
Փոխարինող ուսուցչի վարձատրություն
Սոնա.
Հարգելիներս, փոխարինող դասվարը գնացել է ֆիզարձակուրդ, նրան փոխարինող ուսուցիչը հունիս ամսին ստանալու՞ է դասվարության գումար, թե՞ ոչ։

Ուշացրած աշխատավարձի տույժեր
Էլինա.
Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնեք։ Աշխատողին պետք է վճարվի 0,15 տոկոս տույժ ուշացրած աշխատավարձի համար։ Գիտեմ, որ 189 ձևի 1,8 - "այլ հարկման բազա" վանդակում պիտի լրացնեմ այդ գումարը։ Հարց՝ արդյո՞ք պետք է նշվի զուտ՝ առձեռն տրված գումարը, թե՞ պետք է ինքս ավելացնեմ 21 տոկոս այդ վճարված տույժին, քանի որ 1,8 վանդակի համար եկամտային հարկ է պահում։ Կանխավ շնորհակալ եմ։

Տալ աշխատավարձի վճարման հաշվապահական ձևակերպումները
Արթուր.
Բարև ձեզ։ Խնդրում եմ գրեք հաշվապահական ձևակերպում աշխատավարձի վճարման մասով, ներառյալ հարկերը։

Վարձատրություն կես դրույքով
Մարգարիտա․
Բարև Ձեզ: Ընկերությունը նորաստեղծ է, աշխատում է ԱԱՀ դաշտում: Կարո՞ղ է տնօրենը վարձատրվել կես դրույքով, որը պակաս կլինի մյուս աշխատակիցների աշխատավարձից: Կանխավ շնորհակալություն:

Ձևակերպում ՀԾ-ով
Լուսինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ինչպե՞ս ՀԾ-ով նույն ամսվա մեջ ձևակերպեմ և՛ աշխատավարձ, և՛ նպաստ, որպեսզի ծրագիրը թույլ տա։

Աշխատավարձի կանխիկ վճարում
Արմինե.
Բարև Ձեզ: Աշխատակիցներ ունեմ՝ հարկադիր ունեն ու չեն ուզում անկանխիկ ստանալ, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս օգնել։

Գիշերային աշխատավարձ
Հայկուշ․
Հերթափոխի պահակի գիշերային հաշվարկը կատարելիս հաստիքը բաժանում ենք 173.6, որպեսզի ստանանք 1 ժամվա արժեքը։ Արդյոք ճի՞շտ ենք հաշվարկում, ո՞ր որենքով է կարգավորում այդ հոդվածը։ Խնդրում եմ պարզաբանել։

Կտրոնի վրա ՀՎՀՀ նշված չէ
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ,
1.Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ի (փայտե իրերի արտադրություն) գործունեության հասցեն մարզում է, սակայն վաճառները իրականացվում է ամբողջ Հայաստանի տարածքում: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է կազմակերպվի աշխատակիցների (2 աշխատակից) աշխատավարձերի վճարումը ըստ օրենքի նոր փոփոխության: Կարո՞ղ ենք վճարումները կազմակերպել կանխիկ եղանակով, եթե գումարը չի գերազանցում 300.000 դր-ը:
2. Եթե նույն ՍՊԸ-ն իր գործունեության իրականացման համար ձեռք է բերել նյութեր, սարքավորումներ և համակարգիչ, բայց ոչ բոլոր ՀԴՄ-ների վրա է արտացոլված ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ն, ապա կարո՞ղ ենք այդ ՀԴՄ-ներով արտացոլել ծախսերը:

Աշխատավարձի կանխիկ վճարում
Մերի.
Բարև Ձեզ։
Հնարավո՞ր է արդյոք հիվանդության կամ հաշմանդամության կարգ ունեցող աշխատակցի աշխատավարձը վճարել առձեռն։

Աշխատաժամանակի տևողություն
Աննա.
Բարև ձեզ։ Ո՞ր դեպքերում է կարելի սահմանել 40 ժամից ավել աշխատաժամանակ։ Եվ հավելյալ աշխատած ժամերի համար ինչպե՞ս է կատարվում վճարումը։


Աշխատավարձի բարձրացում
Արմինե․
Բարև Ձեզ։ Աշխատողիս տեղեկանք է պետք բարձր աշխատավարձով բանկին ներկայացնելու համար, հիմա ի՞նչ տարբերակով բարձրացնեմ աշխատավարձը, հրամանով կարո՞ղ եմ։

Պահակի աշխատավարձի հաշվարկ
Անահիտ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում ինձ հստակ կպատասխանե՞ք՝ 24 ժամյա հատուկ կատեգորիայի ցանկում ներառված պահակի աշխատավարձը որքա՞ն կկազմի մայիս ամսվա համար, եթե աշխատանքային պայմանագրով կնքվել է 88 312 դրույքաչափ (սոց․ վճար կատարող չէ) և ծառայում է ամեն 3-րդ օրը։

Տոնական և հիշատակի օրեր
Հասմիկ.
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե մայիսի 28-ը տոն է և ոչ աշխատանքային օր, ապա աշխատանքի հրամանի դեպքում ինչպե՞ս է վարձատրվում, և եթե հնարավոր է հղում կուղարկե՞ք՝ որտեղից կարող եմ կարդալ։

Աշխատավարձի հաշվարկ
Մայա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում միկրոձեռնարկատիրական հարկման դաշտում: Վարձու աշխատողի հաշվարկային աշխատավարձն է 90 000 դրամ: Հարկերը կազմում են՝ եկամտային հարկ -5 000 դրամ, սոցիալական վճար - 4 050 դրամ, դրոշմանիշային վճար - 1 500 դրամ: Որքա՞ն կկազմի աշխատակցի առձեռն վճարվելիք գումարը:

Գործավարձային աշխատավարձ
Հարգելի հաշվապահներ, տաքսի ծառայության դիսպեչերի հետ, եթե կնքել է գործավարձով պայմանագիր, յուրաքանչյուր սպասարկած հաճախորդի համար 25 դրամ, և այնպես ստացվի ամսվա վերջում, որ 68 000 քիչ կազմի գումարը, սխալ կլինի՞։

Միջին օրական աշխատավարձ
Սոնա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս հաշվել չօգտագործած արձակուրդայինի գծով միջին օրականը, ինչպե՞ս հաշվեմ 2020 և 2021 թվականների համար։

Աշխատավարձի հաշվարկման տեղեկագրի ձև
Մելինե.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ինձ ուղարկել աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագրի օրինակելի ձև /mel93.93 շնիկ mail.ru/:
Շնորհակալություն։

Տոնական օրերի վարձատրություն
Անուշ.
Բարև ձեզ։ Օրենքի հղում կտա՞ք պահակների վճարումը տոնական օրերին։

Մթերային խանութ բացելու համար
Ան.
Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ