Tag: ժամային դրույքաչափ

Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին

Բարև Ձեզ: Եթե անձը երկու տարբեր կազմակերպություններում աշխատանքային պայանագիր ունի, ընդհանուր օրական 10 ժամ զբաղվածությամբ, ապա. - արդյո՞ք կարող է Ա/Ձ բացել, - արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված օրվա մեջ առավելագույնը 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին: Այսինքն, եթե խոսքը աշխատանքային պայմանագրով աշխատանքի մասին չէ, ժամային սահմանափակում կա՞: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսումնական հաստատությունում աշխատողն իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատել

Նարինե. Բարև Ձեզ: Ուսումնական հաստատությունում աշխատողը իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատի: Աշխատաժամանակի խախտում կլինի՞ ըստ աշխատանքային օրենսգրքի: Արձագանքի համար շատ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձը

Դանիելյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ինձ օգնել։ Խնդրում եմ բացատրել՝ ինչպես հաշվել հուլիսի աշխատավարձը: Աշխատած ընդհանուր ժամերի քանակը 200 է, որից 88 ժամը գիշերային, դրույքաչափը՝ 88 312 դրամ, սոց. վճար չի հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարապուրդը հաշվարկելու վերաբերյալ

Hermine. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ խախտում կանեմ, եթե պարապուրդը չհաշվեմ աշխատողի միջին ժամային կամ միջին աշխատավարձի հիման վրա, այլ, հիմք վերցնեմ ընթացիկ սահմանաված աշխատավարձի չափը, սակայն էլի պահպանեմ նվազագույն աշխատավարձի մասին կանոնները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչքա՞ն պետք է վճարել աշխատողին

Nara. Բարե Ձեզ: Ես ունեմ ԱՁ և պատրաստ եմ գրանցել մեկ աշխատող: Բայց հաշվի առնելով բոլոր խնդիրները /աշխատաժամանակ շաբաթվա մեջ, իր ուսանող լինելը և այլն/, կարո՞ղ եմ ես իրեն տալ 20 000 կամ 25 000 դրամ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ

Բարև Ձեզ, եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ` շաբաթական 9 ժամ, կարո՞ղ եմ արդյոք այդ աշխատողին նորմալ աշխատաժամանակով գրանցել /40 ժամ շաբաթական/։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը աշխատում է մի քանի տեղ

Gayane. Բարև Ձեզ Խնդրում եմ օգնել, եթե անձը մի քանի տեղ է աշխատում՝ 1.5 դրույքից ավել օրենքը թույլ չի տալիս, այսինքն՝ 12 ժամ, այդ դեպքում՝ ինչպե՞ս վարվել, եթե աշխատանքի ծավալը թույլ է տալիս: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով

Gayane. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ստեղծագործական ոլորտ է՝ մրցույթների է մասնակցում և այլն։ Առաջին անգամ այս տարվա մեջ մրցույթի է մասնակցել երեխաները մասնակցության վճար են արել ընդամենը 50 000 է կազմել։ Դրանից 5% պետք է շրջհարկ վճարի չէ՞։ 2-րդ հարցս, եթե այդ ՍՊԸ-ն ունի աշխատող, որի համար վճարում է ընդամենը 3 510 դրամ աշխատավարձ՝ դե գրեթե չի գործում, այսինքն՝ դեռ գործունեություն նորմալ չի ծավալել։ Կարո՞ղ եմ 0.25 դրույքի աշխատավարձ ձևակեևպել և նվազագույն ժամային սանդղակով հաշվարկել։ Արդյո՞ք խնդիր չի ունենա նման աշխատավարձի դեպքում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վճարումը հարկադիր պարապուրդի ժամանակ

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Աշխատակիցը աշխատում է 1.12 դրույքով: Դրույքը 114 400 դրամ է, աշխատավարձը կազմում է 128 128 դրամ: Հունիսից պետք է վարձատրվի 2/3-ով՝ 128 128/32=85 419 Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1 մասի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: 1. Վարձատրել նվազագույնը 91 276 դրամ, 2. 1 դրույքը առանձին հաշվել նվազագույնով, 0.12-ը՝ առանձին: Այս դեպքում ստացվում է 91 2761.12=102 229 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պարապուրդի վճարի հաշվարկ

Մարիամ. Բարև ձեզ: Հարցս հարկադիր պարապուրդի վճարմանն է վերաբերում: Ենթադրենք՝ հաշվում ենք միջին ժամայինի 2/3 ու ստանում ենք 500 դրամ, հիմա էս գումարը հարկելու ենք, նոր համեմատե՞նք նվազագույն 406 դրամի հետ, քանի որ 406 դրամը հարկերը հանած է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է ուսուցչի ժամային դրույքաչափը

Հասմիկ. Բարև ձեզ։ Ուսուցիչը ժամավճարով որքա՞ն է ստանում, և արդյո՞ք նրանք վարձատրվում են նաև ամռանը։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից

Գայանե. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, ինձ օրենքներից մի հղում, որը խոսում է երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի, մասնավորապես՝ ուսուցչուհու իրավունքների մասին, նկատի ունեմ տրվելիք ժամանակային դրույքաչափը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդի վճարման մասին

Արշակ. Բարև ձեզ: Կխնդրեի ինձ բացատրել, թե հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատակցին տրվելիք աշխատավարձը, որտե՞ղ է սահմանված միջին ժամային աշխատավարձը, օրական ժամաքանակը և նվազագույն ժամային դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

Nare. Բարև ձեզ: Հուշեք խնդրում եմ. 1) որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել շաբաթական մոտ 20 ժամ աշխատողին, ով աշխատում է ժամավարձով 2) ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ անել աշխատողին, ով աշխատում է գործավարձային սկզբունքով 3) խնդրում եմ ֆիզանձից ՀՄ-ի ձեռքբերման պայմանագրի օրինակ (ֆայլ) Կանխավ շատ շնորհակալ եմ: