
Արդյո՞ք կարելի է վարձակալություն ձևակերպել
Գոռ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ հուշեք ինձ` կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենը անձնական օգտագործման մարդատար մեքենան ձևակերպել (պայմանագրով) ֆիրմայի կարիքների համար և դրա համար բենզին գնել (առանց Պետավտոտեսչությունում անվանափոխելու):

Արդյո՞ք անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կազմել ակտ
Hasmik.
Հարգելի կոլեգաներ, ընկերությունը վարձակալել է տարածք, կազմվել է հանձնման-ընդունման ակտ: Արդյո՞ք անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կազմել ակտ: Կանխավ շնորհակալություն:

Վարձակալական վճարից գանձվող եկամտահարկի վճարում
Լուիզա.
Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք. Ա/Ձ վարձակալական վճարից գանձվող եկամտահարկը ի՞նչ հաշվեհամարով է մուծելու: Շնորհակալություն:

ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից
Լուիզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, պայմանագիրը կնքված է նոտարով, վարձավճարի չափը եռամսյակային հաշվետվության 23-րդ տողում գրելու՞ եմ: Եթե նախորդ երկու եռամսյակային հաշվետվության մեջ չեմ ներառել, պե՞տք է ճշգրտված հաշվետվություն ներկայացնեմ: Շնորհակալություն:

Հագուստի վաճառք
Վարդան.
Բարև Ձեզ, ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:

Վարձակալության պայմանագրի ձև
Samo.
Ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է պետք, ո՞վ կարող է օգնել:

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման
Հարություն.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:

Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն
Հարություն.
Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:

Անհատույց վարձակալություն
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք ֆիզ. անձն իր վարձակալած տարածքի մի մասը անհատույց օգտագործման հանձնել կազմակերպությանը: Եվ եթե այո, արդյո՞ք հարկեր կառաջանան: Նախապես շնորհակալ եմ:

Հարկային գործակալ հանդիսանալու վերաբերյալ
Սասուն.
Հարգելի գործընկերներ, ըստ "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի 7րդ հոդվածի 2րդ կետի արտոնագրային հարկ վճարողները չեն համարվում հարկային գործակալ: Խնդրում եմ պարզաբանեք` Ա/Ձ-ն, որը արտոնագրային հարկ վճարող է և իր տարածքը ձեռք է բերել վարձակալությամբ ինչ որ ֆիզիկական անձից, արդյո՞ք պետք է վարձակալության համար եկամտահարկ վճարի (որպես հարկային գործակալ նկատի ունեմ), թե՞ ոչ: Իսկ ինչպե՞ս կլինի` իր վարձով աշխատողների համար չպե՞տք է աշխատավարձից եկամտահարկի պահում արվի:
Կանխավ շնորհակալ եմ:

Վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից
Tatevik.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ՍՊԸ-ին վարձակալության է տվել իր տարածքը: Վարձակալության պայմանագրում վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% - ից: Ասացեք խնդրեմ` ի՞նչ պետք է անեմ: Արդյո՞ք խնդիրներ կունենամ հարկային տեսչությունում:

ԱԱՀ հաշվանցում լիզինգի դեպքում
Anonimus.
Բարև ձեզ:
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ օգնել հասկանալու, թե լիզինգով ձեռք բերված ավտոմեքենայի համար ինչպես է ԱԱՀ-ն հաշվանցվում (դա ի՞նչ է իրենից ներկայացնում), և ինչու՞ ՀՀ-ում ֆինանսական լիզինգի դեպքում հնարավոր չէ դա անել:

Տրանսպորտային միջոցի վարձակալություն
ԳՈՀԱՐ.
ՍՊԸ-ն, որը անժամանակ դադարեցրել է իր աշխատանքային գործունեությունը, իրեն սեփականության իրավունքով պատկանող բեռնատար ավտոմեքենան տալիս է վարձակալության: Իրավունք ունի՞ արդյոք: Եթե այո, խնդրում եմ ուղարկեք վարձակալության պայմանագրի օրինակ gohzohrabyan շնիկ mail.ru էլ. հասցեին: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարական վավերացում
Աննա.
Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացում անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Միայն երկու կողմերի` վարձակալի և վարձատուի ստորագրությունը բավարա՞ր է վարձակալության գումարը ծախս ճանաչելու համար:

Վարձակալության ձևակերպում
Աննա.
Ֆիզիկական անձը իր տարածքը հանձնել է վարձակալության ՍՊԸ-ին ամսական 200 000 դրամով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել նշված գործառնությունը:

ՍՊԸ ցանկանում է վաճառել շինությունը ֆիզ. անձի
Lusin87.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: ՍՊԸ-ն ունի շինություն, որն իր սեփականությունն է: Այժմ այն ցանկանում է վաճառել ֆիզ. անձի և նրանից վարձակալել նույն այդ շինությունը: Ի՞նչ օպտիմալ տարբերակով կարելի է այս գործարքն իրականացնել, որպեսզի և մինիմալ հարկեր առաջանան, և, միաժամանակ, լինի օրենքի սահմաններում: Ասեմ, որ ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել
Դավիթ Դավթյան.
Ողջույն: 2 ընկերություն համատեղ օգտագործում են գույքը` ավտոմեքենան: Այսինքն` 1 օր այն կարող է տեղափոխել առաջին ֆիրմայի, 2-րդ օրը` մյուսի արտադրանքը: Այս դեպքում ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի 2 ընկերությունների միջև: Խնդրում եմ պայմանագրի ձևը ուղարկել ofdavo շնիկ mail.ru էլ. հասցեիս վրա:

Արդյո՞ք պետք է հաշվարկել աշխատավարձ
Սիրուշ.
Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ի, որի միակ հիմնադիրը տնօրենն է, գործունեությունը դադարեցվում է, և ՍՊԸ-ին պատկանող տարածքը տրվում է վարձով, արդյո՞ք աշխատավարձ տրվում է տնօրենին, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք վարձակալությունը կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն
Վալոդիա.
Ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով իր սեփականությունը հանդիսացող մեկից ավելի ավտոմեքենաներ տվել է վարձակալության: Արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ոչ, և ո՞ր իրավական ակտում կարելի է կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց
Արման.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն "ԱԱՀ մասին" օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:
Վերջին մեկնաբանություններ