Tag: պայմանագիր

.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

Գայանե Հակոբյան. Հարգելի կոլեգաներ, հարցս հրատապ է, խնդրում եմ օգնել: Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունների հետ կապված կարո՞ղ ենք վարվել հետևյալ կերպ` ֆիզ. անձի հետ կնքել քաղ. իրավական պայմանագիր ծառայությունների մատուցման վերաբերյալ և հաշվարկված 80 000 դրամ գումարից պահել միայն 11 տոկոս եկամտահարկ` առանց անձնական նվազեցումների և գործատուի սոց.-ի: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր

Անուշ. Շտապ անհրաժեշտ է միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր: Իմ էլ. փոստն է` anush21 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև

Սրբուհի. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ, ինձ ուղարկեք աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև, ինչպես նաև` տոմսարկղի աշխատողի աշխատանքային պայմանագրի ձև: Srbuhy շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է եկամտահարկ

Hovhannes. Կազմակերպության համար ոչ կազմակերպության աշխատակիցը կատարել է աշխատանք, և նրան ըստ պայմանագրի վճարվելու է 35000 ՀՀ դրամ աշխատավարձ աշխատանքի դիմաց: Նրանից ինչպե՞ս է հաշվարկվում եկամտահարկը: Կամ հաշվարկվու՞մ է եկամտահարկ, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութական պատասխանատվության պայմանագրի տիպային օրինակ

Անուշ. Բարև Ձեզ: Շտապ անհրաժեշտ է նյութական պատասխանատվության պայմանագրի տիպային օրինակ: Կայքում չեմ կարողանում գտնել: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր է կնքվում

Robert. ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ին անհրաժեշտ է բեռնատար մեքենա վարձակալությամբ: Ի՞նչ պայմանագիր է կնքվում մեքենայի տիրոջ հետ, կա՞ նվազագույն գումարի չափ վարձակալության համար, օրենքով նախատեսված ի՞նչ վճարումներ է կատարվում:
.ԱյլՀարց ու պատասխան

Ընկերության գործունեության հասցեի հետ կապված

Սոնա. Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս. 1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում: 2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով: 3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան: Շատ շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք

Ashot. Բարև, հարգելի հաշվապահներ: Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիրը լուծելիս

ՍԵՎԱԿ. Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ կատարվել է վերջնահաշվարկ (որում ներառված են աշխատավարձի և չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդի գումարները): Այս դեպքում արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում փաստացի աշխատած ժամանակահատվածին ավելացնել չօգտագործած ամենամյա վճարովի արձակուրդի օրերը: s.aghabekyan շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի ձև

E. Եթե ինչ որ մեկը ուսումնական կենտրոնի հաշվապահություն է անում, եթե ունեք պայմանագրի ձև ուսուցում ստացող մարդու հետ, խնդրում եմ ուղարկել կամ օգնել պատրաստել նման պայմանագիր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն հրաժարվել է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ

Նելլի. Բարև Ձեզ: Հարազատներիցս մեկը աշխատում է Գյումրիի շինարարական կազմակերպություններից մեկում: Աշխատանքի ժամանակ կոտրել է կրունկը, վիրահատել են (հիվանդանոցում ուղղակի ասել է, որ դեպքը տանն է եղել): Գրանցված աշխատող է, բայց պայմանագրի օրինակը իրեն չեն տվել: Խնդիրը նրանումն է, որ գործատուն հրաժարվել է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ (ասում է` "քեզ չի հասնում") (մինչ դեպքը պատահելը տուժողը 50 օրվա աշխատող է եղել): Օգնեք խնդրում եմ: Ու՞մ դիմենք: Ի՞նչ անենք:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործառնական վարձակալություն

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը անձից գործառնական վարձակալությամբ գրասենյակ է վերցրել` յուր. ամսվա 18-ին վճարելով 80000 դրամ համաձայն պայմանագրի, սակայն կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով մարտ-ապրիլ ամիսների վարձը վճարել է մեկ ամիս ուշ մայիսին: Այս դեպքում եկամտահարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ներառեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Դիանա. Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել "ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված "որոշակի (բայց ոչ անհատական)" արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից

Աշոտ. Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության պայմանագիր

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. տնօրենից որպես ֆիզ. անձ փոխառություն է վերցրել կազմակերպությունը 6 ամիս ժամկետով, և կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողներին աշխատանքի ընդունելիս

Լիլիթ. Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` ինչպես վարվել: Աշխատողներին աշխատանքի ընդունելիս միայն պայմանագիրը բավակա՞ն է, թե՞ նորից անցել ենք նախկին ձևին, և պիտի հրաման գրվի և հրամանագիրք պահվի: Եթե այո, ապա խնդրում եմ ասել, կարո՞ղ եմ շարունակել հին հրամանագրքում լրացնել, և արդյո՞ք պարտադիր է նաև հրամաններ գրել այն աշխատողների համար, ում լրացրել ենք գրանցամատյանով, և առանց հրամանի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

ՄԵՐԻ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: 2009թ.նոյեմբերի 9-ին ընդունվել եմ աշխատանքի, 2010թ.սեպտեմբերի 6-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Նշեմ, որ պայմանագրով աշխատավարձս կազմում է 40.000 դրամ, սակայն եղել են ամիսներ, որ ստացել եմ 41.500 կամ 42.000 դրամ: Ֆիզ. արձակուրդս կազմել է 240.000 դրամ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, սակայն կրկին հղի եմ ու չունեմ աշխատած ոչ մի ամիս: Օգոստոսի 19-ին ևս գնում եմ ֆիզ.արձակուրդ: Կարո՞ղ եք ասել, թե որքան կկազմի ֆիզ. արձակուրդիս գումարը: Աշխատում եմ 5-օրյա` 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կնքվել են փոխառության պայմանագրեր

Արթուր Կաղզվանցյան. Կխնդրեի խորհրդատվություն հետևյալ հարցի վերաբարյալ` կնքվել են երկու փոխառության պայմանագրեր դրամ տրամադրելու վերաբերյալ, որոնցից առաջին պայմանագրի վաղեմության ժամկետը լրացել է: Փոխառուն հրաժարվում է վերադարձնել նոտարով կնքված երկու պայմանագրերով նախատեսված գումարները: Վեճի լուծումը հանձնվել է դատարանի քննությանը: Հարցս հետևյալն է` եթե դատարանի որոշմամբ կիրառվի վաղեմության ժամկետը, և առաջին պայմանագիրը համարվի անվավեր, այսինքն փոխառուն ազատվի առաջին պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պարտավորությունից, ապա ի՞նչ հնարավոր միջոցների է կարելի դիմել: Արդյո՞ք հնարավոր է փոխառուին ենթարկել քրեական պատասխանատվության խարդախության համար, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178/179 հոդվածների: Հուսով ենք, որ հայցը երկրորդ պայմանագրի մասով դատարանի կողմից կբավարարվի, քանի որ չունի վաղեմության ժամկետի խնդիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր

Nara. Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր, տնօրենի անունից բանկ տարվող գումարի դեպքում, որը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր: Բանկ 2 անգամ մուտք եմ արել 2 000 000 դր. 06.07.2011 և 1 000 000 դր. 07.07.2011, բայց փոխառության պայմանագիր չեմ կազմել, այս դեպքում ես ի՞նչ կարողեմ անել: Եթե դուք ունեք Փոխառության Պայմանագիր տնօրենի և կազմակերպության միչև լրացրած օրինակ, ապա եթե կարող եք, օգնեք ինձ և ուղարկեք Sabina1981 շնիկ bk.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր

EVA. Խնդրում եմ ասացեք` որտեղից կարելի է վերցնել/բեռնել քաղիրավական պայմանագրի ձև: Եվ տվյալ աշխատանքի կատարման համար 5 մարդու հետ կնքվում է մե՞կ պայմանագիր` նշելով բոլորի տվյալները, թե՞ յուրաքանչյուրի հետ պետք է առանձին կնքել: Շնորհակալություն: