
Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի հետ կապված
Ռիմա.
Հարգելի իրավաբաններ,
Աշխատանքային օրենսգրքի 95 հոդված.
1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
Հոդվածում նշում չկա, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո պետք է կնքվի գրավոր համաձայնագիր կողմերի միջև, սրանից կարող եմ հետևություն անել, որ Ընկերությունը աշխատողի հետ կարող է համաձայնագիր չկնքել, փոխարենը կազմել հրաման` աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, որտեղ կստորագրեն բոլոր աշխատողները: Արդյո՞ք դա չի հակասի օրենքին, և իչքանո՞վ է այն կիրառելի:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած աշխատողին չի հասնում արձակուրդ
Նարինե.
Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս` արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած աշխատողին չի հասնում արձակուրդ:

Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ


Քաղաքացու հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր
Սիլվա.
Հարգելի հաշվապահներ, գործատուն քաղաքացու հետ կնքել է Ծառայությունների մատուցման պայմանագիր տասնօրյա աշխատանքի դիմաց: Գրանցման հայտում չկան նմանատիպ աշխատանքային հարաբերություններ: Ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական պայմանագրերը ինչո՞վ են իրարից տարբերվում: Եկամտային հարկ պահվում է գործատուի՞, թե՞ քաղաքացու կողմից: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք հասնում է ամենամյա արձակուրդ
Արուսյակ.
Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել` աշխատանքային պայմանագրերի հետ կապված մի քանի հարց ունեմ: Ունեմ կնքած աշխատանքային պայմանագիր, որն 4 ամիս ժամկետով է կնքվում և վերակնքվում է լրանալուց հետո: Չե՞ք ասի` ինձ հասնու՞մ է արդյոք ամենամյա արձակուրդ և արդյո՞ք վճարվում է այն, թե ոչ, շնորհակալություն:

Գնումների մասին օրենքի հետ կապված
Սյուզի.
Հարգելի կոլեգաներ, կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր քաղաքացու հետ, որպեսզի կատարի մի շարք վերանորոգման աշխատանքներ: Հարցս հետևյալն է` համաձայն գնւմների մասին օրենքի 1 000 000 դրամը գերազանցելու դեպքում պետք է աշխատանքների կատարումը արվի տենդերի միջոցով: Վերը նշված մեկ միլիոնը դա հաշվարկայի՞ն թիվն է, թե՞ փաստացի բանվորին վճարված: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է պայմանագրի կնքումը
Լևոն.
Հարգելի հաշվապահներ,
եթե կազմակերպության տնօրենը իր անձնական միջոցներից (ՍՊԸ) կազմակերպության դրամարկղ մուտքագրում է գումար, ապա պարտադի՞ր է կազմակերպության և տնօրենի միջև փոխառությանը պայմանագրի կնքումը:

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի պարտականություններ
Լևոն.
Հարգելի հաշվապահներ,
Կազմակերպությունը (սպը), որն ունի ընդամենը մեկ աշխատակից (տնօրեն) հաշվապահական հաշվառում իրականացնելու համար պայմանագիր էր կնքել այլ կազմակերպության հետ: Ներկայումս այդ պայմանագիրը լուծարվել է, և այժմ կազմակերպության հաշվապահությունը իրականացնում է տնօրենը: Հարցս հետևյալն է.
1. Արդյո՞ք պարտադիր է տնօրենի աշխատանքային պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարել առ այն, որ տնօրենը հանդիսանում է նաև հաշվապահ ու գանձապահ, հետևաբար նաև պե՞տք է ուղարկել նոր գրանցման հայտ, որտեղ պետք է նշվի տնօրենի նոր պաշտոնները, թե՞ առանց համապատասխան փաստաթղթավորման տնօրենը կարող է իրականացնել վերոնշյալ գործառույթները:
2. Եվ եթե պարտադիր է, խնդրում եմ նշեք այն իրավական ակտի համապատասխան կետը, որով դա կարգավորվում է:
Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է տաքսի ծառայությամբ
Ռուզան.
Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, մեր կազմակերպությունը զբաղվում է տաքսի ծառայությամբ: Նոր որոշման շրջանակներում ցանկանում ենք ազատել բոլոր վարորդներին և դառնալ միայն դիսպետչերական ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ վարորդները հանդես գան որպես անհատ տաքսու վարորդներ:
Արդյո՞ք ՍՊԸ-ն հարկվելու է միայն շրջանառության 5% հարկով (ԱԱՀ-ի շեմը չենք գերազանցում ), այլ հարկ չենք վճարելու, չէ՞:
Վարորդների հետ կնքելու ենք քաղաքացիաիրավական իրավական պայմանագիր (կամ այլ տեսակի պայմանագիր): Այդ վարորդներից եկամտային հարկ չե՞նք պահելու որպես հարկային գործակալ: Նրանցից ստացված եկամուտը ի՞նչ փաստաթղթով հիմնավորեմ (ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր), թե՞ ծառայությունների հանձնման-ընդունման ակտ կազմեմ` ո՞րն է ճիշտ (ըստ եկամտային հարկի մասին օրենքի քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում հարկ պահվու՞մ է, չէ՞): Շատ եմ խնդրում հնարավորինս շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պահվում է 5 % կուտակային վճար
Մարիա.
Խնդրում եմ ասեք, քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում, եթե պայմանգիրը կնքվել է 2015 թվականի հունվարից, 5% պարտադիր կենսաթոշակային պահվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով կանխավճար է տրվել
Կարինե.
Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով կանխավճար է տրվել, ինչպե՞ս ձևակերպել դա: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը
Մարինե.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարելի է երկարաձգել հիվանդության թերթիկ ներկայացրած աշխատակցի աշխատանքային պայմանագիրը, եթե ժամկետը լրացել է, իսկ նա դեռ չի վերադարձել իր աշխատանքին:

Ինչպե՞ս պայմանագրում նշել գումարը
Anush.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. A կազմակերպությունը պետք է ծառայություն մատուցի B կազմակերպությանը, տվյալ ծառայությունը մատուցելու համար A կազմակերպությանը պետք է օգնի մի C կազմակերպություն: A և B կազմակերպությունները ԱԱՀ-ով հարկվող են, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկով է հարկվում: Հիմա ինչպե՞ս վարվել C կազմակերպության հետ: Ինչպե՞ս պայմանագրում նշել նրան հասանելիք գումարը, ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց: Արդյո՞ք կլինի, որ A կազմակերպությունը իր բաժին գումարից ԱԱՀ վճարի, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկ (5%):

Արդյո՞ք անձին հասնում է նպաստ
Էլեն.
Բարև ձեզ:
Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողը ֆիզ. արձակուրդ է գնում, նրան հղիության ու ծննդաբերության նպաստ հասնու՞մ է:

Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը
Մարգարիտա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել և պատասխանել հարցիս: Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը 1 տարի ժամկետով, սակայն կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է: Եվ կխնդրեի ինձ ուղարկել փոխառության ետ վերադարձի պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր


Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ
Harut.
Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք գործատուն պարտավոր է տրամադրել աշխատանքային գրքույկ


Արդյո՞ք պետք է հաշվանցել ԱԱՀ-ն


Աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգ
Անի.
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ իմանալ աշխատողի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգը, իրավական ակտի ընդունման ամսաթիվը: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով`
Անի
Վերջին մեկնաբանություններ