
Նվազագույն աշխատավարձ
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մեկնաբանեք՝ ատամնաբույժների, բուժակների և տեխնիկ ատամնաբուժների համար, եթե սահմանված է շաբաթական 33 ժամ և նրանց նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով սահմանված աշխատսժամանակի նորմալ տևողության։ Հիմա օգնել հասկանամ՝ 75 000÷33, թե՞ 75000÷ 4×33, չէ որ 33 շաբաթակն է ասում, բայց ամսվա մեջ կա առնվազն 4 շաբաթ։

Ժամավճարի դրույքաչափ
Եթե խանութի վաճառողուհին աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակով` շաբաթը 30 ժամ, ժամավճարը կարո՞ղ եմ 450 դրամ գրել։

Վարձատրություն կես դրույքով
Մարգարիտա․
Բարև Ձեզ: Ընկերությունը նորաստեղծ է, աշխատում է ԱԱՀ դաշտում: Կարո՞ղ է տնօրենը վարձատրվել կես դրույքով, որը պակաս կլինի մյուս աշխատակիցների աշխատավարձից: Կանխավ շնորհակալություն:

Աշխատաժամանակի հաշվարկ
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասեք՝ եթե աշխատողի դրույքը 0.75 է, ինչպե՞ս հաշվեմ ժամերը, մենք աշխատում ենք 8 ժամ։

Աշխատաժամանակի հետ կապված
Եթե ԱՁ-ում բժիշկը աշխատում է 6-օրյա գրաֆիկի դեպքում օրը 2 ժամ, հավաքարարը՝ 1 ժամ, դա շաբաթական քանի՞ ժամյա գրաֆիկ է համարվում։ Կլինիկան աշխատում է օրը 10 ժամ, որպեսզի հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ։ Շնորհակալություն։

Աշխատանք համատեղությամբ
Անուշ.
Բարև ձեզ: Կասեք` եթե ցանկանում եմ աշխատել համատեղությամբ` մի տեղ լրիվ դրույքով, որպես հատուկ մանկավարժ, իսկ մյուս տեղում ցանկանոմ եմ աշխատել որպես լոգոպեդ, ապա ինչքա՞ն դրույքաչափ է ինձ հասնում /հնարավոր է 0,25 չափով, ես դրա իրավունքն ունե՞մ/, եթե 2-րդ աշխատավայրում ստանում եմ մաքուր 71 000 դրամ, և աշխատելու եմ շաբաթական 3 օր, 2,5 ժամ: Ինչպե՞ս պետք է այն հաշվեն, ինչքա՞ն դրույք է ինձ հասնում:

Ժամային տարիֆային դրույք
ԱՆԻ.
Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը օրինակ`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ, այդ 406 ինչպե՞ս է ստացվում, և հաշվարկային, թե՞ մաքուրն է այդքան։

Ժամային դրույքաչափ
Սյուզան.
Աշխատող աշխատել է ժամավճարով, (ոչ լրիվ աշխատաժամանակ) 4 օր 7 ժամով, ամսվա մեջ 16 օր, ամսվա մեջ 112 ժամ, ժամային տարիֆը 562 նորմա՞լ է 562*7*116=62944 (63000):

Աշխատավարձի հաշվարկման կարգ
Սյուզի.
Հարցս աշխատավարձի հաշվարկման կարգին է վերաբերվում, խնդրում եմ օգնեք։ Եթե քոլեջում աշխատողի դրույքը կազմում է 1,02, իսկ ժամը 750դրամ է, ապա ինչպե՞ս եք հաշվում: Խնդրում եմ մանրամասն գրեք, եթե հնարավոր է։
Շնորհակալություն:

0,5 դրույքաչափ, թե՞ ժամավճար
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ նվազագույն աշխատավարձի ժամանակ կարո՞ղ ենք պայմանագրում նշել 0,5 դրույքաչափ՝ 45 000 դրամ, թե՞ պետք է նշվի ժամավճարային։ Կանխավ շնորհակալ եմ։

Ինչպե՞ս կատարել փոփոխություն գրանցման հայտում
Եթե բժիշկը վարձատրվել է 100 000 համախառն աշխատավարձով, հիմա հաճախելու է քիչ, աշխատելու է համատեղությամբ, կարո՞ղ եմ 20 ժամի համար նշել 50 000 համախառն, և գրանցման հայտում ինչպե՞ս այդ փոփոխությունը կատարեմ: Պետք է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեմ ու նոր պաշտոն ավելացնե՞մ, թե՞ հնի փոփոխեմ:

Արձակուրդի հաշվարկի վերաբերյալ
Նունե.
Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։
Շնորհակալություն:

Աշխատաժամանակի հաշվարկ
Anahit.
Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։

Քանի՞ ժամ պետք է աշխատի ուսուցչի օգնականը
Սուսաննա․
Քանի՞ ժամ պետք է աշխատի մեկ դրույք ունեցող ուսուցչի օգնականը։

Ի՞նչ դրույքաչափով պետք է հաշվել ուսուցչի ժամավճարը
Հարգելի հաշվապահներ, եթե կան դպրոցի հաշվապահներ՝ ուսուցիչների ժամավճարը ի՞նչ դրույքաչափով եք հաշվարկում:

Աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով, ապա տվյալ դեպքում փաստացի աշխատավարձը հանդիսանում է ժամավարձային, և աշխատավարձը վճարելիս պետք է առաջնորդվե՞լ նվազագույն ժամային աշխատավարձով:

Որքա՞ն է կազմում միջին ամսական աշխատավարձը
Սուրեն․
Բարև Ձեզ։
Իմ գրանցված աշխատավարձը 128 000 է, ես մաքուր ստանում եմ 92 360։ Կարող եք ասել՝ ինչպե՞ս կարող եմ ինքս հաշվել, թե որքա՞ն է կազմում իմ միջին ամսական աշխատավարձը՝ օրականը և ժամային դրույքաչափերը։
Կանխավ շնորհակալ եմ։

Ժամային տարիֆային դրույքի վերաբերյալ
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այս օրենքը արդյո՞ք վերաբերում է հատուկ կատեգորիայի աշխատակիցներին, թե՞ ընդհանուր է։ Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:

Ժամային դրույքաչափի վերաբերյալ
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն գործում է շրջհարկով: Գործունեությունը մշակույթն է: Աշխատողին կարո՞ղ եմ ընդունել շաբաթական 2 ժամ: Այսինքն՝ մաքուր աշխատավարձը 680 դր. 24 ժամյա աշխատաժամանակի տևողության դեպքում: Ճի՞շտ եմ հասկանում: Օրենքում միայն 24, 36 և 40 աշխատաժամանակն է, այսինքն, եթե ես շաբաթական 2 ժամ եմ գրում 680 դրամով պե՞տք է հաշվեմ: Այս տարվա մեջ ոչ մի գործունեություն չի ծավալել, այդ պատճառով է քիչ աշխատավարձ ձևակերպված:

Ի՞նչ գործակցով է հաշվարկվում ժամավճարը
Արփի.
Ողջույն:
Խնդրում եմ կասեք՝ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ի՞նչ գործակցով են հաշվարկում ուսուցիչների ժամավճարները: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ