
Տարածքի վարձակալության պայմանագիր
Emi.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք․
- ՍՊԸ-ն կարո՞ղ է տարածքի վարձակալության անհատույց պայմանագիր կնքել ԱՁ-ի հետ (տարածքը 8 ք.մ ՍՊԸ-ինն է)
- Եթե ոչ, ապա ամենաքիչը ինչքա՞ն պետք է լինի վարձակալության չափը, և ինչքա՞ն է հարկը և ո՞վ է վճարում
- Պայմանագիրը կարո՞ղ են իրար մեջ կնքել, առանց նոտարի

Եկամտային հարկի հաշվարկի լրացման վերաբերյալ
Մանե․
Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով: Վարձակալել է տարածք ֆիզ. անձից: Եկամտայինի հաշվետվության մեջ համակարգը թույլ չի տալիս որպես այլ եկամուտ լրացնեմ: Արդյո՞ք տեխնիկական խնդիր է, թե՞ միկրոն իրավունք չունի այլ եկամուտ ցույց տալու։

Վարձավճարի վճարում արտարժույթով
Թինա․
Բարև Ձեզ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ անձից կարո՞ղ է տարածք վարձակալել և պայմանագիրն ու վճարումը արտարժույթով կատարել։

Անհատույց վարձակալություն
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, իր տնտեսական գույքը անհատույց վարձակալությամբ հանձնել է ԱՁ-ին, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, հանրային սնունդ է կազմակերպում: Այս գործարքից ինչպիսի՞ հարկային պարտավորություններ է առաջանանում ՍՊԸ-ի մոտ։ ՍՊԸ-ն կարո՞ղ է ամորտիզացիա հաշվարկել։ Շնորհակալություն:

ԱԱՀ դեբետային գումարի վերադարձ
Տիգրան․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը հետևյալ հարցի վերաբերյալ: ՏՏ ոլորտում գործող ՀՀ կազմակերպությունը, ով գործում է հարկման ընդհանուր համակարգում և ունի ՏՏ ոլորտի հավաստագիր, ծառայություններ է մատուցում օտարերկրյա կազմակերպություններին և, քանի որ ՀՀ-ից դուրս է ծառայության մատուցումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է կիրառվում: Միաժամանակ կազմակերպությունը ՀՀ-ում տարածքի վարձակալությունից վարձակալան վճար է վճարում ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությանը և ներկայումս կուտակել է ԱԱՀ-ի դեբետ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հնարավոր է կուտակված ԱԱՀ-ի դեբետը հետ ստանալ և եթե հնարավոր է՝ ի՞նչ կարգով է դա լինելու։

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ Լիզինգով ստացել եմ հիմնական միջոց, լիզինգային կազմակերպությունը հանձնման ընդունման հաշիվ է գրել, որը ձևակերպել եմ դ․տ 119 կ․տ 413- 15 000 000։ Անցած ամիս լիզինգային կազմակերպությունը հաշիվ է գրել, որի մեջ ներառված է վարձավճար 90 000 ՀՀ դրամ, տոկոսագումար 85 400 ՀՀ դրամ, և լրացուցիչ վարձավճար՝ 120 000 ՀՀ դրամ։ Խնդրում եմ կասե՞ք՝ այդ գրված հաշվի հաշվապահական ձևակերպումները ինչպես տամ։

Վարձավճարի նվազեցում
Արեն․
Ողջույն, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձով ձեռք է բերել գրասենյակային տարածք առանց նոտարական կամ կադաստրային վավերցման: Ամսական վարձավճարը կազմում է 285 000 դրամ: Կազմակերպությունն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Պայմանագիրը նշված է 1 տարի ժամկետով: Հիմա խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է կազմակերպությունը ամբողջ տարվա վարձավճարի գումարը նվազեցնել համախառն եկամտից։
Եվ հաջորդ հարցս՝ տարածքը վարձակալությամբ տրամադրվում է ողջ գույքով, ներառյալ համակարգիչներ: Պայմանագրի մեջ որ նշվի՝ տարածքը հանձնվում է ամբողջ գույքով, դա բավարա՞ր է, թե՞ այլ կարգավորումներ կան: Նշեմ, որ 2023 թվականի դեկտեմբեր ամսին վճարվելու է ամբողջ գումարը տարվա և 10 տոկոս հարկը վճարվի, սա անկանխիկի խախտում չի կարող չէ՞ դիտվել, քանի որ 12 ամիսների վճարն է վճարում, թե՞ սխալվում եմ։

Վարձավճարի ծախսագրում
Արման․
Բարև ձեզ: Եթե ընհանուր հարկման դաշտում աշխատող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալությամբ վերցրել է տարածք ամսական 200 000 դրամով, առանց նոտարական վավերացման, արդյո՞ք կազմակերպությունը ամբողջ 200 000 դրամ գումարը կարող է ծախսագրել շահութահարկը հաշվարկելիս։

Շրջանառության հարկի նվազեցումներ
Անի․
Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել. հանրային սննդի ոլորտում շրջհարկի հաշվետվության մեջ ներառվու՞մ են կոմունալ ծախսերը, աշխատավարձը՝ տնօրենին և աշխատակիցներին, տարածքի վարձավճարը ֆիզ անձից (պայմանագիր կա): Շնորհակալ եմ։

Կոմունալ ծախսերի ներառում հաշվի մեջ
Ալլա․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը տվել վարձակալության: Այդ տարածքի հոսանքի ու ջրի հարկային հաշիվները գրվում են վարձատուին, և վարձատուն ամեն ամիս կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով հարկային հաշիվ է դուրս գրում վարձակալին: Այս տարվանից համատիրությունից վարձատուն այդ տարածքի համար սկսել է առանց ԱԱՀ-ի հաշիվ ստանալ, և հարց է առաջացել՝ այդ առանց ԱԱՀ հաշիվը վարձատուն ինչպե՞ս պետք է դուրս գրի վարձակալից այդ գումարը հետ ստանալու համար: Պայմանագրով ֆիքսված է, որ բոլոր տեսակի վճարները՝ հոսանք, ջուր, աղբ, համատիրություն, վճարում է վարձակալը , բայց ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է առանց ԱԱՀ հաշիվ դուրս գրել։

Ենթավարձակալության եկամտային հարկ
Վիկա․
Բարև ձեզ։ Որ խնդրեմ կօգնե՞ք մի հարցով․ ՍՊԸ ֆիզ․ անձից տարածք է վարձակալել և ՍՊԸ-ն այդ տարածքից մեկ սենյակ վարձակալության է տալիս միկրոյով աշխատող Ա/Ձ-ին, ստացվում է 3 անձի այս դեպքում 10 տոկոս տարածքի վարձակալությունից եկամտային հարկ ո՞վ պետք է վճարի և օրենքի ո՞ր հոդվածն է, որ խնդրեմ՝ կասե՞ք:

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող Կազմակերպությունը լիզինգով ստացել է հիմնական միջոց, որի դիմաց լիզինգատուն գրել է լիզինգի հանձնման ընդունման ակտի հաշիվ։ Կապիտալ գումարը (առանց ԱԱՀ) 70 000 000 է, որը ձևակերպել եմ դ․տ 119 կտ 413։ Ամեն ամիս լիզինգատուն հաշիվ է գրում, որի մեջ ներաված է վարձավճարը, որի ընդհանուր գումարը ես արդեն ձևակերպել եմ, ինչպես նաև տոկոսագումարը։ Օրինակ, առաջին ամսվա համար գրվել է՝ 845 000 ՀՀ դրամ ԱԱՀ-ով վարձավճար և տոկոսագումար առանց ԱԱՀ 984 600 ՀՀ դրամ։ Հարց։ Այդ հաշիվները ո՞նց ճիշտ մուտքագրեմ և ի՞նչ գործառնություններ տամ։

Վարձավճարի ծախսագրում
Նար․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն ֆիզ․ անձից մեքենա է վարձակալել 300 000 + դրամով և վճարել կանխիկ։ Սակայն կա պայմանագիր։ Դա որպես ծախս չենք կարող չէ՞ դիտարկել։

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն լիզինգով ստացել է հիմնական միջոց։ Գույքի ձեռքբերման գինը՝ 57 600 000, կանխավճարի չափը՝ 5 760 000, պայմանագրի գումարը՝ 51 840 000։ Լիզինգային ընկերությունից ստացել ենք հարկային հաշիվ՝ վարձավճար 594 900 ներառյալ ԱԱՀ և տոկոսագումար 677 000 առանց ԱԱՀ։ Որ խնդրեմ՝ կասե՞ք, թե հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի։

Լիզինգի ձևակերպումներ
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, շրջ․ հարկով աշխատող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել հիմնական միջոց։ Գումարը 15 500 000դրամ է, որից 3 100 000դրամը տրվել է որպես կանխավճար և ձևակերպվել դտ-152 կտ-252։ Բոլոր տարիների տոկոսագումարը կազմում է 4 119 412 դրամ։ Վարկային կազմակերպությունը դուրս գրել հաշիվ-վավերագիր, որտեղ որպես նյութ․ արժեք ներառված են՝ վարձավճար 181 559,20դր, տոկոս 93 764,40դր, մեկնարկային վարձավճար (կանխավճար) 3 100 000դր։ Դեռ ոչ մի ձևակերպում չենք տվել, բացի կանխավճարի ձևակերպումից։ Խնդրում եմ օգնել մյուս ձևակերպումների հարցում։
Վերջին մեկնաբանություններ