
Միջին ամսական աշխատավարձ
Մելինե․
Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Վարձու աշխատողը վերջին 12 ամիսների ընթացքում նույն գործատուի մոտ ազատվել և նորից ընդունվել է աշխատանքի։ Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի՞ է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում նույն գործատուի մոտ աշխատած ամիսները։

Տրված վերջնահաշվարկի հետ կապված
Հայկ.
Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձ
Աննա.
Բարև ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս հաշվեմ աշխատավարձը, երկու երրորդով ապրիլի 1-ից մինչև 25-ը, իսկ 25-ից ամբողջ աշխատավարձը մինչև 30, այսինքն՝ 5 աշխատանքային օր աշխատավարձ, մնացածը 2/3-ով 67 200 աշխատավարձ։

Աշխատաժամանակի հետ կապված
Էմի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ ատամնաբուժարանում կարո՞ղ եմ բժիշկ գրանցել օրը 2, բուժքույր՝ 1 ժամ աշխատաժամանակով, և այդ դեպքում ինչքա՞ն աշխատավարձով։

Հերթափոխով աշխատող աշխատակցի աշխատավարձ
Գայանե։
Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում հերթափոխային գրաֆիկով (օրը 24 ժամ) աշխատող աշխատակցի աշխատավարձը։

Շրջ․ հարկի նվազեցումներ
Ռոման․
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և իրականցնում է հանրային սննդի գործունեություն:
Հարց 1․ Արդյո՞ք աշխատողների մասով կարող ենք և աշխատավարձ և աշխատավարձի մասով հաշվարկված հարկեր այդ թվում դրոշմանիշային վճար, ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:
Հարց 2․ Եթե բացարձակ չներառենք աշխատավարձի ծախսերը հարկերի մեջ, արդյո՞ք որևէ խնդիր կլինի։

Աշխատավարձ ոչ լրիվ աշխատաժամանակով
Միլենա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատող է գրանցել ոչ լրիվ աշխատաժամանակով։ Միկրոձեռնարկատիրություն է։ Աշխատավարձը 34 000 դրամ։ Նորմա՞լ է, թե՞ սխալ է։

Որոշել լուծարքից շահույթը/վնասը
Աննա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումները․ 1. Լուծարվել է պահեստի շենքը, որի սկզբնական արժեքը 2 500 000դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը 1 800 000դրամ։ Շենքը քանդելու համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 90 000դրամ, օգտագործվել են նյութեր՝ 8 000դրամ։ Շենքի լուծարքից ստացված պիտանի շինանյութերը գնահատվել են 70 000դրամ և հանձնվել են պահեստ։ Պահանջվում է ձևակերպել շենքի լուծարքի հետ կապված գործառնությունները և որոշել լուծարքից շահույթ կամ վնաս։

Աշխատավարձի հետ կապված
Մանե․
Բարև Ձեզ։ Աշխատողի մաքուր աշխատավարձը կազմում է 73 000 դրամ առանց սոց․ վճարի պահման, իսկ մեկ այլ աշխատողինը կազմում է 71 000 դրամ սոց․ վճարը պահված։ Կուզենայի իմանալ՝ կարո՞ղ եմ դրույքը այնքանի հասցնել, որ տվյալ աշխատողը նույնպես 73 000 դրամ ստանա։

Արձակուրդից հետ կանչում
Ռուզաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` արձակուրդի հետ կանչման ժամանակ կարո՞ղ ենք վճարել և՛ արձակուրդային, և՛ աշխատավարձ։ Կանխավ շնորհակալ եմ։

Անձն աշխատում է օտարերկրյա կազմակերպության հետ
Արսեն.
Հարգելի հաշվապահներ,
սկսել եմ աշխատել ամերիկյան ՏՏ կազմակերպության հետ, նրանք աշխատավարձը ուղարկում են դոլարային հաշվիս հայկական բանկում: Կցանկանայի ճշտել՝
1. առանց ԱՁ բացելու կարո՞ղ եմ աշխատել:
2. ԱՁ բացելու դեպքում ի՞նչ հարկեր, ի՞նչ հերթականությամբ պետք է մուծեմ: Նշեմ, որ ուզում եմ հիփոթեքով տուն վերցնել և եկամտային հարկի վերադարձից օգտվել:

Դաստիարակին փոխարինելու է մեթոդիստը
Սուսաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ եթե մանկապարտեզի դաստիարակը ամենամյա արձակուրդ է գնում, և նրան փոխարինելու է մեթոդիստը, ապա որքա՞ն պետք է վճարվի մեթոդիստը` 1. Մեթոդիստի աշխատավարձի չափով։ 2. Դաստիարակի աշխատավարձի չափով։ 3. Ե՛վ մեթոդիստի, և՛ դաստիարակի աշխատավարձից պետք է օգտվի, բայց այն չպետք է գերազանցի տնօրենի աշխատավարձին։ Շնորհակալություն։

Աշխատավարձի նվազեցում շրջհարկից
Արմեն.
Բարև Ձեզ։ Հանրային սնունդը աշխատում է շրջհարկով, արդյոք կարո՞ղ է աշխատողների աշխատավարձը (գրանցված աշխատավարձը) նվազեցնել 3%-ով, եթե այո, խնդրում եմ նշել օրենքի հղում։

Աշխատավարձի հաշվարկ
Հայկուշ․
Աշխատողն աշխատել է ոչ լրիվ ամիս՝ ինչպե՞ս կատարել հաշվարկ դրույքաչափով։

Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը
Հայկուշ․
Եթե փոխարինող ուսուցիչը աշխատել է ժամավարձով՝ 14.03.22թ․-ից մինչև 28.03.22թ․-ը, ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը և այդքան օրվա աշխատավարձը։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Ազատման նպաստը լուծարման դեպքում ինչպե՞ս հաշվել՝ միջինը 12 ամիսների ընդհանուր գումարի մեջ արձակուրդի, բյուլետենի, խրախուսում, պարգևատրվումները հաշվու՞մ են, և 12 ամիսներ գումարը գումարում են, բաժանում 12 ու իմանում միջին կեղտոտ թիվը։ Կօգնե՞ք։

Աշխատակցի փոխարինում
Տիգրան․
Այսպիսի հարց է հետաքրքրում․
եթե աշխատողը գործուղվում է նույն կազմակերպության այլ տարածքային ստորաբաժանում և փոխարինում է իրենից ավելի բարձր աշխատավարձ ստացող, բայց հավասար պաշտոն զբաղեցնող պաշտոն, ապա տվյալ դեպքում՝ գործատուն պարտավո՞ր է այդ ընթացքում փոխարինողին վճարել նույն աշխատավարձը՝ ում փոխարինում է տվյալ աշխատակիցը, թե՞ քանի որ պաշտոնները հավասար են, կարող է և չվճարել։

Դեկրետ գնալու հետ կապված
Էմմա․
Բարև ձեզ։ Մի հարց․ եթե ես մարտի 26-ից օրենքով գնում եմ ֆիզարձակուրդ, հաշվարկվու՞մ է արդյոք մարտ ամսվա աշխատավաձս։

Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Մելինե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ինձ տեղեկացնեք մայրության և անաշխատունակության նպաստի հաշվարկման վերաբերյալ մի քանի նրբություններ: Ինքս աշխատում եմ արդեն մոտ 3 տարի որպես հիմնական աշխատող X գործատուի մոտ, 2022 թվականի հունվարի 14-ից աշխատում եմ նաև Y գործատույի մոտ, մի փոփոխությամբ՝ X գործատույի մոտ համատեղությամբ է հաստիքս, իսկ Y գործատույի մոտ հիմնական։ Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է կատարվի ինձ վերաբերվող (մայրության, անաշխատունակության) նպաստների հաշվարկները: Արդյոք ո՞ր գործատույից եմ ստանալու ինձ վճարվելիք գումարները, ի՞նչ տվյալներ պետք է ընդգրկվեն, պե՞տք է X գործատույից տվյալներ վերցնել, միջին աշխատավարձ ինչպե՞ս են ստանալու։ Մանրամասն խնդրում եմ պատասխանել, եթե կարող եք:
Կանխավ շնորհակալություն։

Որոշել ակտիվի սկզբնական արժեքը
ԳՈՌ․
Ընկերությունը ձեռք է բերում հիմնական միջոց 1 000 000 դրամ արժեքով` տեղափոխման համար ծախսելով 500 000 դրամ: Տեղակայման համար ծախսել է նյութեր 300 000 դրամի, հաշվարկել է աշխատավարձ 100 000 դրամ։
Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և որոշել ակտիվի սկզբնական արժեքը:
Վերջին մեկնաբանություններ