Tag: տնօրեն

.Գտնել աշխատանք

Տանժեռ

Ընկերություն` Տանժեռ Հասցե` Կասյան 7-11 Հեռախոս` 010 275310, 091 291892, 077 291892 Էլ. փոստ` info շնիկ tanger.am Թափուր աշխատատեղ` Ֆինանսական տնօրեն (արտադրական ընկերություն Լոռի մարզում) Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ՝ ֆինանսների կառավարում և վերահսկողություն։ Պահանջներ՝ բարձրագույն կրթություն, նշված ոլորտում առնվազն 10 տարվա փորձի առկայություն, որից 3 տարին ղեկավարի պաշտոնում։ MS office ծրագրի իմացություն, ՀԾ և 1C ծրագրերի իմացությունը ցանկալի է։ Ռուսերենի և անգլերենի իմացությունը ևս ցանկալի է։ Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա Աշխատավարձ` (մաքուր) 400 000 – 600 000 դրամ Այլ նշումներ՝ Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info շնիկ tanger.am էլ․ փոստի հասցեին՝ վերնագրում նշելով «ֆինանսական տնօրեն»։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի երկու հիմնադիր

Վարդան. Բարև ձեզ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ունենալ միաժամանակ երկու տնօրեն: - Եթե այո, ինչպե՞ս է դա գրանցվում/արձանագրվում: - Եթե այո, նշանակու՞մ է արդյոք, որ երկուսը կրում են հավասարաչափ պարտականություններ և պատասխանատվություն: - Կնշանակի՞ արդյոք, որ բոլոր հրամանները միաժամանակ ստորագրվում են երկուսի կողմից և կարող են համարվել անվավեր, եթե տնօրեններից մեկի ստորագրությունը բացակայում է: - Եթե ոչ, ապա ի՞նչ workaround-ներ կան երկու համահիմնադիրներով կազմակերպությունում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրներից մեկը նշանակվում է տնօրեն

Լիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Եթե ընկերության հիմնադիրներից մեկը դառնում է նաև տնօրեն, ո՞վ է հրամանը մակագրում, նույն հիմնադի՞րը, թե՞ մյուս՝ քիչ բաժնեմասով հիմնադիրը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուն տնօրեն նշանակելու վերաբերյալ

Վահե. Բարի երեկո հարգելի հաշվապահներ: Օտարերկրյա քաղաքացին ինչպե՞ս է ստորագրելու հաշվետվությունները, եթե նույնականացման քարտ չունի: ի՞նչ է հարկավոր դրա համար, և ինչպե՞ս կարող եմ ձևակերպել որպես տնօրեն, եթե անգամ կացության իրավունք չունի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նախագահի փոփոխություն կազմակերպությունում

Գայանե Երզնկանյան. Ես ՎեբինարԱՄ ՍՊԸ տնօրենն եմ, որը այժմ գործունեություն չի իրականացնում: Հիմա ուզում եմ վերաբացել և փոխել նախագահին: Որտեղի՞ց պետք է սկսել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրացիներ են

Ալենուշ. Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրյա լինեն և Հայաստանի քաղաքացիություն չունենան, և բնականաբար սոցիալական քարտ չունենան, ինչպե՞ս կարող են ընկերության հարկերը վճարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենի աշխատավարձի բարձրացում

Կարինե. Շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք SOS! Պետք է ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձը բարձրացնել, ասացեք խնդրեմ ընթացակարգը, և եթե կան որոշումների ձևանմուշներ` խնդրում եմ ուղարկել էլ. հասցեիս karineserjikiarzumanyan շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը

Մարիամ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը, և եթե դիմում և հրաման կազմվի տնօրենի կողմից, ու՞մ է ուղղված լինելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը պետք է գրանցվի որպես աշխատակից

Արկադի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին. Ես նորաբաց շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ի միակ հիմնադիր տնօրենն եմ և չունեմ աշխատողներ: Արդյո՞ք ես պետք է գրանցեմ ինձ որպես աշխատակից մինիմալ աշխատավարձով, թե՞ դա պարտադիր չէ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը

Արթուր. Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ պարտավորություններ ունի նորաստեղծ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ-ն

Աննա. Բարև ձեզ, ի՞նչ պարտավորություններ ունի նորաստեղծ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ-ն, եթե հիմնադրամը որևէ գործունեություն չի ծավալում, տնօրենի հետ պայմանագիր կնքված չէ, տնօրենը չի վարձատրվում և հրաժարվում է շարունակել աշխատանքը, սակայն հիմնադիրների կողմից որևէ քայլ չի արվում հիմնական տնօրեն գտնելու և Ժ/Պ-ին փոխելու ուղղությամբ: Կարո՞ղ է արդյոք տնօրենի Ժ/Պ-ն պարզապես դադարեցնել իր աշխատանքը, թե՞ կան պարտադիր գործողություններ, և առանց դրանց կատարման տնօրենի Ժ/Պ-ն կարող է ունենալ խնդիրներ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կարող է ՀԿ տնօրեն լինել համատեղությամբ

Արաքսյա. Խնդրում եմ ասեք, եթե ես լրիվ դրույքով աշխատանք ունեմ ԲՈՒՀ-ում, կարո՞ղ եմ մեկ այլ հասարակական կազմակերպության տնօրեն լինել նաև: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է

Margarit. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին. Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է, ապա տնօրենի աշխատավարձը նվազեցնելու համար, հիմնադիր ժողովի արձանագրությունը պարտադի՞ր է, թե՞ հիմնադրի որոշումը բավական է: Եթե կա որևէ օրենքից հղում, խնդրում եմ նշեք: Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության

Շավարշ. Բարև ձեզ: ՍՊԸ 1-ը (որի տնօրենը նաև 100% բաժնետերն է, և չունի վարձու աշխատող) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա տարածք է տրամադրել ՍՊԸ 2-ին, ՍՊԸ 1-ը հարկվելու է շրջանառության հարկով: Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք ՍՊԸ 1-ի տնօրենը պետք է գրանցվի որպես աշխատող և ներկայացնի ամսական եկամտային հարկի հաշվետվություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված

Զարուհի. Բարև ձեզ: Կարո՞ղ է տնօրենը կամ հիմնադիրը իր ՍՊԸ-ին առհաշիվ գումար տրամադրել` հոգալու ընթացիկ ծախսերը, վճարելու աշխատավարձները, քանի որ ՍՊԸ-ի բանկային հաշիվների վրա արգելանք է դրված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ

Սուրեն. Բարև ձեզ: Կուզենայի իմանալ` ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ, եթե տնօրենը ունի պարքեր, որոնք կուտակվել են ժամանակի ընթացքում: Նշեմ նաև, որ ֆիրմայի գործնեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ

Հովիկ. Բարի օր: Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ, եթե տնօրենը նաև ՍՊԸ հիմնական սեփականատերն է։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կամավորական սկզբունքով աշխատել իր ՍՊԸ-ում (նա ունի լրիվ դրույք աշխատանք ուրիշ կազմակերպությունում)։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կես դրույք աշխատել։ Կանխավ շնորհակալություն: