
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատակիցն ունի ԴԱՀԿ-ում պարտավորություն վճարելու և աշխատավարձից պետք է 30% հաշվարկել և փոխանցել իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին: Կարո՞ղ եք օգնել: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ: Միշտ փոխանցել եմ կազմակերպության հաշվեհամարից աշխատակցի բանկային հաշվեհամարին: Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն ունի ԴԱՀԿ
Ազո.
Բարեւ ձեզ։ Եթե Ա/Ձ-ն ունի ԴԱՀԿ, կարո՞ղ է արդյոք անձը լքել երկիրը: Պարտքի չափը 2 մլն՝ մոտավոր։
Շնորհակալություն։

Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել երեխայի խնամքի նպաստից
Տաթև.
Հարցս պահումների վերաբերյալ է։
Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել մայրության նպաստից և երեխայի խնամքի նպաստից, եթե չկատարված վարկային պարտականությունների պատճառով ԴԱՀԿ-ում են հայտնվել բանկային պարտավորություններս։
Շնորհակալություն:

Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն առնչվում է չմարած հարկային պարտավորություններին: "Արմենպրես"-ի փոխանցմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 107 կողմ ձայն:
Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս:
Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ:
Նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, լրացումներ: Կառավարության առաջարկով փոփոխություն է կատարվել նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: ՊԵԿ նախագահը հայտնել էր, որ սոցիալական վճարներն ու եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժն իջեցվում է, ապա նույն կերպ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:
ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկով քննարկվել է նաև, որ տույժերը, որոնք պետք է հաշվարկվեն 0,04 տոկոսի չափով, արտակարգ դրության ընթացքում չհաշվարկվեն, այլ գնան սառեցման ճանապարհով: Այդ հարցը սակայն հանձնաժողովում մերժվել է:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկ էր հնչել, որ տույժերի տոկոսադրույքը 0.075-ից 0.04 իջեցումը կիրառվի ոչ թե ապրիլի 21-ից, այլ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից: Նրա խոսքով՝ սակայն այդ դեպքում իրագործելիության խնդիր կլինի:
Աղբյուր՝ Armenpress.am

Աշխատավարձի կանխիկ վճարում 10 հոգուց ավել աշխատողների դեպքում


ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը
Արմեն.
Բարև ձեզ: Ես 2018 թվականի հունվարի 17-ին հաշվառումից հանել եմ իմ ԱՁ-ն, 2017 թվականի տարեկան հաշվետություն չներկայացնելու համար 20 000 տուգանք է եկել, և գործն ուղարկել են ՀՀ ԴԱՀԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա
Միլենա.
Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա, կալանքը տարածվու՞մ է ընկերության բանկային հաշվի վրա, եթե այն ընկերության տնօրենի անունով է: Այս դեպքում ինչպե՞ս հարկային պարտավորություն կատարի տնօրենը: Հարկավոր է լիազորել այլ անձի, ով մինչ ամսի 20-ը տնօրենի փոխարեն կվճարի հարկայինին գումարը: Ի՞նչ տարբերակ կառաջարկեք:

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կազմակերպության համար
Վարդան.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում.
1. Ես հիմնադրել եմ ՍՊԸ և որպես տնօրեն եմ հանդես գալիս, բայց չունեմ պայմանագիր տնօրենի հետ:
2. ՍՊԸ հիմնել եմ 2015-01-12, բայց ոչ հարկայինում եմ գրանցվել, ոչ լիցենզիա եմ հանել որևէ ոլորտի, ոչ էլ որևէ բանկում բանկային հաշիվ կա բացված:
3.Ես անձնական խնդիրներ ունեմ հարկադիր կատարման մարմնի հետ, դա ինչ որ կերպ ազդեցություն կունենա՞ ՍՊԸ-ի հետ:
Ես հիմա ուզում եմ ակտիվացնել (այսինքն ստանալ լիցենզիա, գրանցվել հարկայինում...) ՍՊԸ-ն:
Խնդրում եմ, եթե հնարավոր է, կասե՞ք ինչ ազդեցություններ և տույժեր կարող են լինել, և իմ ԴԱՀԿ-ի հետ ունեցած խնդիրները ազդեցություն կունենա՞ն ՍՊԸ-ի վրա:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ