
Հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն
Ալլա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ - ի հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն, և եթե կարող է, ինչպե՞ս է դա կանոնակարգվում (պայմանագիր է կնքվում, աշխատավարձ է նշանակվում):

Հիմնադիրը և տնօրենը նույն անձն է
Վահան.
Բարև Ձեզ: Հարցս կապված է կազմակերպության (ՍՊԸ) տնօրենի հետ: Եթե Համահիմնադիրը և տնօրենը նույն մարդն է, պե՞տք է արդյոք ինքն իր հետ կնքի պայմանագիր: Իսկ եթե չկնքի, կարո՞ղ է հիմնադիրը (սեփականատեր) իրականացնել տնօրենի գործառույթները:

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ
Anna.
Եթե կազմակերպության գործունեությունը գտնվում է դադարի վիճակում, այս դեպքում տնօրենին պե՞տք է արդյոք ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը
Մարիամ Մ.
Շնորհակալ կլինեմ, եթե տեղեկատվություն տրամադրեք հետևյալ հարցի շուրջ:
Ընկերության տնօրենի միամսյա բացակայության ընթացքում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մինչ այդ 0,5 դրույքաչափով հաշվառված բաժնի ղեկավարը: Ինչպե՞ս պետք է հաշվառվի այդ աշխատակցի նշված ամսվա աշխատավարձը:
Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար:

Արդյո՞ք կարող է անձը հանդես գալ որպես գլխավոր հաշվապահ
Արփինե.
Եթե անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, կարո՞ղ է արդյոք հանդես գալ նաև որպես ընկերության գլխավոր հաշվապահ:

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը
Իրինա.
Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը պարտադիր պետք է տնօրեն ունենա
Լևոն.
Բարը ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ես ունեմ ՍՊԸ, որը կազմված է միայն 1 հոգուց` ինձ է պատկանում 100%-ը, ես եմ ՍՊԸ-ի տնօրենը և գործադիր մարմնի ղեկավարը: Այս դեպքում ես պարտադիր պե՞տք է ինքս ինձ աշխատավարձ նշանակեմ և վճարեմ եկամտային հարկ նշանակված աշխատավարձից: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից և շարունակել գործունեությունը, թե՞ առանց տնօրենի հնարավոր չէ: Նախապես շնորհակալություն:

Գլխավոր տնօրենի և հաշվապահի պայմանագրի ձևեր
Սիլվա.
Խնդրում եմ ինձ ուղարկեք գլխավոր տնօրենի և հաշվապահի պայմանագրի ձևեր, կանխավ շնորհակալ եմ:

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը
Թամարա.
Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր:
Շնորհակալություն`
Թամարա

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը համարվել շրջանառության հարկ վճարող
Աննա Սարիբեկյան.
Հարգելի հաշվապահներ,
կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե
1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն
2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում
3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի:
Հարգանքներով`
Աննա

Կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը
Մարինե.
Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` կապված վերջին փոփոխությունների հետ կարո՞ղ է տեղյակ լինեք` փոխվե՞լ են հաշվետվությունների բլանկները:
Հարց երկրորդ` ՍՊԸ-ն անորոշ ժամկետով գործունեության դադարեցում է տալիս, տնօրենը, որը նաև հանդիսանում է հիմնադիր, արդյո՞ք վարձատրվում է, և արդյո՞ք եկամտահարկ և սոց. վճար վճարվում է նրա համար: Կարո՞ղ եմ տնօրենին ևս ազատել աշխատանքից:
Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար:

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված
Արման.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. կազմակերպության հիմնադիրը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության տնօրենը, կարո՞ղ է արդյոք աշխատել նաև այլ կազմակերպությունում որպես տնօրեն
2. եթե այո, ապա կդիտվի՞ դա որպես փոխկապակցված անձ (2 կազմակերպությունները կդիտվե՞ն որպես ԱԱՀ վճարողներ)
Նախապես շնորհակալություն:

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն
Աննա.
Բարև Ձեզ:
Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:

Արդյո՞ք պարտադիր է ունենալ հաշվապահ
Karine.
Արդյո՞ք օրենքով պարտադիր է ՍՊԸ-ներում կամ ՓԲԸ-ներում ունենալ հաստիքով հաշվապահ, եթե տնօրենը ինքնուրույն վարում է հաշվապահությունը:

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն ԱԱՀ վճարող
Արթուր.
Ես ՍՊԸ-ում ունեմ 100% բաժնեմաս: ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև այդ ՍՊԸ բաժնեմասի հավատարմագրային կառավարիչն է, մեկ այլ ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և միաժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն է:
Համաձայն "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 11-րդ հովածի 2-րդ մասի` կառավարման մարմնի անդամը, տվյալ դեպքում տնօրենը, համարվում է իրավաբանական անձին փոխկապակցված անձ: Միաժամանակ, "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի թ) կետի համաձայն, ԱԱՀ շեմը չի կիրառվում հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:
Ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք վերոնշյալ ՍՊԸ-ներից որևէ մեկը համարվում է ԱԱՀ վճարող, եթե երկուստեք էլ շրջանառությունը 58,35 (ԱԱՀ շեմ) միլիոն դրամը չի գերազանցում, և եթե ոչ տվյալ իրավաբանական անձինք, ոչ դրանց առանձին մասնակիցները կամ փոխկապակցված անձինք մեկը մյուսի կանոնադրական կապիտալում փայաբաժին չունի:

Փոխառության տրամադրում հիմնադրի կողմից
Էդգար.
Բարև Ձեզ: խնդրում եմ օգնել մի հարցում. կազմակերպության հիմնադիր-տնօրենը կարո՞ղ է 1.000.000 դրամ փոխառությունը միանգամից մուտք անել դրամարկղ: Շնորհակալություն:

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները
Աննա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը:
Շնորհակալություն:

Գլխավոր հաշվապահի դրույք
Изабела.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել` կարո՞ղ է արդյոք գլխավոր հաշվապահի դրույքը բարձր լինել տնօրենի դրույքից:

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու
Աշոտ.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի երկու մասնակից, որոնցից մեկը տնօրենն է, մյուսը` փոխտնօրենը, սակայն ընկերությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու, այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել:
Շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի կնքում հիմնադիրների հետ
Armine.
Բարև, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` 2 անհատ հիմնել են ՍՊԸ (50-50%), և հիմա անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրեր կնքել նրանց հետ` մեկը որպես տնօրենի, մյուսը` որպես ֆինանսական տնօրենի հետ: Կասեք խնդրեմ, եթե երկուսն էլ հանդիսանում են հիմանադիրներ, ինչպե՞ս են կնքելու աշխատանքային պայմանագիր, եթե կարելի է, ուղարկեք պայմանագրի օրինակելի ձև իմ հասցեին khachatryan20 շնիկ rambler.ru
Վերջին մեկնաբանություններ