
Արդյո՞ք հաշվում նշված ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման
astxik.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, օգնեք: Աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, ունենք լիզինգի պայմանագիր սարքավորման ձեռք բերման համար: Սարքը տրված է մեզ հարկային հաշվով որպես վարձալալություն: Հարցս` հարկային հաշվի ԱԱՀ-ը կարո՞ղ եմ հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:

Իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ
Արա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հարցիս. իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ, ինչպիսի՞ հարկատեսակներ են կիրառվելու տվյալ դեպքում:

Կազմակերպությունը վարձակալել է տեխնիկա
Anna.
Բարև ձեզ, խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, վարձակալության է վերցրել ապարատ (տեխնիկա) մեկ ուրիշ ՍՊԸ-ից, որը աշխատում է ԱԱՀ-ով: Վարձավճարից ի՞նչ պահումներեն սպասվում: Այսինքն ՍՊԸ, որը աշխատում է շրջանառության հարկով, պե՞տք է վճարի եկամտային հարկ 10%, թե ոչ: Վարձակալության ակտի մեջ ի՞նչ նշեմ: Շնորհակալություն:

Արդյո՞ք ԱԱՀ – ն ենթակա է հաշվանցման
Արտակ.
Ֆիզ. անձը (ոչ Ա/Ձ) կիսակառույց շենք է գնել և կառուցում է սառնարան: Շինանյութ վաճառող ընկերությունները հարկային հաշիվներ են դուրս գրել (12 մլն դրամի) այն կազմակերպության անունով, որը որ սառնարանը պատրաստ լինելուց հետո պետք է վարձակալի գործառնական վարձակալությամբ: Կարո՞ղ է կազմակերպությունը այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն հաշվանցի, և արդյո՞ք ճիշտ է այս վերը նշված գործողությունը հաշվապահական տեսանկյունից:

Վարձակալության պայմանագրի լուծում
Ojaxrelty.
Խնդրում եմ տրամադրեք անշարժ գույքի վարձակալության դադարեցման պայմանագրի ձև: Կանխավ շնորհակալութուն:

Որպես ԱՁ գրանցվելու համար
Գոհար.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ու հարկայինի ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն
RIVA.
Հարգելի գործընկերներ, ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-Ն չի զբաղվում ոչ մի գործունեությամբ, բայց ունի վարձակալությամբ տրված տարածք: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն:

Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը
Աննա.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Չգրանցելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում
Արսեն.
Հարգելի հաշվապահներ,
ապրիլի 25-ին պետք է ֆիզ. անձից վարձակալեմ բնակարան: Բնակարանը շահագործվելու է որպես հյուրատուն: Վարձակալության պայմանագիրը կնքվեոլու է ֆիզ. անձի և ԱՁ-ի միջև:
Խնդրում եմ պատասխանել, թե արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում:
Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր դրույքաչափով կհաշվարկվի հարկը
Tatev.
Բարև, սիրելի հաշվապահներ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և վարձակալության է տվել շինությունը ՍՊԸ-ի: Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է հարկվեմ` 10% - վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, թե՞ 5 %` այլ գործունեության տեսակներից եկամուտներ:

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է հանձնել
Ալլա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` մեր կազմակերպությունը տվել է վարձակալության տարածք: Վարձավճարից պետք է հաշվարկի եկամտային հարկ (եթե չեմ սխալվում 10%): Սակայն այդ հաշվարկված եկամտային հարկի գումարը ինչպե՞ս պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվետվության մեջ, և ո՞ր հաշվին պետք է փոխանցում կատարել: Հարցս հրատապ է: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից
Սարգիս.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսական պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Կազմակերպությունը պետք է վճարի լիզինգի գումար
Հ.Ա..
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ինչ ձևակերպում տամ հետևյալ դեպքում.
կազմակերպությունը պետք է վճարի լիզինգի գումար 100.000 դրամ, սակայն վճարել է 150.000 դրամ` բանկային փոխանցմամբ: Նշված գերաճարը ի՞նչ հաշվում պետք է արտացոլեմ, որպեսզի ճիշտ լինի, քանի որ բանկը մարում է ավել վճարած գումարը մարման գրաֆիկին համապատասխան, ապա եթե ես այդ մարումը կատարեմ հիմա ու պակասեցնեմ իմ լիզինգի պարտավորությունից, այս դեպքում չեն համընկնի մեր կազմակերպության ու բանկի մնացորդները: Նախապես շնորհակալություն:

Դպրոցի մասնաշենքը տրվում է վարձակալության
Սուսաննա.
Բարև Ձեզ: Ունենք դպրոց, որի մի մասնաշենքը պետք է տալ վարձակալության: Մասնաշենքն ունի 3 հարկ, հարկերի միջանցքները հաշվարկվու՞մ են արդյոք որպես վարձակալությամբ տրվող քառակուսի: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը
astxik.
Հարգելի հաշվապահներ, հարցս նոր եկամտային հարկի ամփոփ հաշվարկի մասին է: ԱՁ-ն աշխատող չունի, սակայն ունի վարձակալած տարածք, որի համար եկամտային հարկ է վճարում, որն էլ պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվարկում` ինչպե՞ս: Գուցե ԱՁ-ին գրանցեմ որպես վարձու աշխատող, որպեսզի եկամտային ամփոփ հաշվարկի ձևը բացվի, որն աբսուրդ է: Եթե գիտեք, արձագանքեք: Շնորհակալություն:

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը
Գոհար.
Խնդրում եմ, որքան հնարավոր է շտապ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը վարձակալել է ավտոմեքենա ֆիզիկական անձից: Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը:

Ո՞ր հաշվեհամարին փոխանցել եկամտային հարկը
Հելեն.
Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Տարածքի վարձակալության եկամտային հարկը արդյո՞ք պասիվ եկամուտներում ներառված 900005600342 հաշվեհամարին պետք է փոխանցել, թե՞ այլ աղբյուրներից եկամուտների հաշվեհամարին: Կանխավ շնորհակալ եմ:

Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ
Armen.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:

Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից
Անի.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից և այդ զգեստները հետագայում տալիս է վարձույթով, ի՞նչ տեսակ հարկեր պետք է վճարի:
Ինչպես հասկացել եմ իմ ինտերնետում կարդացածից` ներմուծման համար մաքսատանը պետք է վճարվի ԱԱՀ 20% -ի չափով: Արդյո՞ք հետագայում ծառայություն մատուցելու համար ևս պետք է ԱԱՀ վճարի, եթե իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) և համարվի ԱԱՀ վճարող:
Կանխավ շնորհակալություն:

Դրամարկղային գործառնությունների մասին օրենքի 6-րդ հոդված
Vahagn.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալի մասին է. "Դրամարկղային գործառնությունների մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը սահմանափակվում է 3 մլն դրամ:Նույն 6-րդ Հոդվածի 3-րդ կետում նշված է, որ 3 մլն-ի սահմանափակումները չեն տարածվում մի շարք վճարումների վրա:
Հարցս հետևյալն է. արդյո՞ք նշված սահմանափակումերը չեն տարածվում նաև ֆիզիկական անձից վարձակալված տրանսպորտային միջոցի վարձավճարի վճարման վրա:
Վերջին մեկնաբանություններ