Tag: պայմանագիր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով

Իննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով և ունի կնքած պայմանագիր իրավաբանական անձի հետ, որ 2 ամիս տարածքը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Հարցս հետևյալն է` ի՞նչ պարտավորություններ են առաջանում կազմակերպության մոտ, որը ԱԱՀ-ով չի հարկվում: Շահութահարկի հոդված 16-ում գրված է միայն, որ անհատույց տրամադրած ակտիվները չեն նվազեցվում համախառն եկամտից: Արդյո՞ք հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի, թե՞ միայն հանձնման-ընդունման ակտ, և որտե՞ղ կարելի կարդալ անհատույց տրամադրած ակտիվների հարկման վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագիր կնքել

Էլեն. Հարցս հետևյալն է` իրավաբանական անձանց միջև առուվաճառքի և մատակարարման դեպքում (եթե միանգամյա գործարք չէ) պայմանագիր կնքելը արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞ հաշիվ-ապրանքագիրը բավարար է: Պայմանագիր չկնքելը ի՞նչ հետևանք կարող է ունենալ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Ժաննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մեր հիմնադրամը ուզում է օգնել կոնկրետ գյուղի բնակիչներին: Պայմանագրով ամեն ընտանիքին տալ խնամքի և օգտագործման համար մի կով, նրանցից առաջին 2 տարվա ընթացքում վերցնել ստացված կաթի մի մասը, իսկ երրորդ տարում արդեն նվիրատվության պայմանագրով կովը նվիրել տվյալ ընտանիքին: Ես առաջին անգամ եմ առնչվում այս բնագավառի հետ: Եթե կարելի է, խնդրում եմ հուշել, թե ինչ հարկային պարտավորություններ են առաջանում ըստ էտապների: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Anush. Համատեղությամբ պայմանագրով նախատեսված է հետևյալը."Աշխատաժամանակի տևողությունը կազմում է օրեկան 4 ժամ` շաբաթական 20 ժամ` չներառելով մեկժամյա ընդմիջումը:" Արդյո՞ք նման ձևակերպումը ճիշտ է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի կնքում

Արմինե. Բարև, հարգելի կոլեգաներ: Նախ շնորհավորեմ բոլոր կանանց միամսյակը: Ես մարզադպրոցի հաշվապահն եմ: Միջնակարգ դպրոցը իր մարզադահլիճը տրամադրել է մեզ` մարզումներ անցկացնելու համար: Այժմ ուզում ենք կնքել փոխադարձ պայմանագիր: Ես սկսնակ եմ: Խնդրում եմ ասեք` ինչ կարգով պետք է կնքեմ, և հատուկ փաստաթուղթ կա՞, թե՞ չէ: Եթե կա, ապա խնդրում եմ ուղարկեք mar.sport շնիկ mail.ru հասցեով: Խնդրում եմ, շտապ է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի վերաբերյալ

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Ես ծառայություններ եմ մատուցում տարբեր հիմնարկների, հասարակական, միջազգային ու դիտորդական կազմակերպությունների, պետական կառույցների և այլն: Միշտ կնքում եմ քաղաքացիաիրավական պայմանագիր, որի ժամանակ պատվիրատուն է մուծում հարկերը: Ես ընդհանրապես ոչինչ չեմ մուծում ու ստանում եմ մաքուր իմ գումարը: Ինձ կարո՞ղ եք մանրամասն նկարագրել, թե ինչ է քաղաքացիաիրավական պայմանագիրը և արդյո՞ք պայմանագիրը ինձ ազատում է հարկերից: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Anush. ՍՊԸ-ն ձևակեպել է ոչ բնակելի տարածքի անհատույց ստացման պայմանագիր ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, թե՞ այդ պայմանագիրը բավարար է, որպեսզի գործունեության ծավալման վայր հանդիսանա այդ տարածքը (իրավաբանական հասցեն այլ քաղաքում է): Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքվի

Եվա. Խնդրում եմ օգնեք: Եթե ՍՊԸ -ին որոշ ախատանքներ կատարելու համար մի քանի օրով (3-5 օրով) աշխատող է հարկավոր, ապա ինչպիսի՞ պայմանագիր պետք է նրա հետ կնքվի, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում, ձևակերպվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

ԱՆՆԱ Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը ներկայացրել է մի քանի օր անց աշխատանքից ազատվելու դիմում, իսկ գործատուն էլ չունի որևէ առարկություն այդ կապակցությամբ, ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվեն և աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում ի՞նչ պետք է լրացվի: Համաձայն "Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգ"-ի 4-րդ սյունակում գրվում է գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարեթիվը: Այստեղ ինձ համար պարզ չէ` պետք է լրացնեմ ազատման հրամանի թե պայմանագիրը լուծելու համաձայնագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական հաշվի բացման հայտ

Գայանե. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար - 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր: Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի փոփոխություն

Հայկուշ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը կնքում է պայմանագիր

Գայանե. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. Եթե կազմակերպությունը կնքում է քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցման պայմանագիր ֆիզ. անձի հետ 3 ամսով և 1 ամիս անց վճարում է 30 տոկոս կանխավճար, իսկ ժամկետի վերջում` մնացած գումարը, որևէ խնդիր կառաջանա՞ արդյոք, եթե բոլոր պահումները կատարվի վերջում: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Anush. Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ՍՊԸ տնօրենը կարող է աշխատել համատեղությամբ: Եթե այո, ապա թե աշխատանքային պայմանագրում, և թե գրքույկի մեջ պե՞տք է նշվի, որ աշխատանքի է անցնում համատեղությամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տարածքի վարձակալության պայմանագիր

Արփինե. Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. 2 ՍՊԸ միջև կնքված տարածքի վարձակալության մասին պայմանագիրը հարկային տեսչությունում հիմք կարո՞ղ է հանդիսանալ հասցեափոխության համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել անհատական հաշիվ բացելու հայտ

Anushik. Հարգելի հաշվապահներ, վճարովի ծառայության մատուցման պայմանագրերով աշխատողների համար արյո՞ք պետք է ներկայացնենք անհատական հաշիվ բացելու հայտ և տարեկան անհատական հաշվետվություններ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Աշոտ. Ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել սեմինարավարի հետ, եթե նրան իր ծառայության դիմաց վճարվելու է հոնորար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունելիս

Արփիկ. Ես այդպես էլ չհասկացա, աշխատողներին աշխատանքի ընդունելիս սովորական աշխատանքային պայմանագի՞ր ենք կնքում և գրանցամատյանում գրանցում, թե՞ իրավական ակտ, ու վարում իրավական ակտերի գրանցամատյան, որի տեսքը երևի ոչ ոք դեռ չգիտի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացում

Գուրգեն. Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպության աշխատակիցը ընդունվել է աշխատանքի համաձայն հրամանի` կնքելով աշխատանքային պայմանագիր 9 ամիս ժամկետով: Անհրաժե՞շտ են արդյոք նոր հրաման և նոր աշխատանքային պայմանագիր, եթե վերջինիս պայմաններում որևէ փոփոխություն չի կատարվելու, թե՞ կարելի է աշխատանքային պայմանագիրը երկարացնել` հիմք վերցնելով ՍՊԸ տնօրենի որոշումը այդ կապակցությամբ: Շնորհակալություն: