
Ո՞ր կատեգորիայի աշխատողները կարող են հրաժարվել աշխատավարձը անկանխիկ ստանալու եղանակից
Մագա.
Բարև ձեզ: Տեղեկացել եմ, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անկանխիկ եղանակով աշխատավարձի վճարման մասին օրենքը, որը վերաբերելու է միայն Երևան քաղաքին: Գիտեմ նաև, որ աշխատողը կարող է հրաժարվել վճարման նման եղանակից և ընտրել կանխիկով վճարումը: Խնդրում եմ, պարզաբանեք՝ ո՞ր կատեգորիայի աշխատողները կարող են, թե՞ համատարած բոլորը:

Չօգտագործված արձակուրդի քանի՞ օր ունի աշխատակիցը
Արսեն.
Ողջույն: Ընդհանրապես շաբաթական 5-օրյա աշխատանքի դեպքում տրամադրվում է 20 աշխատանքային օր արձակուրդ: Ես աշխատել եմ 1,5 տարի և հիմա որոշել եմ ազատվել աշխատանքից: Արձակուրդից օգտվել եմ վերջերս և գնացել եմ 25 աշխատանքային օր արձակուրդ: Այս պահին ես դեռ քանի՞ օր ունեմ արձակուրդային, այսինքն՝ վերջնահաշվարկին քանի՞ օր կհաշվարկվի: Շնորհակալություն:

Աշխատակիցը պետք է մեկնի հղիության և ծննդաբերության արձակուրդ
Հայկ.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել:
Եթե աշխատակիցը պետք է գնա հղիության և ծննդաբերության արձակուրդ, նրա նպաստի հաշվարկման համար նախորդող 12 ամիսները չեն ձևավորվում, քանի որ ընդունվել է աշխատանքի 6 ամիս առաջ, ապա միջին աշխատավարձի հաշվարկման համար հանրագումարը բաժանում ենք 12-ի՞, թե՞ 6-ի: Եվ նաև կուզեի իմանալ՝ միջին օրական աշխատավարձը բազմապատկում ենք աշխատանքային օրերի թվո՞վ, թե՞ օրացուցային օրերով: Եթե կարելի է, գրեք ամենավերջին փոփոխությունը օրենքի հղումով: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ․ հունվարի 1-ից հետո


Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Մուշեղ.
Բարև ձեզ: Աշխատավարձս առանց հարկման կազմում է 195 000 դրամ + 45 % հավելավճար, ամսվա ընթացքում հինգ օր եղել եմ վատառողջ և ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, որքա՞ն պետք է լինեն պահումները, և որքա՞ն աշխատավարձ պետք է ստանամ:

Ո՞վ պետք է վճարի դրոշմանիշային վճարը
Աննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի՝ եթե աշխատողը լրիվ դրույքով չի աշխատում, և մաքուր աշխատավարձը ցածր է 55 000 դրամից, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարը վճարի՝ աշխատողը՞, թե՞ գործատուն: Նշեմ նաև, որ լրիվ դրույքով աշխատելու դեպքում նրա աշխատավարձը կլինի նվազագույնը:

Որքան կկազմի արձակուրդայինի գումարը
Հեղինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատավարձը կազմում է 98 000 դրամ, իսկ դեկտեմբեր ամսին, որը արձակուրդային ամիսների հաշվարկի մեջ է, ստացել է պարգևատրում՝ 50 000 դրամ, արձակուրդայինի գումարը ինչքա՞ն կլինի:

Կազմակերպությունը լուծարվում է
Մարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցերս շտապ են, խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս՝
Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 2020թ. հունվար ամսին, այսինքն՝ վերջին աշխատանքային օր է համարվում 2019թ. դեկտեմբերի 31-ը: Արձակման նպաստը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, վճարվում է աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, դեկտեմբեր ամիսը ներառե՞լ միջին աշխատավարձի հաշվարկում, թե՞ ոչ:
Հարց 2․ Կազմակերպության գործունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը, աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00-ն: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը։ Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը, 2 իրար հաջորդող օրերի համար չի կարող գերազանցել 4 ժամը: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես կազմել աշխատանքային գրաֆիկը, որպեսզի չխախտենք օրենքը, և ինչպես լրացնենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել
Մարիամ.
Մի հարց, եթե կարելի է՝
1. եթե աշխատակիցը taxservise-ում գրանցվել է նոյեմբերի 25-ին, իսկ աշխատելու է 26-ից, ապա նոյեմբեր ամսվա համար պետք է հաշվարկենք նույն 23 տոկոս եկամտային հարկ և 5 տոկոս սոց. վճա՞ր, թե՞ պետք է հաշվենք 1 օրվա կտրվածքով և բազմապատկենք աշխատած օրերի թվով:
2. taxservise-ում կան եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվետվության տարբեր օրինակներ, կասե՞ք՝ որ ձևը պետք է օգտագործի ԱՁ-ն, որը շրջանառության հարկ վճարող է:
Շնորհակալություն:

Նոր աշխատող գրանցելու վերաբերյալ
Մարիամ.
Բարև ձեզ: Մեր ընկերությունը ԱՁ է, հարկվում է շրջանառության հարկով:
Եթե taxservise-ում աշխատող ենք գրանցում՝
1.աշխատողին գրանցում ենք այսօրվա ամսաթվով, նա կարո՞ղ է այսօր անցնել աշխատանքի:
2.taxservise-ում գրանցելիս աշխատավարձի չափը գրանցում ենք 55 000 դրա՞մ, թե՞ ավելի մեծ գումար, որ պահումները հանած ստացվի 55 000 դրամ:
3.Կարո՞ղ ենք գումարը առձեռն վճարել աշխատողին:
4.Այդ դեպքում հարկային պարտավորությունները ինչպե՞ս ենք փոխանցում:
Շնորհակալություն:

Ձևակերպում
Անի.
Ինչպե՞ս ձևակերպել թղթակցությունը՝ ավանդագրվել է չվճարված աշխատավարձը:

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը


2020թ. հունվարի 1-ից հետո աշխատավարձի վճարումների վերաբերյալ
Արմինե.
Կոլեգաներ ջան, հիմա էդ չարաբաստիկ օրենքը վերջնականապես ընդունվե՞ց, որ 2020թ. հունվարի 1-ից հետո 10 և ավելի աշխատող ունեցող ընկերությունները պետք է աշխատավարձը փոխանցումով վճարեն:

Հացաբուլկեղենի խանութի գանձապահի աշխատավարձը որքա՞ն պետք է սահմանվի


Ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը
Անուշ.
Եթե աշխատանքային գրաֆիկը հերթափոխով է, ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը։
Ըստ ԱՕ 195-րդ հոդվածի 3-րդ մասի՝
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի։

Աշխատավարձը հաշվարկվել է ոչ աշխատանքային օր
Տաթև.
Բարև ձեզ: ՀԾ-ում աշխատավարձը հաշվարկել եմ 30.06.2019թ.-ով՝ կիրակի է, անհրաժե՞շտ է ուղղել, թե՞ ոչ:

Աշխատավարձի վճարման վերաբերյալ
Արա.
Արդյո՞ք ճիշտ է այն տեղեկատվությունը, որ 2020 հունվարի 1-ից 10 աշխատողից ավել ունեցող կազմակերպությունները պետք է աշխատավարձի վճարումը իրականացնեն քարտային համակարգով:

Ուսուցչուհու հավելավճարը չի հաշվարկվել
Անուշ.
Բարև ձեզ: Ես ուսուցչուհի եմ: Մեզ հասնում է տետրերի ստուգման գումար՝ աշխատավարձի 10 %, սակայն հաշվապահի չհաշվարկելու պատճառով ես այդ գումարը չեմ ստացել մեկ ամբողջ ուսումնական տարի: Հիմա ես ի՞նչ օրենքով կարող եմ ստանալ այդ գումարը, և արդյո՞ք ինձ դրա համար տուգանքներ չպետք է վճարեն: Հաշվապահն ասում է՝ «հիմք չունեմ վճարելու», քանի որ ՀՀԿԳՄՍՆ առանց այդ գումարի է հաստատել տարիֆիկացիան:

Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ
Գևորգ.
Բարև ձեզ: Հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 %-ը, լսել եմ, որ հանել են, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել, և այս պահին էլ շահութահարկի ձևը բացելուց այն դեռ երևում է 78-րդ կետով: Խնդրում եմ, եթե իրականում այն դադարեցրել են, ասեք՝ որտե՞ղ կարող եմ որոշումը տեսնել, և արդյո՞ք 2018թ. շահութահարկի հաշվետվությունը պետք է ներկայացվեր առանց նշված հոդվածով ծախսերը նվազեցնելու:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված
Մարինե.
Բարև ձեզ:
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակիցներին աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված՝ հաշվարկային թերթի՞կ, թե՞ աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ: Հղում օրենքին կարո՞ղ եք տալ:
Վերջին մեկնաբանություններ