
Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս
Սրբուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru

ԱՕ հոդված 115-ի հետ կապված
Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:

Պայմանագրի փոփոխում
Ata.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և հետևաբար խնդրում եմ օգնեք ինձ: Եթե հիմնադիրն ու տնօրենն է փոխվում (երկուսն էլ նույն մարդն է), ֆիզ. անձից տարածք է վարձակալել, իհարկե վարձակալության պայմանագրով, որը նոտարով կնքված է, այդ դեպքում պարտադի՞ր է, որպեսզի փոխվի պայմանագիրը, և տարբերություն կա՞ անհատույց օգտագործման է, թե վարձակալած: Եվ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու պատճառով, եթե աշխատակիցը հղիության մասին տեղեկանք է ներկայացրել:

Արդյո՞ք անհրաժեշտ է հրամանագիրք ունենալը
Անուշ.
Խնդրում եմ պատասխանեք, Ա/Ձ տաքսի ծառայությանը անհրաժե՞շտ է ունենալ հրամանագիրք, թե՞ միայն աշխատանքային պայմանագիրը բավարար է: Այդ դեպքում անհատական հաշիվ բացելու մասին հայտի աշխատանքի ընդունման հրամանի համարը մասում ի՞նչ պետք է գիվի:

Եկամտահարկի հաշվարկ
Քրիստինե.
Խնդրում եմ օգնեք: Ինչպե՞ս է կատարվում քաղաքացիաիրավական պայմանագրով եկամտահարկի հաշվարկը: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր
Ալեքս.
Խնդրում եմ օգնել: ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում սոցապին պե՞տք է արդյոք ներկայացնել հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպիսի՞ պայմանագիր կարելի է կնքել
Ռենա.
Բարև Ձեզ: Ինչպիսի՞ պայմանագիր կարելի է կնքել ռեզերվ աշխատողների հետ, եթե նրանց աշխատանքի բնույթը ժամանակավոր է, բայց հաճախակի (տարին 1-5 անգամ): Որոշակի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ամեն անգամ կնքվում է պայմանագիր, գրանցվում համակարգի մեջ, կազմվում անհատական հայտ, լրացնում ենք աշխատանքային գրքույկը (ընդունում և ազատում): Կարո՞ղ ենք արդյոք ռեզերվ աշխատողների հետ կնքել գործավարձային պայմանագիր: Որո՞նք են այս պայմանագրի պայմանները: Պայմանագրի ո՞ր ձևն է արդյունավետ կնքել նման աշխատողների հետ:

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել
Վահե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում, եթե սեզոնային աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որտեղ հստակ նշվում է, որ աշխատանքային պայմանագրի ժամկետը` 01/05/11-ից 31/09/11, պայմանագրի ժամկետը լրանալուց 10 օր առաջ աշխատողին գրավոր չեմ ծանուցել աշխատանքային պայմանագրի ավարտի մասին, արդյո՞ք այս պարագայում պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկ: Իսկ եթե աշխատողին ծանուցեի՞ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի մասին:

Ի՞նչ հարկեր են առաջանում
Անի.
Բարև, հարգելի հաշվապահներ: Չէի՞ք ասի՝ ինչ հարկեր են առաջանում ծառայություն մատուցելու համար ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս: Իմ իմանալով՝ 10 տոկոս եկամտահարկ, սոց. հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ պայմանագիրը իրենից ներկայացնում է բեռնափոխադրման պայմանագիր կազմակերպության և ֆիզ անձ հանդիսացող Կապալառուի միջև: Կապալառուն իր մեքենայով մեր արտադրանքը պետք է հասցնի ՌԴ-ում գտնվող գնորդ կազմակերպությանը, և այդքանով պայմանագիրը ավարտվում է: Բեռնափոխադրողին վճարվելիք գումարը կազմում է 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, խնդրում եմ օգնել նաև ձևակերպումների հարցում:

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ
Նաիրա.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում, երբ աշխատանքային պայամանգիր է կնքվում տնօրենի հետ, որպես Գործատու ո՞վ է հանդես գալիս:
Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից
Կարինե.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:

Աշխատաժամանակի վերաբերյալ
Anna.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատանքային պայմանագրերում նշված է, որ աշխատողը շաբաթական աշխատում է 40 ժամ, սակայն տաբելը լրացնելիս ամսվա մեջ կա մի շաբաթ, որ 30 ժամ է (օրը մեջ են աշխատում, օրական 10 ժամ), դա խախտու՞մ է:
Նախօրոք շատ շնորհակալ եմ:

Ժամանակավոր աշխատանքային պայմանագրի լուծում
ANYA.
Խնդրում եմ օգնել, շտապ պետք է կողմնորոշվեմ, չեմ կարողանում:
Ընդունել ենք աշխատանքի ժամանակավոր աշխատանքային պայմանագրով մեկ ամիս տևողությամբ: Ժամկետը լրանում է, խնդրում եմ ասացեք` որ հոդվածներով առաջնորդվեմ, և ընդհանրապես հրաման տա՞մ, թե, ոչ, և եթե տամ` ինչ հոդված գրեմ: 111,3 հոդվածում միայն ասում է, որ ծանուցման ժամկետները չեն վերաբերվում, իսկ 101-ում, եթե շուտ ավարտենք, նոր կարող ենք այդ հիմքով ազատել, իսկ ես ի՞նչ հիմքով ազատեմ և ծանուցում տա՞մ, թե՞ ոչ: Ո՞վ կարող է ասել, թե ազատման հրամանի հիմքը ինչ նշեմ, խնդրում եմ կոնկրետ հոդվածի համարը նշեք, եթե կա այդպիսինը:

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծելու համար
ANYA.
Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմքը պայմանագրի լուծման ո՞ր հոդվածն է հանդիսանում, եթե ոչ մեկի կողմից ծանուցում չկա, այլ բնականոն 2 ամիսը լրացավ, ուղղակի տա՞մ հրաման և լուծե՞մ, իսկ հիմքը ո՞ր հոդվածը, 101, թե՞ այլ, քանի որ 101-ում ժամկետը լրանալու պատճառով լուծման մասին ոչինչ չկա: Նախապես շնորհակալ եմ:

Պայմանագրի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ
Կատերին.
Հարցս հետևյալում է`
1.Որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը քանի՞ անգամ կարելի երկարաձգել:
2.Անհրաժե՞շտ է անպայման նշել "երկարաձգել" բառը, թե՞ կարելի է ուղղակի գրել` "պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով" և նշել պայմանագրի կնքման ամսաթվից մինչև սահմանված ամսաթիվը:

Աշխատողի պայմանագրի ժամկետը լրացել է
Անի.
Աշխատողի պայմանագրի և 2 ամսի երկարացման ծանուցագրի ու համաձայնագրի ժամկետը լրացել է, և այլևս նա չի աշխատում մեզ մոտ, պարտադի՞ր է նրա հեռացման համար տնօրենի հրաման:

Կազմակերպությունը ձեռք է բերել տեխնիկա
Rip.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպությունը ձեռք է բերել տեխնիկա, առուվաճառքի պայմանագրում գինը նշելով 10 810 000 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ հաշվել է 1 201 100 դրամ եկամտահարկ և վճարել է բյուջե: Իրավունք ունե՞ր կազմակերպությունը եկամտահարկի նշված գումարը որպես ծախս ծախսագրեր, թե՞ ոչ:

Տնօրենի պայմանագրի ձև
Սրբուհի.
Հարգելի հաշվապահներ, ինձ կասե՞ք` ԱՁ տնօրենի համար սոցապ հայտ տանելու համար պայմանագիր և հրաման պե՞տք է կազմեմ: Եթե այո, ինձ ԱՁ տնօրենի պայմանագրի ձև կուղարկեք Srbuhy շնիկ mail.ru

Ու՞մ անունով տալ հրամանը
Ն.Ա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: ՍՊԸ-ի հիմնադիրը գործող տնօրենին, որի պայմանագրի ժամկետը չի լրացել, նշանակել է արտադրության պետ, իսկ գլխավոր հաշվապահին` տնօրեն: Խնդրում եմ ասեք, թե ինչպես և ում անունով հրամանը տալ, և ինչպե՞ս այդ փաստն արձանագրել 2-ի աշխատանքային գրքույկում: Եվ հետագա քայլերը ինչպե՞ս է կատարվում: Տեղեկացվու՞մ է պետ. ռեգիստրին, հարկային մարմիններին և բանկին: Կա՞ն ուրիշ այլ քայլեր, բացի վերոնշյալից:
Վերջին մեկնաբանություններ