Tag: ԴԱՀԿ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գումարը փոխանցվել է, սակայն հարկային պարտավորությունը չի մարվել

Պաշ․

Բարև Ձեզ։ Ես 2022թ. գնել եմ ավտոմեքենա և մի քանի ամիս անց վաճառել 2023թ., ստացել եմ ՀՎՀՀ, ներկայացրել եմ հաշվետվություն ժամանակին, հարկային պարտավորությունները վճարել եմ ժամանակին: Բանկի աշխատակցի կողմից վճարման հանձնարարագրում ՀՎՀՀ նշվել է, սակայն հարկային պարտավորությունը չի մարվել, և հաշվարկվել են տույժեր, 2024թ. ԴԱՀԿ-ն հարկային պարտավորության, տույժերի և իր միջնորդավճարի չափով գումար է սառեցրել հաշվիցս։ Կօգնե՞ք հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ լուծեմ հարցը:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՊԵԿ-ից ծանուցում չի ստացվել

Նարե․

Բարև ձեզ, հարգելիներ, ինձ ԴԱՀԿ-ից ծանուցում է եկել ՊԵԿ-ի թիվ ### որոշման հիման վրա, բայց ես ՊԵԿ-ից ծանուցում չեմ ստացել։ Ո՞ր կայքում նայեմ այդ որոշումը։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք, հղում տաք։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԴԱՀԿ – ն գումար է գանձել ԱՁ հաշվից

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ի հաշվեհամարից ԴԱՀԿ գումար է քաշել, որը պետք է մարվեր ԱՁ-ի հարկային պարտավորությունից։ Արդեն 10 օր անցել է, բայց միասնական հաշվում մուտք ցույց չի տալիս։ Կասեք՝ ի՞նչ պետք է անել։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԴԱՀԿ բռնագանձման ձևակերպումներ

Անի.

Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության հաշվեհամարից հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձել է գումար հարկային պարտավորությունների մարման համար, հետո նորից 2 օր անց հետ վերադարձրել հաշվին՝ արդեն իսկ հարկադիր ծառայության գումարը պահված: Կազմակերպությունը մինչ այդ ամենը վճարել է պարտավորությունները: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ ձևակերպումներ տալ, ի՞նչ հաշվով ձևակերպել և՛ ելքը, և՛ մուտքը, և՛ պահված գումարը:

Շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիփոթեքով բնակարանի ձեռքբերում

Աննա․ Եթե ամուսինը գտնվում է ԴԱՀԿ ում, կարո՞ղ է կինը հիփոթեքով բնակարան վերցնել, կամ կնոջ անունով գույքի առք ու վաճառք ձևակերպվի, այսինքն՝ մեկ ուրիշը բանկում եղած իր գույքը տվյալ կնոջ անունով ձևակերպի։ Այդ դեպքում գույքի դիմաց վճարված ամսական վճարները արդյո՞ք կուղղվեն ամուսնու ԴԱՀԿ փակմանը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պահումներ վերջնահաշվարկից

Լիլիթ. Բարև Ձեզ։ Կներեք՝ վերջնահաշվարկից ԴԱՀԿ պահվու՞մ է: Եթե այո, ապա աշխատավարձ ու վերջնահաշվարկ միասին ենք փոխանցում, յուրաքանչյուրից առանձին-առանձին է պահվու՞մ ԴԱՀԿ, թե՞ երկուսը միասին վճարվող գումարից: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ: Ունենք աշխատակից, որի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պահում եմ 30% հարկադիրի գումարը: Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները, որ ճիշտ լինի: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է աշխատավարձը փոխանցել ուրիշի հաշվեհամարին

Բարև Ձեզ: Աշխատողն ունի հարկադիրի հետ խնդիրներ և ցանկանում է, որ իր դիմումի համաձայն աշխատավարձը փոխանցեն ընկերոջ հաշվեհամարին: Արդյո՞ք թույլատրվում է նման բան:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ակտի վաղեմության ժամկետ

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք մայրության նպաստն անձեռնմխելի է

Տաթև. Բարև Ձեզ։ Դեկրետից դեկրետ եմ գնացել։ Այս ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով վարկային չկատարված պարտավորություններ ունեմ։ Մայրության նպաստը (140 օր) փոխանցվել է հաշվեհամարին, որին մինչ այդ (աշխատելու ընթացքում) վճարվում էր աշխատավարձս և առաջին բալիկիս դեկրետը։ ԴԱՀԿ վարույթներով հաշիվս սառեցվել էր։ Դիմեցի ԴԱՀԿ, որպես անձեռնմխելի գումար, հաշիվը բացվեց, որպեսզի ստանամ նպաստս։ Բանկը փոխանցված ողջ գումարը գանձեց (ավտոմատ, առանց նախազգուշացման, առանց ծանուցման (նախկինում sms֊-ներ էին գալիս) որպես ժամկետանց վարկի վճարում։ Հարցս հետևյալն է. Արդյո՞ք այդ գումարն անձեռնմխելի է։ Արդյո՞ք բանկը իրավունք ունի ամբողջ գումարը գանձել։ Կանխավ շնորհակալություն Ու մի հարց էլ. Մայրության նպաստը վճարողը ո՞ր մարմինն է՝ աշխատավայրը, սոցապը, Ֆիննախը, թե՞ ԿԳՆ-ն (դասախոս եմ):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հետ կապված

Լիլիթ. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի է վերադարձել 2020թ.-ի դեկտեմբերին ու հոկտեմբերից պետք է արձակուրդ գնա, օրերի հաշվարկի մեջ 2020թ.-ի դեկտեմբերը մտցնե՞մ, թե՞ ոչ (25 օր է հասանելիք արձակուրդը, 12=2.08*10 ամիս, դեկտեմբերը ներառյալ = 20.8 օ՞ր է հասնում արձակուրդ): Եվ մեկ հարց էլ. եթե տվյալ աշխատակցից ԴԱՀԿ պահում ենք անում, արձակուրդի գումարի (հարկերը ներառյալ) 30 %-ը հաշվել ու փոխանցե՞լ ԴԱՀԿ-ի հաշվեհամարին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գրություն ԴԱՀԿ-ից

Իգոր. Բարև Ձեզ։ Հարկադիրից գրություն ենք ստացել՝ աշխատակցի աշխատավարձի 30%-ի չափով պահելու մասին։ Վերը նշված 30%-ը պետք է հաշվարկվի հաշվարկային աշխատավարձից, թե՞ ինչպես ասում են՝ մաքուր աշխատավարձից։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը

Արթուր. Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է ասել, որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը, որպեսզի վարչական գա, արգելանք դրվի, և ո՞ր հոդվածով է կարգավորվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է աշխատանքից ազատման մասին տեղեկանք տանել ԴԱՀԿ

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատողի հաշվին հարկադիրի կալանք կա, և նա ազատվում է աշխատանքից, այդ դեպքում նա տեղեկանք տանելու՞ է աշխատանքից ազատման մասին, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ: