Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մհեր. Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 16․06․2014թ.-ից մինչև 19․03․2019թ., և ստացել է 85 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 28 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրույքաչափի փոփոխության վերաբերյալ

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ օրիանակա՞ն է արդյոք դեկրետում գտնվելու ժամանակահատվածում լրիվ դրույք աշխատողին դարձնել կես դրույք։ Նշեմ, որ 6 տարվա աշխատանքային փորձ ունեմ, միշտ եղել եմ լրիվ դրույք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսման վարձի փոխանցում աշխատավարձի փոխարեն

Քրիստինե. Բարև ձեզ: Կարո՞ղ է գործատուն իր աշխատողի ուսման վարձը փոխանցի աշխատավարձի փոխարեն: Ձևակերպումը ինչպե՞ս տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Միշա. Բարև ձեզ։ Եթե աշխատողը աշխատել է 01․09․2018թ.-ից մինչև 01․03․2019թ., և ստացել է 78 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 20 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է չվճարել աշխատավարձ

Արմինե. Սիրելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության դաշտում, բացի տնօրենը գրանցել է նաև փոխտնօրեն` ընտանիքի անդամ: Օրենքով կարելի՞ է աշխատավարձ չվճարել տնօրենին և փոխտնօրենին ընտանեկան ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ

Մարգարիտա. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ կարո՞ղ է արդյոք աշխատողը միաժամանակ 3 տեղ գրանցված լինել 0,5 դրույքով, և դրանից կախված՝ ինչքա՞ն կլինի նրա աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք երկու գործատուներն էլ պետք է վճարեն հավելավճար

Արմեն. Բարև ձեզ: Անձը համատեղությամբ աշխատում է երկու աշխատատեղում, որոնք երկուսն էլ գտնվում են բարձր լեռնային գոտում: Այս դեպքում արդյոք երկու գործատուներն էլ պե՞տք է վճարեն բարձր լեռնային գոտում աշխատելու համար աշխատավարձի հավելավճարը, թե՞ միայն մեկ գործատուն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի հավելավճարը

Ռոզա. Հարգելի գործընկերներ, ես աշխատում եմ դպրոցում և ունեմ որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Հավելավճարը կազմում է մանկավարժական դրույքի 10 %-ը: Ունեմ 0,5 դրույք: Խնդրում եմ հայտնել, թե իմ հավելավճարը ինչքան կկազմի: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքներով՝ Ռոզա
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին

Անահիտ. ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին միանվագ դրամական պարգևատրումով: Արդյո ՞ք դրանից եկամտահարկ է վճարվում, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում դա: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին

Լիլիթ. Բարև ձեզ: Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին, քանի որ ամսի 15-16 եղել են հանգստի օրեր, ապա այդ դեպքում տույժեր նախատեսվու՞մ են, թե՞ օրենքում կա կետ, որը հնարավորություն է տալիս գործատուին փոխանցել աշխատավարձը մինչև հաջորդ ամսվա 15-ը կամ դրան հաջորդող աշխատանքային օրերին։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային

Մարիամ. Բարև ձեզ, որ խնդրեմ կարո՞ղ եք օգնել: Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային աշխատավարձ 2018թ.-ի փետրվարի 12-ից։ 5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում: 12 լրիվ ամիսների աշխատավարձը, ներառյալ լրավճարները, միասին կազմում է 2 280 000 դրամ, ամսական աշխատավարձը 210 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք նախատեսվա՞ծ է նման դեպքերում աշխատավարձ

Աննա. Բարև ձեզ, ցանկանում եմ ինձ լիովին նվիրել բարեգործական գործունեության։ Բայց այն լիակատար իրականացնելու համար պետք է ուրիշ ոչ մի բանով չզբաղվեմ։ Արդյոք նախատեսվա՞ծ է նման դեպքերում "աշխատավարձ" այն անձանց համար, ովքեր նման գործունեությամբ են զբաղվում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Էլյա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես 4 տարի է գրանցված աշխատող եմ, և հիմա ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Աշխատում եմ 6-օրյա / 8 ժամյա գրաֆիկով, տարեկան ունեմ 10 օր արձակուրդ, գրանցված աշխատավարձս` 105 000: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Աննա. Ես 2018թ․ մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը աշխատելու եմ ամսական 110 000 մաքուր աշխատավարձով: Ունեմ 12 օր չօգտագործված արձակուրդային օրեր: Կասե՞ք` ինչքան վերջնահաշվարկ պետք է ստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի վերջնահաշվարկի իրավունք

Անահիտ. Բարև ձեզ: Գրանցված աշխատող եմ 1 տարի ու 8 ամիս արդեն, աշխատավարձը 70.000 (ֆիքսված), ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ հետաքրքրում է` վերջնահաշվարկ պահանջելու իրավունք ունե՞մ, և որքա՞ն կկազմի այն: Արձակուրդից օգտվել եմ մեկ անգամ` 7 օրով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի բարձր դրույքաչափով վարձատրություն սահմանել

Միշա. Արձակուրդ գնալու ժամանակ, երբ աշխատակցի պարտականությունները դրվում է ավելի ցածր աշխատավարձ ստացող աշխատակցի վրա, գործատուն իրավունք ունի՞ երկու աշխատակիցների պարտականությունները կատարող աշխատակցին վճարել բարձր վարձատրվող դրույքաչափով: Խնդրում եմ դրական կամ բացասական պատասխանների դեպքում հղում անել համապատսխան օրենքի համապատասխան կետին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը

Սիրունիկ. Բարև ձեզ: Աշխատում եմ խանութում, ստանում եմ մեկ հերթափոխի համար 3 000 դրամ: Սակայն լինում են օրեր, երկու հերթափոխ եմ աշխատում: Աշխատավարձ չվճարելու պատճառով ազատվել եմ աշխատանքից: Ունեմ 1 ամիս 17 օրվա չվճարված աշխատավարձ: Աշխատել եմ հունիսից նոյեմբեր: Խնդրում եմ ասել - քանի՞ օրվա ընթացքում պետք է ստանամ իմ աշխատավարձը, ու վերջնահաշվարկ ինչպե՞ս են հաշվարկելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից

Մարինա. Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել` եթե համապատասխան դատարանի վճռով գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից, և դրա արդյունքում ձևավորվել է հարկադիր պարապուրդ, ապա որքան կկազմի վճարը 3 տարվա համար, ենթադրենք` եթե մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 600 000 դրամ հարկերը ներառյալ (խնդրում եմ նշել հաշվարկի բանաձևը)։ Ինչպես նաև` որքա՞ն կկազմի գոյացած տուգանքը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով (խնդրում եմ նույնպես նշել հաշվարկի բանաձևը) այդ 3 տարվա համար: Կանխավ շնորհակալ եմ: