Tag: տնօրեն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի

Ռոյալ. Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն ու եռամսյակային հաշվետվությունները պարտաճանաչ տրվում են: Հարց՝ այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում, խնդրում եմ, աղբյուրի հղումն էլ լինի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ տնօրեն

Սիրուշ. Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ-ի տնօրեն, նա կարո՞ղ է ՍՊԸ բացել, որտեղ լինի և հիմնադիր, և գորածադիր: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է արդյոք փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն

Մարի. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը (միակ մասնակից) փոխել է իր բնակության ու գրանցման հասցեն: Պարտադի՞ր է արդյոք, որ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն փոխվի: Հասցեն փոփոխելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ՊԵԿ տարածքային գրասենյակներ: ՀԳ: e-register.am-ում ամբողջական տեղեկատվություն չկա, միայն նմուշային կիսատ-պռատ ձևեր են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի և գանձապահի պարտականություններ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. Պետ. ռեգիստրով ՍՊԸ -ի տնօրենն է ՍՊԸ-ի հիմնադիրը, սակայն ունի 1 աշխատող՝ գրանցված որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հետևաբար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատա՞րն է կատարում հաշվապահի և գանձապահի պարտականությունները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրենը իր սեփական միջոցներով գնել ապրանքներ

Mary. Բարև ձեզ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրենը իր սեփական միջոցներով կազմակերպության համար գնել ապրանքներ առևտրական գործունեության նպատակով, իսկ կազմակերպությունը հետագայում այդ գումարը փոխանցի տնօրենի անձնական հաշվեհամարին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագիրը ստորագրելու հետ կապված

Նառա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցով. եթե նոր բացվող ընկերություն է, և ընկերության տնօրենի հետ, ով ընկերության կանոնադրության համաձայն հանդիսանում է նաև ընկերության հիմնադիրը, պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ապա երկու կողմերն էլ ստորագրում է նու՞յն քաղաքացին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է գրանցել տնօրենին

Ար.Գալստյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, դեռևս չունի աշխատողներ, միայն տնօրենն է: Խնդրում եմ ասել՝ ինչպես պետք է գրանցել տնօրենին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Արմեն. Հաշվապահներ ջան, եթե կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը անորոշ ժամկետով, արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը փոխառություն վերցնել ՍՊԸ-ից

Մարգարիտ. Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ է հիմնադիր տնօրենը փոխառություն վերցնել ՍՊԸ-ից, եթե այո, ո՞ր օրենքով է հիմնավորված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

Arsine. ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս լիազորությունները կատարում է ընկերության այլ աշխատակից: Ի՞նչ իրավական հիմք է անհրաժեշտ դրա համար` տնօրենի հրաման, թե՞ հիմնադրի որոշում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենը կարող է կատարել գանձապահի պարտականությունները

Arsine. ՍՊԸ-ն զբաղվում է մանրամեծածախ առևտրով: Աշխատակիցների թիվը 7 է` տնօրեն, հաշվապահ, վաճառողուհի, 4 առաքիչ: Կազմակերպության ֆինանսական միջոցները գտնվում են տնօրենի մոտ, և ողջ ֆինանսական շարժը կատարվում է տնօրենի կողմից: Արդյո՞ք այս պարագայում տնօրենը իրավունք չունի կրելու գանձապահի պարտականություններ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

Լիանա. Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և նախատեսում է աշխատանքի ընդունել ընդամենը մեկ բանվորի: Արդյո՞ք հնարավոր է տնօրեն որպես այդպիսին չունենալ և առանց տնօրենի գործունեություն ծավալել, և հիմնադիրը կարո՞ղ է տվյալ անձի հետ պայմանագիր կնքել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտի հետ կապված

Գրետա. Բարև ձեզ, նույնականացման քարտի ստացման հետ կապված խնդիրներ կան, իսկ ինձ անհրաժեշտ է նրա միջոցով կնքել գործարք: Ինչպե՞ս կարող եմ ես այդ գործարքը կնքել: Ես տնօրենն եմ, կարո՞ղ է փոխտնօրենը իր ID-ով դա իրականացնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տրանսպորտային միջոցի անհատույց վարձակալություն

Արման. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրեն-հիմնադիրը անհատույց վարձակալությամբ հանձնել տրանսպորտային միջոց կազմակերպությանը, թե՞ դա կդիտվի եկամուտ կազմակերպության համար ինչ-որ "իրական" վարձավճարի չափով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա

Միլենա. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա, կալանքը տարածվու՞մ է ընկերության բանկային հաշվի վրա, եթե այն ընկերության տնօրենի անունով է: Այս դեպքում ինչպե՞ս հարկային պարտավորություն կատարի տնօրենը: Հարկավոր է լիազորել այլ անձի, ով մինչ ամսի 20-ը տնօրենի փոխարեն կվճարի հարկայինին գումարը: Ի՞նչ տարբերակ կառաջարկեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կազմակերպության համար

Վարդան. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում. 1. Ես հիմնադրել եմ ՍՊԸ և որպես տնօրեն եմ հանդես գալիս, բայց չունեմ պայմանագիր տնօրենի հետ: 2. ՍՊԸ հիմնել եմ 2015-01-12, բայց ոչ հարկայինում եմ գրանցվել, ոչ լիցենզիա եմ հանել որևէ ոլորտի, ոչ էլ որևէ բանկում բանկային հաշիվ կա բացված: 3.Ես անձնական խնդիրներ ունեմ հարկադիր կատարման մարմնի հետ, դա ինչ որ կերպ ազդեցություն կունենա՞ ՍՊԸ-ի հետ: Ես հիմա ուզում եմ ակտիվացնել (այսինքն ստանալ լիցենզիա, գրանցվել հարկայինում...) ՍՊԸ-ն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, կասե՞ք ինչ ազդեցություններ և տույժեր կարող են լինել, և իմ ԴԱՀԿ-ի հետ ունեցած խնդիրները ազդեցություն կունենա՞ն ՍՊԸ-ի վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Աննա. Հարգելի գործընկերներ, Խնդրում եմ նշեք, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ տնօրենի պայմանագրում փոփոխություն կատարելու համար, մասնավորապես աշխատավարձի փոփոխության դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենը ազատվում է աշխատանքից կազմակերպության գործունեության դադարեցման ժամանակ

GOHAR. Հարգելի կոլեգաներ, շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունը անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքային գործունեությունը: Ես գտնում եմ, որ պետք է ազատեմ իմ բոլոր աշխատողներին (եթե սխալ եմ, խնդրում եմ ուղղեք ինձ): Տնօրենը մնու՞մ է աշխատանքի մեջ: Եթե մնում է, ես նրան աշխատավարձ հաշվարկու՞մ եմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ: