Tag: տնօրեն

Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն

Ալլա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ - ի հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն, և եթե կարող է, ինչպե՞ս է դա կանոնակարգվում (պայմանագիր է կնքվում, աշխատավարձ է նշանակվում):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրը և տնօրենը նույն անձն է

Վահան. Բարև Ձեզ: Հարցս կապված է կազմակերպության (ՍՊԸ) տնօրենի հետ: Եթե Համահիմնադիրը և տնօրենը նույն մարդն է, պե՞տք է արդյոք ինքն իր հետ կնքի պայմանագիր: Իսկ եթե չկնքի, կարո՞ղ է հիմնադիրը (սեփականատեր) իրականացնել տնօրենի գործառույթները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Anna. Եթե կազմակերպության գործունեությունը գտնվում է դադարի վիճակում, այս դեպքում տնօրենին պե՞տք է արդյոք ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը

Մարիամ Մ. Շնորհակալ կլինեմ, եթե տեղեկատվություն տրամադրեք հետևյալ հարցի շուրջ: Ընկերության տնօրենի միամսյա բացակայության ընթացքում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մինչ այդ 0,5 դրույքաչափով հաշվառված բաժնի ղեկավարը: Ինչպե՞ս պետք է հաշվառվի այդ աշխատակցի նշված ամսվա աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող է անձը հանդես գալ որպես գլխավոր հաշվապահ

Արփինե. Եթե անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, կարո՞ղ է արդյոք հանդես գալ նաև որպես ընկերության գլխավոր հաշվապահ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Իրինա. Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պարտադիր պետք է տնօրեն ունենա

Լևոն. Բարը ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ես ունեմ ՍՊԸ, որը կազմված է միայն 1 հոգուց` ինձ է պատկանում 100%-ը, ես եմ ՍՊԸ-ի տնօրենը և գործադիր մարմնի ղեկավարը: Այս դեպքում ես պարտադիր պե՞տք է ինքս ինձ աշխատավարձ նշանակեմ և վճարեմ եկամտային հարկ նշանակված աշխատավարձից: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից և շարունակել գործունեությունը, թե՞ առանց տնօրենի հնարավոր չէ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը

Թամարա. Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր: Շնորհակալություն` Թամարա
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը համարվել շրջանառության հարկ վճարող

Աննա Սարիբեկյան. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե 1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն 2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում 3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի: Հարգանքներով` Աննա
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը

Մարինե. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` կապված վերջին փոփոխությունների հետ կարո՞ղ է տեղյակ լինեք` փոխվե՞լ են հաշվետվությունների բլանկները: Հարց երկրորդ` ՍՊԸ-ն անորոշ ժամկետով գործունեության դադարեցում է տալիս, տնօրենը, որը նաև հանդիսանում է հիմնադիր, արդյո՞ք վարձատրվում է, և արդյո՞ք եկամտահարկ և սոց. վճար վճարվում է նրա համար: Կարո՞ղ եմ տնօրենին ևս ազատել աշխատանքից: Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված

Արման. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1. կազմակերպության հիմնադիրը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության տնօրենը, կարո՞ղ է արդյոք աշխատել նաև այլ կազմակերպությունում որպես տնօրեն 2. եթե այո, ապա կդիտվի՞ դա որպես փոխկապակցված անձ (2 կազմակերպությունները կդիտվե՞ն որպես ԱԱՀ վճարողներ) Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ունենալ հաշվապահ

Karine. Արդյո՞ք օրենքով պարտադիր է ՍՊԸ-ներում կամ ՓԲԸ-ներում ունենալ հաստիքով հաշվապահ, եթե տնօրենը ինքնուրույն վարում է հաշվապահությունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն ԱԱՀ վճարող

Արթուր. Ես ՍՊԸ-ում ունեմ 100% բաժնեմաս: ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև այդ ՍՊԸ բաժնեմասի հավատարմագրային կառավարիչն է, մեկ այլ ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և միաժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն է: Համաձայն "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 11-րդ հովածի 2-րդ մասի` կառավարման մարմնի անդամը, տվյալ դեպքում տնօրենը, համարվում է իրավաբանական անձին փոխկապակցված անձ: Միաժամանակ, "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի թ) կետի համաձայն, ԱԱՀ շեմը չի կիրառվում հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ: Ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք վերոնշյալ ՍՊԸ-ներից որևէ մեկը համարվում է ԱԱՀ վճարող, եթե երկուստեք էլ շրջանառությունը 58,35 (ԱԱՀ շեմ) միլիոն դրամը չի գերազանցում, և եթե ոչ տվյալ իրավաբանական անձինք, ոչ դրանց առանձին մասնակիցները կամ փոխկապակցված անձինք մեկը մյուսի կանոնադրական կապիտալում փայաբաժին չունի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում հիմնադրի կողմից

Էդգար. Բարև Ձեզ: խնդրում եմ օգնել մի հարցում. կազմակերպության հիմնադիր-տնօրենը կարո՞ղ է 1.000.000 դրամ փոխառությունը միանգամից մուտք անել դրամարկղ: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու

Աշոտ. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի երկու մասնակից, որոնցից մեկը տնօրենն է, մյուսը` փոխտնօրենը, սակայն ընկերությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու, այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի կնքում հիմնադիրների հետ

Armine. Բարև, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` 2 անհատ հիմնել են ՍՊԸ (50-50%), և հիմա անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրեր կնքել նրանց հետ` մեկը որպես տնօրենի, մյուսը` որպես ֆինանսական տնօրենի հետ: Կասեք խնդրեմ, եթե երկուսն էլ հանդիսանում են հիմանադիրներ, ինչպե՞ս են կնքելու աշխատանքային պայմանագիր, եթե կարելի է, ուղարկեք պայմանագրի օրինակելի ձև իմ հասցեին khachatryan20 շնիկ rambler.ru