Tag: վարձակալություն

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարածքի անհատույց տրամադրում

Տաթև. Հիմնադիրը իր սեփական տարածքը կարո՞ղ է անհատույց տրամադրել ՍՊԸ-ին, որը աշխատում է ԱԱՀ-ով: Նշեմ նաև, որ ՍՊԸ տնօրենը իր ամուսինն է: Նման գործարքից ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալության վերաբերյալ

Արմեն. Արդյո՞ք ՍՊԸ իրավունք ունի անհատույց վարձակալությամբ տարածք վերցնել այլ ՍՊԸ-ից: Տեղյակ եմ, որ ԱԱՀ-ով հարկման շրջանառություն կդիտվի կադաստրային արժեքի 5 % տարեկան կտրվածքով: Սակայն հետաքրքիր է նաև` այլ օրենսդրական ակտերով խախտում կլինի, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում

hayk. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ինչպե՞ս է հաշվարկվում: Եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է տարածք

Սասուն. Սիրելի գործընկերներ, եթե Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է ինչ որ տարածք, և պայմանագրում չկա ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք Ա/Ձ-ն համարվում է հարկային գործակալ և պիտի՞ որպես գործակալ եկամտահարկ վճարի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոմունալ վճարները ծախս դիտելու համար

Մարիա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն անհատույց վարձակալել է տարածք գուրծունեությունը ծավալելու համար: Արդյո՞ք պարտադիր պետք է այդ տարածքի հետ կապված կոմունալ վճարները` հեռախոսը, էլեկտրաէներգիան և այլն ծախս դիտելու համար անվանափոխել ՍՊԸ-ի անունով, թե՞ վարձակալման պայմանագիրը նոտարական հաստատումով բավարար է: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Արման. ՍՊԸ-ն մի ուրիշ ՍՊԸ-ից պայմանագրով անվարձահատույց օգտագործման է վերցրել շինություն և գույք: Երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են: Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում երկուսի մոտ, և արդյոք կարո՞ղ է շինությունը վարձակալող ՍՊԸ-ն վճարել շինության գույքահարկը: Շնորհակալություն պատասխանողներին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել

Narek. Ա/Ձ բացվել է 27.07.2011թ-ից, վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել 20000 դրամ վարձավճարով: Ես այս եկամուտների մասով եռամսակային հաշվետվություն չեմ ներկայացրել, տարեկանը պարզ է չեմ ներկայացնի: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ճի՞շտ եմ արել արդյոք: Վերցրել եմ նախորդ տարվա վճարած վարձակալական վճարները ընդգրկել եմ 2012թ-ի առաջին եռամսյակի մեջ և եկամտահարկի գումարները համապատասխանաբար ընդգրկել եմ իրենց տողերում, որպեսզի վարչականի տակ չընկնեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար

Մարո. Խնդրում եմ, ասեք՝ Ա/Ձ-ն վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար, ունի աշխատող, ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու, և ո՞րն է նրա առաջին քայլը գործունեությունը սկսելու համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Ani. Ա Կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործառնական վարձակալությամբ տվել է իր հիմնական միջոցը: Բ կազմակերպությունը վարձակալության դիմաց տալիս է հումք Ա կազմակերպությանը: Եվ Ա կազմակերպությունը, և Բ-ն աշխատում են ԱԱՀ-ով, ու նրանցից մեկը որևէ դրամական վճարում մյուսին չի արել: Այսպիսով փակվում է պարտք ու պահանջը: Արդյո՞ք ԱԱՀ հաշվանցման խնդիր չի առաջանա: Եթե կլինի, խնդրում եմ տալ որևէ հղում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման վերաբերյալ

Նանա. Ա ընկերությունը Բ ընկերության հետ կնքել է տեխնիկական միջոցի վարձակալության պայմանագիր (կառավարման և տեխնիկական շահագրծման ծառայությունների մատուցմամբ): Տեխնիկական միջոցը շահագործվում է Ա ընկերության հիմնական աշխատավայրից 30 կմ-ից ավել հեռավորության վրա, և վարորդը հանդիսանում է Ա ընկերության աշխատակից: Այս դեպքում վարորդին պե՞տք է վճարել գործուղման օրապահիկի գումար, թե՞ ոչ: Այս դեպքը դիտվու՞մ է որպես գործուղում, թե՞ պետք է աշխատողի մշտական աշխատանքի վայրը փոխել: Գործուղման դեպքում նշանակություն ունի՞ արդյոք, թե անձը գիշերում է այնտեղ, թե ոչ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վարձակալության հետ կապված ձևակերպումներ

Հակոբյան Գևորգ. Կասե՞ք, թե ինչ ձևակերպում է տրվում վարձակալության դեպքում: Առհասարակ, եթե դժվար չէ, կխնդրեի նկարագրել վարձակալության ողջ պրոցեսը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Dina. Ա կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործառնական վարձակալության հիմունքներով հիմնական միջոց է տվել 120000 դրամով ներառյալ ԱԱՀ: Բ կազմակերպությունը Ա-ին փոխարենը տալիս է ապրանք, և դրանով լուծվում են պարտքի ու պահանջի հարցերը: 2 կազմակերպություններն էլ աշխատում են ԱԱՀ-ով, մի կողմից գնում ենք ԱԱՀ-ով ապրանք առանց վճարելու, մյուս կողմից վաճառում` չստանալով որևէ գումար: Արդյո՞ք ԱԱՀ հաշվանցելու հարցում որևէ խնդիր կառաջանա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս

Սրբուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի փոփոխում

Ata. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և հետևաբար խնդրում եմ օգնեք ինձ: Եթե հիմնադիրն ու տնօրենն է փոխվում (երկուսն էլ նույն մարդն է), ֆիզ. անձից տարածք է վարձակալել, իհարկե վարձակալության պայմանագրով, որը նոտարով կնքված է, այդ դեպքում պարտադի՞ր է, որպեսզի փոխվի պայմանագիրը, և տարբերություն կա՞ անհատույց օգտագործման է, թե վարձակալած: Եվ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կոմունալ վճարումների կատարում վարձատու ֆիզ. անձի կողմից

Ata. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, կոմունալ վճարները մինչև օրս անվանափոխված չէ, այսինքն ֆիզ. անձի անունով է: Պե՞տք է արդյոք եկամտահարկի հաշվետվությունում վարձակալական վճարի 10 տոկոս հաշվարկել և վճարել բյուջե: Ինձ թվում է, որ պետք չէ, քանի որ ֆիզ. անձի անունով են կատարվում վճարումները, սակայն կասկածում եմ և խնդրում եմ օգնեք ինձ: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը անվարձահատույց տարածք է տրամադրել ընկերությանը

Լենա. Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ֆիզիկական անձը անժամկետ պայմանագրով անվարձահատույց տարածք է տրամադրել ընկերությանը: Ընկերությունը տարածքի համար ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից

Կարինե. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձով տրված տարածք

Տիրուհի. Բարև Ձեզ, ես ունեմ տարածք, որը տվել եմ վարձակալության` նոտարով հաստատված պայամանագրով: Խնդրում եմ ինձ ասեք, թե ինչ եղանակով ես պետք է վարձակալության հանձնված տարածքից ստացված գումարից վճարեմ եկամտահարկ: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

ՀՄ-ների մի մասը վարձակալությամբ տրվել է ուրիշ կազմակերպության

Ն.Ա. Մեր կազմակերպության ՀՄ-ների մի մասը գործառնական վարձակալությամբ տրվել է ուրիշ կազմակերպության: Վարձավճարը չնչին գումարով, հաշվի առնելով, որ նա աշխատում է տարվա մեջ մի քանի ամիս, այս տարի նա արդեն սկսել է շատ լավ շահագործել, և ես մտադիր եմ բարձրացնել վարձավճարը, բայց օգոստոս ամսով: Որովհետև մյուս ամիսներով հարկային հաշիվ դուրս է գրվել: Ասացեք խնդրեմ, խնդիր չի՞ առաջացնի տարվա կեսով վարձավճարի բարձրացումը: Եվ ի՞նչ է պետք դրան օրինական ուժ տալու համար: