Tag: պայմանագիր

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է տարածք

Սասուն. Սիրելի գործընկերներ, եթե Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է ինչ որ տարածք, և պայմանագրում չկա ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք Ա/Ձ-ն համարվում է հարկային գործակալ և պիտի՞ որպես գործակալ եկամտահարկ վճարի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պայմանագրերի մասին հաշվետվության ձև

Astxik. Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային հաշվետվություններում կա պայմանագրերի մասին հաշվետվության ձև: Արդյո՞ք պարտադիր է դրա լրացումը, հարկայինում ինձ ասեցին` ոչ: Բայց այդ դեպքում ինչու՞ են դրել: Ի՞նչ գիտեք այդ մասին, կարո՞ղ եք տալ որևէ հղում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրում կետ ավելացնելու վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ, մի հարց եմ ցանկանում տալ` կարո՞ղ ենք աշխատողի հետ պայմանագրում այնպիսի կետ ավելացնել, ըստ որի գործատուն կարող է աշխատավարձ չվճարել, եթե այդ ամիս որևէ աշխատանք չի ունեցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ հաշվարկելու համար

Մարիա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ՍՊԸ-ի տնօրեն եմ: Միևնույն ժամանակ այդ նույն կազմակերպությունում քաղաքացիաիրավական պայմանագրով դասավանդող: Հիմա հղիության պատճառով արձակուրդի մեջ եմ: Նպաստը հաշվելու համար արդյո՞ք միայն որպես տնօրենի աշխատավարձն ենք հաշվի առնում, թե՞ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատավարձն էլ: Ինձ ասացին` միայն որպես հիմնական աշխատողինն են հաշվելու, քանի-որ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 3 տոկոս սոց. չի վճարվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի վերաբերյալ

Աննա. Բարև Ձեզ: Ես պայմանագրային աշխատող եմ, յուրաքանյուր տարվա սկզբում հունվարի 1-ի դրությամբ կնքվում է աշխատանքային պայմանագիր և կասեցվում է նույն տարվա դեկտեմբերի 31-ին: Ինձ հետաքրքրում է, թե արդյոք պայմանագրային աշխատողները ունենում են ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու հետ կապված

Մհեր. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս կայանում է հետևյալում` եթե աշխատանքային պայմանագիրը կնքված է 5 տարով, լրանալուն պես պե՞տք է արդյոք նոր պայմանագիր կնքել, թե՞ կարող եմ պայմանագրի ժամկետը երկարացնել` հիմք ընդունելով հին պայմանագիրը: Եթե այո, այդ դեպքում աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում ինչպե՞ս ձևակերպել այն: Եվ կարո՞ղ եմ արդյոք պայմանագիրը կնքել անժամկետ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Նարինե. Խնդրում եմ օգնել. եկամտահարկի տարեկան տեղեկագրում տալիս ենք տեղեկություն տարվա ընթացքում կազմակերպության կողմից բոլո՞ր եկամուտ ստացող անձանց մասին (սեփական աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով), թե՞ միայն այն անձանց, որոնց վճարված եկամուտը անցել կամ հավասար է 390 000 դրամը:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Ata. Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. ինչպե՞ս կարող եմ ազատել աշխատանքից աշխատողին, եթե նա ոչ մի խախտում չունի: Ընդունել եմ աշխատանքի աշխատանքային պայմանագրով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվետվություն պայմագրերի մասին

N.. Էլեկտրոնային հաշվետվություններում կա նոր հաշվետվություն պայմագրերի մասին: Ո՞վ կարող է տեղեկություն տալ դրա լրացման կարգի մասին, և ո՞ր կազմակերպությունները պետք է լրացնեն այդ հաշվետվությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

astxik. Հարգելիներս, բարև ձեզ: Բեռնափոխադրումների համար, եթե ֆիզ. անձը իր սեփական մեքենայով է այն կատարում, անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքվի որպես վարորդ, իսկ մեքենայի համար էլ պե՞տք է ծառայության պայմանագիր կնքվի, թե՞ ոչ: Շնորհակալություն կանխավ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը բեռնափոխադրում է իրականացնում կազմակերպության համար

Աստղիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք մի հարցի, միայն թե ինչքան հնարավոր է սեղմ ժամկետում: Մեր կազմակերպությունը մի անձի հետ պայմանավորվել է, և նա պետք է բեռ տեղափոխի Երևանից-Գյումրի` այն էլ մի անգամ և դրա համար պետք է ստանա 30000 դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի պահումներ պետք է կատարվի նրա ստացած 30000-ից, ինչպիսի պայմանագիր պետք է կնքվի նրա հետ (քաղաքացիաիրավակա՞ն, թե՞ ծառայությունների մատուցման): Արդյո՞ք նրա համար պետք է տրվի հրաման և նրա համար պետք է ներկայացվի անհատական հաշվի բացման հայտ: Եթե կան էլի մանրամասներ, խնդրում եմ գրեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Մարի. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ սկսած 2011թ. մարտից: Առաջին 3 ամիսը աշխատել եմ քաղ. իրավական պայմանագրով՝ օրական 8 ժամ, հետո աշխատանքային պայմանագիր է կնքվել՝ անժամկետ: Հիմա բալիկի եմ սպասում, և օրենքով նախատեսված իմ արձակուրդը կսկսվի փետրվարի վերջին: Այսինքն՝ արձակուրդը սկսվելուց առաջ ես այս հիմնարկում միևնույն աշխատավարձով աշխատել եմ արդեն 12 ամիս: Սակայն խնդիրը նրանում է, որ մեր հաշվապահը ինձ ասաց, որ 3 ամիս քաղ. իրավական պայմանագրով իմ աշխատանքը չի հաշվարկվելու անաշխատունակության նպաստը հաշվարկելիս, քանի որ քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագիր չէ: Պետք է նշեմ, որ 2 պայմանագրերով էլ վճարվել են օրենքով սահմանված բոլոր հարկերը: Կարո՞ղ եք ինձ ասել` արդյո՞ք հաշվապահը ճիշտ է, և եթե ոչ, ինչպե՞ս լուծեմ խնդիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Հասմիկ. Հարգելի գործընկերներ, աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում պետք է լրացնել միայն աշխատանքի ընդունման կամ ազատման հրամանի համարը, թե՞ նաև աշխատանքային պայմանագրի համարը կամ գրանցամատյանի տվյալները: