Tag: հաշվապահական հաշվառում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորում ստանալու համար

Ռուզան. Խնդրում եմ պատասխանեք. ինչպիսի՞ն է հաշվապահների լիցենզավորման գործընթացը: Ի՞նչ փուլերով պետք է անցնել և ինչպե՞ս նախապատրաստվել: Ի՞նչ խորհուրդ կտաք սովորել, կրկնել, անգիր անել...
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է առանձնացված հաշվառում վարել

Արմեն. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը ունի ԱԱՀ-ի և´ զրոյական, և´ 20%-ով հարկվող գործարքներ, պե՞տք է արդյոք վարել առանձնացված հաշվառում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Արթուր. Ողջունում եմ Ձեզ, հարգելի հաշվապահներ: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ համալսարանում հաշվապահական հաշվառում առարկային ուշադրություն չեմ դարձրել, իսկ այժմ, երբ գրեթե ամեն ինչ մոռացված է, առաջացել է մեծ ցանկություն տիրապետել այդ գիտությանը: Ի՞նչ նյութերից կամ ի՞նչ գրքերից խորհուրդ կտաք սկսել սովորել հաշվապահական հաշվառումը (ինքնուսուցման տարբերկով): Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, եթե ունեք շահութահարկի 5 աղյուսակում լրացնելու ստանդարտ ձև, հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին (հաշվապահական հաշվառումը համապատասխանում է ՀՀօրենքի ՀՀ ստանդարտին), խնդրում եմ ուղղարկեք skrisina շնիկ mail.ru :
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՀՄՍ 39

Նունե. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օրինակով մեկնաբանել ՀՀՄՍ 39-ի մեջ ներկայացված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը և ակտիվի կամ պարտավորության ամորտիզացված արժեքները, կխնդրեի գրել: Կամ ընդհանրապես, եթե կցանկանայիք քննարկել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կխնդրեի գրել nune.1987 շնիկ mail.ru հասցեին: Ստանդարտները կարող եմ ուղարկել: Կարծում եմ, ընդհանուր քննարկումը ավելի արդյունավետ կլինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է անասնապահությամբ

Կարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, կազմակերպությունը զբաղվում է անասնապահությամբ (ՍՊԸ), այդ ոլորտը ինձ համար անծանոթ է, միգուցե կա համապատասխան գրականություն, որից ես կարող եմ օգտվել, կամ դուք կարո՞ղ եք որևէ խորհուրդ տալ հաշվապահության վարման առանձնահատկությունների վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Գոհար. 2010 թ-ի հունվար ամսից ՍՊԸ-ն ֆինանասական վատ վիճակի պատճառով դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասեք, ՏՀՏ-ին հաշվեկշիռ և ֆին. հաշվետվություն ներկայացնելու՞ եմ, թե՞ ոչ: Ոչ-ի դեպքում խնդրում եմ նշեք հիմնավորումը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ

Անուշիկ. Ցանկանում եմ ծանոթանալ Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին: Եվ խնդրում եմ, ցանկանում եմ ունենալ նյութեր: Կարո՞ղ եք ուղարկել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական դասընթացներ

Rimma. Բարև ձեզ, ես ունեմ հումանիտար կրթություն, բայց ցանկություն ունեմ հաճախելու հաշվապահական դասընթացների: Արդյո՞ք հնարավոր է հաշվապահական դասընթացների հաճախելով դառնալ հաշվապահ, և որտե՞ղ խորհուրդ կտաք հաճախել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխավոր գրքի վերաբերյալ

Հռիփսիմե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ գլխավոր գրքի վարման մասին: Պարտադի՞ր է, որ կազմակերպության հաշվապահությունը վարի գլխավոր գիրք: Շրջանառության տեղեկագիրը կարող է փոխարինել գլխավոր գրքին: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Meline. Բարև ձեզ հարգելի հաշվապահեր, ես ծանոթ եմ հաշվապահական ծրագրերին, որոշ մասով նաև օրենսդրությանը: Ինչպե՞ս կարող եմ կարճ ժամկետում լրացնել կարևոր պակաս գիտելիքները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման կազմակերպումը բանկերում

Թամարա. Բարև: Ես շատ հետաքրքրված եմ բանկերում հաշվապահական հաշվառումով, ինձ անհրաժեշտ է բավականին շատ ինֆորմացիա դրա վերաբերյալ: Խնդրում եմ ինձ օգնել այդ հարցում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել և արտահանել է ապրանք

Արթուր. Կազմակերպությունը ներմուծել և արտահանել է ապրանք, ընդ որումˋ ամբողջ ապրանքը, այն ինչպե՞ս պետք է արտացոլվի հաշվապահության և ԱԱՀ-ի հաշվարկում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական թեստեր և խնդիրներ

Էլմիրա Հովհաննիսյան. Բարև Ձեզ, Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հաշվապահական թեստեր և խնդիրներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և ավարտել եմ IATC-ի հաշվապահական կուրսերը: Նախապես շնորհակալ եմ: Հարգանքներով, Էլմիրա Հովհաննիսյան
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքային մնացորդ

Արփինե. Բարևի երեկո, հեռակա գործընկերներ, ինձ հուզում է այսպիսի մի հարց, նախկին հաշվապահը վաճառքի համար ստացված ապրանքը բալանսով ցույց է տվել որպես հիմնական միջոց, ինչպե՞ս կարող եմ այս բալանսով հիմնական միջոցից հանել, թողնել որպես ապրանքային մնացորդ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապահովագրական ընկերություն

Նվեր Ղազարյան. Սկսնակ Տնօրեն եմ, please օգնեք: Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն բացել եմ այս տարվա սեպտեմբերի 6-ին: Զբաղվելու եմ ավտոմեքենաների ապահովագրությամբ: Հաշվապահ դեռ չունեմ: Հարկայինում դիմում եմ գրել, որ հոկտեմբերի 20-ից գործունեություն եմ սկսում, նաև գրանցամատյանը որ տան: Ինչ հարկատեսակով աշխատեմ, սոց ֆոնդ ինչպե՞ս եմ տալիս-առձեռն: Աշխատանքային պայմանագիր դեռ չեմ կնքել իմ հետ, դա էտ գրանցամատյանի հետ կապ ունի՞: Ուրիշ ինչ խորհուրդներ կտաք: Շատ Շնորհակալ եմ!!!
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման պրակտիկ գիտելիքներ

Ասատրյան Արթուր. Հարգելի հաշվապահներ, ո՞վ բարի կգտնվի օգտակար լինել ինձ գործնական հաշվապահություն սովորեցնելու համար: Ես եռամսյա դասընթացների եմ հաճախել, տիրապետում եմ հաշվապահությանը, բայց գործնական չեմ ունեցել, որ հմտանամ: Գիտեմˋ դժվար կլինի, բայց հույսով սպասում եմ: Այդ ամենի համար պատրաստ եմ վճարել: Հեռ. 094610991, Արթուր:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Մարիա. Բարև ձեզ: Ես ավարտել եմ, մասնագիտությամբ հաշվապահ եմ: Խնդրում եմ թվեք գրքերի անուններ, որոնք կկարողանամ կարդալ, որ ավելի լավացնեմ իմ գիտելիքները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Տիգրան. Որոշ չափով ունեմ գիտելիքներ հաշվապահությունից, ցանկանում եմ գիտելիքներս խորացնել, դառնալ լիարժեք հաշվապահ: Ի՞նչ գրքեր, նյութեր, օրենքներ խորհուրդ կտաք կարդալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն աշխատավարձ է նախատեսված

Anush. Բարև ձեզ: Ցանկանում եմ աշխատել մի կազմակերպությունում որպես չգրանցված հաշվապահ:Կազմակերպության աշխատակիցները 2-6 հոգի են: Այս պահին 2-ն են աշխատում, հետագայում (երկու ամսվա ընթացքում) 6-ը:Այն աշխատելու է հաստատագրված վճարով:Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս:Որքա՞ն աշխատավարձ է նախատեսված նմանատիպ աշխատանքներ կատարելու համար:Կանխավ շնորհակալ եմ:Դուք ինձ շատ կոգնեքˋ պատասխանելով հարցիս:)
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Anna. Բարև Ձեզ: Ես 2007 - ին անցել եմ "Էկոնոմիկա և Իրավունք" կենտրոնի հաշվապահական կուրս: Հիմա ինձ պետք է լրացուցիչ պատրաստվել միջազգային հաշվապահական ստանդարտներով: Որտե՞ղ կարող եմ 15-20 օրում, թերևս անհատական ուսուցմամբ ստանալ համապատասխան գիտելիքներ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական դասընթացներ

Ժաննա. Ես ուզում եմ հաշվապահական կուրսերի գնալ, դրանք շատ-շատ են, կարո՞ղ եք ասել, ես ո՞ր մեկին դիմեմ: Ես հիմա հաշվապահություն անում եմ մի ֆիրմայում ծանոթ հաշվապահից հարցնելով, որը ոնց պետք է արվի, բայց կարծում եմ, լավ կլինի միաժամանակ նաև կուրսերի գնալ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտներ

Արթուր. Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնել հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտները, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Դավիթ Ասատրյան. Խնդրում եմ օգնել ինձ, տրամադրեք հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի նմուշ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բեռնափոխադրող ընկերություն

Նառա. Բարև Ձեզ, Արդեն 1 ամիս է բացվել մեր կազմակերպությունը(ՍՊԸ), զբաղվում է բեռնափոխադրումներով (Հայաստան-ԱՊՀ երկրներ և հակառակը), ունի սեփական ավտոմեքենաներ, որոնք տարբեր մարդկանց անուններով են գրանցված, ունի դրամարկղի գիրք, հիմնականում աշխատում ենք փոխանցումով: Խնդրում եմ, եթե կարելի է, ուղղություն տվեք, ինչպես կարելի է վարել հաշվապահությունը: Նախապես շնորհակալություն!!!
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՓՄՁ-ների հաշվապահական հաշվառման վարում

ACC. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել, որ կառավարության որոշումով կամ ինչ իրավական ակտով է կարգավորվում ՓՄՁ-ների հաշվապահական վարումը: Շնորհակալություն նախապես
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դպրոցի հաշվապահություն

Աննա. Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ,մի խնդանք ունեմ Ձեզ,ով վարում է դպրոցի հաշվապահություն,կարող է ինձ նյութեր տրամադրել ուղարկելով իմ mail -ին Lialia25 շնիկ rambler.ru Կանխավ շատ շնորհակալ եմ
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

Iren. Բարև Ձեզ: Եթե հնարավոր է, կարող եք ասել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարսավիրանոցի հաշվապահական հաշվառման համար և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնել հարկային:
Accountant.am
Նորություններ

Հայաստանի ՓՄՁ-ների ներկայացուցիչները բախվել են կրկնակի հաշվապահության խնդրի հետ

Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշել է հայերեն տպագրել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որը կիրառելու է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը և որը հնարավորություն կտա Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Համեստ. Բարև ձեզ ես կատարում եմ հաշվապահության հետ կապված ցանկացած աշխատանքներ, գերազանց տիրապետում եմ համակարգչին, սակայն չունեմ հաշվապահության համապատասխան սերտիֆիկատ կամ դիպլոմ այդ պատճառով չեմ կարողանում օրենքով գրանցված աշխատել որպես հաշվապահ: Եթե կան կարճ ժամանակով համատասխան դասընթացներ, որտեղ կտրվեն սերտիֆիկատներ կցանկանայի մասնակցել եւ ձեռք բերել համապատասխան փաստաթուղթ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպություն

Դինա. Բարև Խնդրում եմ ինձ ուղություն տվեք. Մենք բացել ենք կազմակերպություն: Պետ գրանցումը և հվհհ-ն արդեն պատրաստ են. ասացեք խնդրում եմ, ինչպես պետք է հետագա հաշվապահությունը վարել : (ի դեպ նշեմ ,որ կազմակերպությունը զբաղվում է սպասարկմամբ):Ասացեք հետագա ամենակարևոր քայլերը, որտեղից պետք է սկսեմ: Նախապես անչափ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառում ուսումնական հաստատությունում

Աննա. Բարև Ձեզ,խնդրում եմ օգնեք ինձ մեկ հարցով,ինչ գիտեք դպրոցի հաշվապահության մասին,ինչով է այն տարբերվում ՍՊԸ-ների հաշվապահությունից????? Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահների վերապատրաստման կուրսեր

Աննա. Բարև Ձեզ Թեմուր, ք.Հրազդան,ես ինքս ակտիվ մասնակցում եմ հարց ու պատասխաններին և ինձ հետաքրքրում է 2 հարց,խնդրում եմ պատասխանեք 1.Դուք վարում եք հաշվապահների պատրաստման կամ վերապատրաստման կուրսեր? 2.Ինչպիսի գրականությունից եք օգտվում,որ այդպես մանրամասն գիտեք բոլոր օրենքները??? Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

10 ամենահայտնի հաշվապահները

Էլիզաբեթ Արդեն

Էլիզաբեթ Արդեն

10-րդ տեղ. Էլիզաբեթ Արդենը, աշխատելով որպես հաշվապահ, կոսմետիկայի բնագավառում իր առաջին հետազոտություններն սկսեց իրականացնել` հիմնվելով սեփական փորձի վրա: 1910 թ-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ նրա առաջին գեղեցկության սրահի բացումը: 90-ականներին "Life" ամսագիրը նրան ներառեց "XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում":

Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Այսօր ստանդարտների համաշխարհային օրն է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ: ՀՀ կառավարության ղեկավարը շրջել է ինստիտուտի լաբորատորիայում և ծանոթացել է ինստիտուտի հնարավորություններին և աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ինստիտուտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Ապա ՀՀ վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ Մանրամասն