Tag: տնօրեն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել

Anush. Հարգելի կոլեգաներ, գրանցել եմ ՍՊԸ, որի հիմնադիրը նաև հանդիսանում է տնօրեն, արդյո՞ք պետք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենի և հաշվապահի գրանցման ամսաթիվ

Nonna. Բարև ձեզ: Ես նորաստեղծ ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը բացվել է 27.04.15թ: Դեռ գործունեություն չենք ծավալել: Խնդրում եմ պատասխանեք ինձ` ես տնօրենին ու հաշվապահին կարո՞ղ եմ գրանցել 01.06.15թ-ով, թե՞ պետք է դա անեմ բացման օրվանից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը իրականացնում է բրոքերային ծառայություններ

Կարեն. Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ՍՊԸ բացելու համար կարող եմ գրանցել մեկ անձ` տնօրեն, կես դրույքով: Ի՞նչ հարկային ռեժիմով է աշխատում բրոքերային կազմակերպությունը, որը զբաղվում է միայն միջնորդությամբ` ներմուծման և արտահանման ոլորտում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի պարտականություններ

Լևոն. Հարգելի հաշվապահներ, Կազմակերպությունը (սպը), որն ունի ընդամենը մեկ աշխատակից (տնօրեն) հաշվապահական հաշվառում իրականացնելու համար պայմանագիր էր կնքել այլ կազմակերպության հետ: Ներկայումս այդ պայմանագիրը լուծարվել է, և այժմ կազմակերպության հաշվապահությունը իրականացնում է տնօրենը: Հարցս հետևյալն է. 1. Արդյո՞ք պարտադիր է տնօրենի աշխատանքային պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարել առ այն, որ տնօրենը հանդիսանում է նաև հաշվապահ ու գանձապահ, հետևաբար նաև պե՞տք է ուղարկել նոր գրանցման հայտ, որտեղ պետք է նշվի տնօրենի նոր պաշտոնները, թե՞ առանց համապատասխան փաստաթղթավորման տնօրենը կարող է իրականացնել վերոնշյալ գործառույթները: 2. Եվ եթե պարտադիր է, խնդրում եմ նշեք այն իրավական ակտի համապատասխան կետը, որով դա կարգավորվում է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը կարող է կատարել գանձապահի գործառնությունները

Լևոն. Արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) ղեկավարը կարող է կատարել գանձապահի գործառնությունները, եթե կազմակերպությունն ունի մեկ աշխատակից (ղեկավարը):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն

Արփինե Ազարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ է ՍՊԸ ունենալ գործադիր տնօրեն, եթե բաժնեմասերի 100% պատկանում է մեկ մասնակցի, այսինքն մեկ անձի, որը հանդիսանում է ՍՊԸ տնօրեն: Այսինքն` ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ

Մարգարիտա. Բարև ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ. 1. Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ: 2. Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ

Մարգարիտա. Բարև ձեզ, հարգելիներ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ գտնել աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ, և տնօրենի աշխատանքային պայմանագիրը ու՞մ հետ է կնքվում, խոսքը ՍՊԸ-ի տնօրենի մասին է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը

Անդրանիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է

Mane. Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք տնօրենը կատարել գլխավոր հաշվապահի պարտականությունները

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք ընկերության տնօրենը կատարել նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները` անկախ ընկերության աշխատակիցների թվից: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե ՍՊԸ-ի պետռեգիստրի վկայականով նշված է, թե ով է տնօրենը, նման պարագայում պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ, թե՞ հիմնադրի որոշում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Karen. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք գրանցել տնօրենին

Ալլա. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ պետռեգիստրի վկայականում նշված է տնօրենի անունը, սակայն տնօրենը գրանցված չէ և ոչ մի հարկ չի վճարվել: Ասացեք խնդրեմ` պե՞տք է արդյոք գրանցել տնօրենին և նշանակել աշխատավարձ: Այդ նույն վկայականի մեջ նշված է, որ ՍՊԸ-ի գործունեությունը առևտրային է, սակայն նշված չէ, որ նա ունի արտադրություն, դա որևէ խնդրի չի՞ հանգեցնի: