
Արդյո՞ք աշխատակիցը ունի նպաստի իրավունք
Իդա Օհանյան.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեզ հարց ունեմ:
Կինը աշխատել է 200թ.-ից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը պետական հիմնարկությունում առանց ընդհատման, 2013թ. մարտից աշխատում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով այլ ընկերությունում առ այսօր: 2014թ. սեպտեմբերին պետք է բալիկ ունենա:
1.Արդյո՞ք օրենքով նրան նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, միանվագ գումարը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու իրավունք:
2. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատանքային ստաժը գրանցվու՞մ է արդյոք:
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք գրվում է հրաման
ARPI.
Բարև Ձեզ: Եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվում, հետո պաշտոնը փոխվում է, հրաման գրվու՞մ է, թե՞ ոչ:

Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է
Մարիամ.
Հարգելիներս,
27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:

Հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև
Anna.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ:
Խնդրում եմ հուշել` ինչպե՞ս կարող եմ գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև: Նախապես շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի գրանցման հետ կապված
Անուշիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Աշխատանքային պայմանագիր կնքելուց որտե՞ղ պետք է գրանցում կատարել: Հրամանագիրքը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ դեռ գործու՞մ է:
Կանխավ շնորհակալություն:

Անհատ ձեռներեցը չունի աշխատող
Գոհար.
Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:

Վարսավիրական ծառայությունների մատուցում


Ո՞ր դեպքերում չի կարելի կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր
Աննա.
Ողջույն:
Եթե անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով որպես պահեստապետ, ապա կարելի՞ է նրա վրա դնել նյութական պատասխանատվություն, թե՞ ոչ: Ինչպե՞ս նաև կհուշե՞ք` որ ակտով է կարգավորում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունումը: Ո՞ր դեպքերում չի կարելի կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր:

Նվիրաբերության պայմանագրի օրինակ
Մարգարիտա.
Բարև ձեզ, ներեցեք, ինձ անհրաժեշտ է նվիրաբերության պայմանագրի ցանկացած օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Ֆիզ. անձի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. անձի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր մինչև 1 ամիս ժամկետով, տվյալ անձի համար ընդունման-ազատման գրանցման հայտ էլ. եղանակով պե՞տք է ուղարկվի, թե՞ տվյալ անձի համար այլ հավելումներ տողում պետք է լրացվի (015), և դրանից կուտակային պե՞տք է պահվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ՍՊԸ-ի պետռեգիստրի վկայականով նշված է, թե ով է տնօրենը, նման պարագայում պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ, թե՞ հիմնադրի որոշում:

Աշխատանքային պայմանագրի տիպային ձև
astxik.
Հարգելիներս,
ինձ հարկավոր է տոկոսադրույքով աշխատող աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի տիպային ձև, եթե կարելի է` կարևոր մասերը լրացված: Խնդրում եմ ուղարկել էլ. հասցե s.arpik շնիկ mail.ru Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, մեր աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում է ազատվել աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն` աշխատակցի դիմումի հիման վրա:

Աշխատանքային պայմանագրի լուծման կարգ
Լիանա.
Բարև ձեզ:
Կասե՞ք՝ աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման կարգն ինչպիսին է: Աշխատողը դիմում է գրում ու վե՞րջ:

Արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր
Սուսաննա.
Բարև Ձեզ, ես աշխատում եմ որպես գործավար, իսկ կադրերի բաժնի աշխատակցի ազատումից հետո նաև համատեղությամբ կադրերի բաժնի տեսուչ միևնույն հիմնարկությունում: Ներքին հրամանով գործավարի հիմնական աշխատավարձի հետ ստանալու եմ նաև հավելավճար ԿԲ տեսուչի աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Հարցս հետևյալն է.
1. արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր (երկրորդը) միևնույն հիմնարկությունում երկու գործ համատեղելու պայմանով, եթե ոչ, ապա օրինական ձևակերպման կարգը ինչպիսի՞ն է
2. կա՞ որևէ սահմանապակում համատեղության դեպքում աշխատավարձի չափի հետ կապված: Կարելի՞ է արդյոք երկրորդ աշխատանքի համար վճարել ոչ թե 50 տոկոս, այլ 90 տոկոս:
3. այս դեպքում օրենքով թույլատրվու՞մ է ութժամյա աշխատաժամանակում համատեղել միևնույն ձեռնարկությունում մեկ անձի կողմից երկու աշխատանքների կատարումը
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Սուսաննա:

Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ
Լիանա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալ եմ:

Վարձատրության չափի նշում պայմանագրի մեջ
Ալլա.
Բարև Ձեզ, աշխատանքային պայմանագրում պաշտոնը նշել եմ վաճառող-գանձապահ, աշխատավարձը` 120 000 դրամ, թե՞ պետք է աշխատավարձը գրել 80 000 + 40 000 հավելավճար, խնդրում եմ գրեք ճիշտ տարբերակը:

Ի պահ տրման պայմանագիր
Անուշ.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես փնտրում եմ "ի պահի պայմանագիր", բայց չեմ գտնում:

Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը
Գայանե.
Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը հաստիքների կրճատման ժամանակ նույն անձին նույն հիմնարկում այլ պաշտոնում նշանակելու դեպքում: Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրում փոփոխություն կատարել և փոխել պաշտոնը, թե՞ պետք է նախկին պայմանագիրը լուծել և կնքել նոր պայմանագիր նոր ստեղծված պաշտոնում աշխատելու վերաբերյալ:

Հաստիքացուցակում անվանման փոփոխության մասին
Նարինե.
Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:
Վերջին մեկնաբանություններ