Tag: վարձավճար

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ենթավարձակալության պայմանագիր

Հարգելի հաշվապահներ, տարածքը ՍՊԸ-ին տրվել է անհատույց օգտագործման պայմանագրով։ Կարո՞ղ է ընկերությունը ենթավարձակալության պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ՝ անհատ ձեռնարկատիրոջ հետ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալություն

Անի. Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է, ունի տարածք, հանձնել է վարձակալության մայիսի 31-ին: Գործունեությունը վերականգնել է հուլիսի կեսին: Վարձակալող կազմակերպությունը հարկային հաշիվ է ցանկանում ստանալ, նոր վճարել վարձավճարը: Այս դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել հունիս և հուլիս ամիսների համար, թե՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մանկապարտեզում վարձավճարների վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Մանկապարտեզի երեխաների վարձավճարները մինչ այս տարի հավաքում էին խմբերի դաստիարակները, վերջում ամսվա մեջ 2-3 անգամ դրամարկղային գրքում մուտք, ելք էր արվում տնօրենի ստորագրությամբ և վճարվում համայնքապետարանին։ Այս տարի մեզ ասացին, որ պետք է յուրաքանչյուր ծնողից անհատական վերցնել և դրամարկղային գրքում՝ մուտքի օրդերով ներկայացնել։ Մանկապարտեզն ունի 120 սան, կարծում եմ՝ այդ թվով վճարների դեպքում հնարավոր չէ խուսափել սխալներից, շփոթմունքներից և վերջապես դրանցից առաջացող տուգանքներից։ Ասացեք, խնդրում եմ, կարո՞ղ ենք առաջվա նման տնօրենի/դաստիարակի մոտ հավաքել, և տնօրենը փոխանցի հաշվապահին՝ ամսվա մեջ մի քանի անգամով մուտքի օրդերով գրանցել: Արդյո՞ք խախտում կլինի, ինչպե՞ս վարվել: Հ.Գ. գանձապահ չունենք, միայն հաշվապահ է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ

Արամ. Բարև ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիրման աշխատում է շրջանառության հարկով: Հարց 1. Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ: Հարց 2. Եթե այո, ապա ֆիզիկական անձից վարձակալած տարածքի վարձավճարը կարե՞լի է ներառել, թե ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ ձեռքբերումների սահմանափակումներ

Քրիստինե. Կանխիկ գնումների թույլատրելի 3 000 000 դրամի մեջ մտնու՞մ է հումք նյութի ձեռքբերումը, իսկ վարձակալական վճարները ներառվու՞մ են այդ գումարի մեջ, էլի կանխիկ է տրվել՝ հանձնման-ընդունման ակտով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է իրեն պատկանող մեքենաները վարձակալության տալ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ցանկանում է իրեն պատկանող մեքենաները վարձակալության տալ: Դրա համար ի՞նչ քայլեր է անհրաժեշտ անել, ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքի վարձակալություն

Կարեն. Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ՍՊԸ-ն մեկ այլ ՍՊԸ-ի տրամադրում է գույք վարձակալության: Կասե՞ք՝ եկամուտ ստացողը ով աշխատում է շրջհարկով պե՞տք է վճարի եկամտի 10% շրջհարկ: Այլ հարկեր չեն գոյանու՞մ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կփոխհատուցեն զինվորականի բնակարանի վարձավճարը

Կարինե. Բարև Ձեզ։ Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխայիս 2 տարին լրանում է 2021 թվականի հուլիսի 22-ին: Ես ցանկանում եմ երկարացնել ևս 1 տարով, ես զինվորական եմ և բնակվում եմ վարձով, այս դեպքում ինձ կփոխանցե՞ն վարձավճարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Չեղյալ հայտարարել, թե՞ ճշգրտող հաշիվներ դուրս գրել

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, բարի օր: Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք: Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ: Հիմա հարցս. Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի: Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ կոսմետիկ միջոցների խանութ բացելու համար

Սոնա. Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․ 1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/: 2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով: 3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ: 4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել: 5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ: Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։ Նախապես շնորհակալ եմ։)))
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք վարձակալության վճարը կարելի է ծախս համարել

Վազգեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Ունի ֆիզիկական անձից ստացած վարձակալություն: Արդյո՞ք դա կարելի է ծախս համարել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք շահութահարկը հաշվելիս պետք է ներառել եկամտային հարկը

Վազգեն. Բարև Ձեզ: Շահութահարկը հաշվարկելիս աշխատողների աշխատավարձը և ֆիզիկական անձից ստացած վարձակալության գումարները, որպես ծախս, պե՞տք ներառել եկամտային հարկը ներառյալ, թե՞ առանց եկամտային հարկի:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական վարձակալության պայմանագրի հետ կապված

Ani. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ֆինանսական վարձակալության պայմանագիր կարող է կնքել մի կազմակերպությունը մեկի հետ, իր օգտագործած հիմնական միջոցը դուրս գրելով իր հաշվեկշռից, թե՞ միայն բանկերն են իրավասու։ Մեկ հարց ևս, երբ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ՍՊԸ-ն կնքում է գործառնական վարձակալության պայմանագիր, այդ պայմանագրից եկամտային հարկը արդյո՞ք ինչ-որ հաշվետվության մեջ ցույց է տրվելու, թե ուղղակի վճարվելու է միասնական հաշվին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք հնարավո՞ր է շրջանառության հարկի մեջ ներառել վարձակալական վճարները

Արամ. Բարև Ձեզ: Հանրային սննդի գործունեություն իրականացնողները շրջանառության հարկի դաշտում կարո՞ղ են ծախսերի մեջ ներառել վարձակալական վճարները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ վարձակալած տարածքի և շինության ձևակերպումները

Qnarik. Ունեմ վարձակալած տարածք և շինություն, տարածքի վրա կառուցել եմ պահեստային մաս /հմ/, շենքն էլ կապիտալ նորոգել եմ: Ի՞նչ թղթաբանություն պետք է անել և ի՞նչ ձևակերպումներ տալ: Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սպասասրահ կամ սրճարան բացելու վերաբերյալ

Էվելինա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես վարձել եմ տարածք և նկարչական խմբակ եմ բացել, աշխատում եմ որպես ինքնազբաղ: Տարածքը առանց պայմանագրի է վարձակալած: Էլի սենյակ կա, որը ուզում եմ որպես սպասասրահ կամ սրճարան օգտագործել ծնողների համար և ուզում եմ սուրճ, թեյ, խմորեղեն վաճառել: Ունեմ նաև որպես միկրո գրանցված խմորեղենի արտադրություն: Կարող եմ արդյո՞ք չգրանցել: Կանխավ շնորհակալություն: