ. փոստին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթեր

Նոնա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում

Անուշիկ. Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:
.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթաց

Liana. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ուզում եմ մասնակցել հաշվապահական հաշվառման դասընթացներին: Նման դասընթացներ կազմակերպող ՍՊԸ-ներ կան, բայց ես չգիտեմ` այդ դասընթացներն ավարտելուց հետո իրավունք կունենամ աշխատել որպես հաշվապահ: Ի՞նչ թույլտվություն կամ մի գուցե լիցենզիա պետք է ունենա տվյալ ՍՊԸ-ն: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնեք: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի վարձատրության հետ կապված

Աղասի. Ես նախօրոք ներողություն եմ խնդրում ոչ կոռեկտ հարցի համար, բայց ձեր կարծիքը ինձ համար կարևոր է: Մեկ ամիս առաջ գրանցված ՍՊԸ-ն, որն ունի երկու աշխատող (որոնցից մեկը տնօրենն է), և որը այդ ամսվա ընթացքում ունեցել է ընդամենը մոտ 300 հազար դրամ եկամուտ (մոտ 800 հազար ընդհանուր շրջանառության դեպքում), և որը մինչև հաջորդ տարվա փետրվարը որևէ գործունեություն չի իրականացնելու: Նման կազմակերպության հաշվապահությունը վարելու համար 50000 դրամը նորմա՞լ վճար է, թե՞ ոչ: Իմ բավականին սուղ պատկերացմամբ այս երեք ամիսների ընթացքում հաշվապահը պետք է. 1. գրանցի աշխատողներին սոցապում 2. 3 անգամ իրականացնի շահութահարկի հաշվարկ, որոնցից 2-ը զրոյական 3. մեկական եկամտահարկի և աշխատավարձի հաշվարկ Այս ամենի համար ամսական 50000-ը շատ չի՞:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող

Mariam. Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող: Կարո՞ղ եք ինձ ասել և հիմնավորել, թե ինչպես ես պետք է հաշվարկեմ ստացված եկամուտը, որպեսզի շահութահարկի տարեկան հաշվետվությունը փակեմ: Արդյո՞ք հաստատագրված վճարից ստացված եկամուտը պետք է գումարեմ առևտրից ստացաված եկամուտին: Ես գտնում եմ, որ պետք է կատարեմ առանձին հաշվառում, և հաստատագրված վճարի համար կատարված ծախսերը և ստացված եկամուտները առանձնացնեմ, և շահութահարկը նվազեցնեմ միայն իրեն վերաբերվող ծախսերով, և հիմք ընդունեմ միայն այն եկամուտները, որոնք վերաբերվում են տվյալ ոլորտին: Խնդրում եմ ինձ հուշեք` արդյոք ճիշտ եմ: Եթե ոչ, գրեք ճիշտ տարբերակը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

LILIT. Խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է վարեմ վարսավիրանոցի հաշվապահություն: Բացի հաստատագրված վճարի մասին հաշվետվությունից ի՞նչ հաշվետվություններ, տեղեկություններ պետք է ներկայացնել հարկային տեսչություն (վարսավիրանոցը նորաբաց է):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման նոր ստանդարտներ

Tatevik. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ խնդրում. որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահական հաշվառման նոր ստանդարտները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարել հաշվապահական հաշվառումը

Ժաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել մի հարցում: ԱՁ-ն ինչպիսի՞ հաշվապահություն է վարում: Ի՞նչն է պարտադիր, ինչը` ոչ (ի՞նչ տեսակի հաշվետվություններ, գրքեր...): Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ձկնաբուծության գործունեության հաշվապահական հաշվառում

Կարինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք, եթե ծանոթ եք ձկնաբուծության հետ կամ նմանատիպ գործունեության հետ, ինձ հետաքրքրում է, թե ինչպես կատարվում այդ ոլորտի հաշվապահական հաշվառումը: Եթե կա գրականություն ոլորտին վերաբերող, խնդրում եմ ուղարկեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ավտոտեխսպասարկման կետի հաշվապահական հաշվառում

Ժաննա Գ.. Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք: Ես վարում եմ 2 Ա/Ձ հաշվապահություն, բայց հիմա առաջարկում են ավտոլվացման կետի հաշվապահություն վարեմ, որին կից կա նաև բոքս: Եթե խնդրեմ` կասե՞ք, թե ինչ հաշվետվություններ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրականություն հաշվապահական հաշվառման վերաբերյալ

Christina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Որտեղի՞ց կարող եմ բեռնել հաշվապահական հաշվառման մասին էլեկտրոնային գրքեր հայերեն լեզվով: Կամ եթե դուք ունեք այդպիսիններ, խնդրում եմ ինձ ուղարկեք 1830110 շնիկ mail.ru էլ. հասցեով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Սարգիս. Բարև ձեզ: Ես ավարտել եմ ՀՊՏՀ-ի "Կառավարման տեղեկատվական համակարգեր" բաժինը, բայց որոշել եմ փոխել մասնագիտությունս ու դառնալ հաշվապահ, հիմա ունեմ հետևյալ խնդիրը, մագիստրատուրա չգիտեմ` որ բաժին տամ գործերս` "հաշվապահական հաշվառու՞մ", թե՞ "Աուդիտ": Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ` արդեն կայացած հաշվապահներին, կօգնե՞ք ինձ ձեր խորհրդով: Եվ երկրորդ խնդրանքս, արդյո՞ք դուք ունեք լավ մասնագետի կոնտակտներ, ով կհամաձայնի անհատական հաշվապահության դասընթացներ անցկացնել: Շատ շնորհակալ եմ ուշադրության համար:
.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվառում մանրածախ խանութներում

Syuzik. Ինչպե՞ս են մանրածախ սննդի խանութներում կատարում հաշվառումը: Ինձ հետաքրքիր է նաև` ինչպես են հաշվում վաճառված ապրանքի ինքնարժեքը: Չէ՞ որ մեր մոտ լինում է միայն ՀԴՄ կտրոնները, իսկ իրականում ինչ է վաճառվել, պարզ չի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի վարձատրության հետ կապված

Հասիկո. Հարգելի կոլեգաներ,կարո՞ղ եք հուշել` ի՞նչ գումարով կարելի է վարել բավականին մեծ ռեստորանային համալիրի հաշվապահությունը կադրային աշխատանքի հետ միասին (50-60 աշխատող): Դժվարանում եմ կողմնորոշվել: Չեմ ուզում ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել հաշվապահի առանց այդ էլ չգնահատվող աշխատանքը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն են վճարում հաշվապահին

Գայանե. Ողջունում եմ բոլոր հաշվապահներիին: Ես ունեմ հաշվետարի 2 տարվա աշխատանքաին փորձ, և կա ձգտում դեպի հաշվապահություն, գնացել եմ համապատասխան կուրսերի և հիմա հաշվապահի մի քանի գործեր եմ գտել և, անկեղծ ասեմ, ոչ մի գնային քաղաքականություն չիգիտեմ: Եթե կարելի է, խնդրում եմ ասացեք` որքան են վճարում հաշվապահին (ըստ գործունեության տեսակի). -բանջարեղենի առ ու վաճառք; -գեղեցկության սրահ; -հացի արտադրություն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինարարական գործունեություն

Ինեսա. Հարգելի հաշվապահներ, եթե կա մեկը, ով ծանոթ է շինարարության ոլորտի հաշվապահության հետ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում: Գրեք ինձ inessa_26 շնիկ mail.ru էլ. փոստի հասցեով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառում վարելու վերաբերյալ

Լուսինե. Բարև Ձեզ, հարցս հետևյալն է, ես ՍՊԸ-ի տնօրեն եմ և կատարում եմ նաև հաշվապահություն, գրանցված հաշվապահ չունեմ: Արդյո՞ք պետք է ինչ որ տեղ` փաստաթղթերի մեջ նշել, թե տնօրենը ինչ գործով կարող է զբաղվել, քանի որ ես նաև կատարում են դիզայներական աշխատանքներ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման տարբերությունների վերաբերյալ

Eva. Բարև բոլորին: Կուզենայի իմանալ` ինչով են տարբերվում Հայաստանի և Ռուսաստանի հաշվապահական հաշվառումները: Եվ կարո՞ղ եմ արդյոք ավարտելով այստեղ հաշվապահական դասընթացներ` այդ իսկ գիտելիքներով աշխատել ՌԴ-ում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման վերականգնում

Լառա. Հարգելի կոլեգաներ, ես ստանձնել եմ շատ բարդ պարտականություն, վերցրել եմ մի արտադրության հաշվապահություն, որի նախկին հաշվապահը 3 տարի շարունակ հանձնել է հաշվետվություններ, որոնց թվերը չեն համապատասխանում ոչ մի փաստաթղթի հետ, կարելի է ասել` օդից վերցրած թվերով, հաշվառում չի տարել և ոչ մի գործ ընդհանրապես արված չէ: Խնդրում եմ ասեք` ինչ կարելի է անել նման իրավիճակում: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման կազմակերպումը ատամնաբուժական կլինիկայում

Հակոբ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, թե ատամնաբուժական կլինիկաների հաշվապահությունը ինչպես է կատարվում: Արդյո՞ք նրանք ունեն շահութահարկի գծով արտոնություններ: Հաստատագրված հարկը նրանց վերաբերու՞մ է թե՞ ոչ: Ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծառայություն մատուցող ընկերություն բացելու համար

Անուշ. Խնդրում եմ ասեք, անհրաժե՞շտ է արդյոք ֆինանսների նախարարության կողմից թույլտվություն հաշվապահական ընկերություն բացելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման կազմակերպում հյուրանոցում

Անահիտ. Բարև ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, թե հյուրանոցի հաշվապահությունը ինչպես է կատարվում: Ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Կարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվառման կազմակերպումը բանկերում

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ են բանկային հաշվառման մասին նյութեր, մասնավորապես` ձևակերպումները, եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել, խնդրում եմ գրեք իմ էլ-փոստին` hasmik.gukasyan շնիկ rambler.ru Շնորհակալություն: