
Ատամնաբույժի հետ կնքվել է աշխ. պայմանագիր
Հռիփսիմե.
Հարգելի բարեկամներ հայցում եմ ձեր օգնությունը, հիվանդանոցում ատամնաբույժի հետ կնքվել է աշխ.պայմանագիր որի համաձայն աշխատավարձը սահմանվել է իր կողմից դրամարկղ վճարած գումարների 50%-ի 60%, բայց նա չի վճարում և աշխատավարձ չեն հաշվարկում, չեն վճարում նաև սոց վճար:Հաշվապահ չեմ բայց պիտի ստուգեմ, ասեք խնդրում եմ արդյոք երկու դեպքում էլ չեն խախտում համապատասխան օրենքներ: Շնորհակալ եմ:

Միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև
Նելլի.
Բարև Ձեզ
Ես մասնագիտությամբ հաշվապահ չեմ, բայց գործի բերումով առնչվում եմ տարբեր փաստաթղթերի հետ:Ինձ հարկավոր է միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք ինձ օգնել:

Քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում
Karen.
Հարգելի կոլեգաներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում արդյոք ներկայացվում է ստաժի ձևաթուղթ, բացի այն, որ ձևեր 8, 9, Ֆ1, Ֆ10 ներկայացնում ենք...

Փոխառության պայմանագիր
Արտակ.
Հարգելի գործընկերներ,
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Եթե ինչ-որ մեկը ունի փոխառության պայմանգրի նմուշ, խնդրում եմ ուղարկել:

Վարձակալության պայմանագրի վավերացում
Արսեն.
Հարգելիներս, երկու ՍՊԸ-ների միջև վարձակալության պայմանագիր կնքելու և դրա վավերացման համար Մեր տարածքային նոտարը մի շարք փաստաթղթերի հետ միասին պահանջել է նաև ներկայացնել ՍՊԸ-ների արձանագրության որոշումներ, որում նշվում է ՍՊԸ-ների մասին ՀՀ Օրենքի 48 հոդվածը: Ես չգտա կայքերում նման օրենքի մասին տեղեկություն, կցանկանայի իմանալ քանի մասից է բաղկացած այդ օրենքը և որ մասն է վերաբերվում վարձակալությանը որպես խոշոր գործարք

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Մարինե.
Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ, թե արդյոք քաղիրավական պայմանագիր կարող եմ կնքել իմ հիմնական աշխատողի հետ:

Թարգմանչական ծառայություն
andranik.
Խնդրում եմ օգնել, եթե կնքվում է թարգմանչական ծառայության գնման պայմանագիր 120000 դրամով, ապա եկամտահարկը - 10000 դրամ, իրեն` 110000 դրամ, իսկ գործատուի սոց. տրվու՞մ է:

Սոցապ վճարումներ
Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանեք, եթե ժամանակ առ ժամանակ (Ա/Ձ -ն պայմանագրով (քաղիրավական) գործատուն (Ա/Ձ) վարձում է մատուցող մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար), պետք է արդյո՞ք կատարի սոց. ապահովության վճարումներ (մինիմում 7 000 դրամ) տվյալ մատուցողի համար:
Եթե կարելի է ավելի մանրամասն կամ օրենքի հոդվածը գրեք:
Ես կարդացի Աշխատանքային օրենսգիրքը, այնտեղ չկար ոչինչ 8 ժամյա (մեկ օրվա) աշխատանքային պայմանագրի մասին: Ինչպե՞ս կարելի է վճարել ընդամենը 5 000 դրամ, բայց վճարել սոց. ապահովության 7 000 դրամ, որը նախատեսված է ամսական աշխատավարձի կտրվածքով:
Տվյալ դեպքում ֆիզ. անձը աշխատում է մեկ օր, միգուցե կա՞ այլ պայմանագիր մեկ աշխատանքային օրվա վերաբերյալ, որը չի համարվում քաղիրավական պայմանագիր:
Կանխավ շնորհակալություն:

Եթե պայմանագիր է կնքվում ֆիզ. անձի հետ
Andranik.
Եթե պայմանագիր է կնքվում ֆիզ անձի հետ, ոչ թե քաղիրավական այլ գնման, այդ դեպքում գումարի 10 %-ն է պահվում?

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Սոնա.
Ես խնդրում եմ ինձ ուղարկել քաղաքացիաիրավական պայմանագրի ձևը:
Շնորհակալություն

Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ
Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանել, եթե ժամանակ առ ժամանակ(Ա/Ձ քաղ-իրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5000 դրամ դրա համար), պետք արդյոք կատարել Սոց ապ վճարումներ տվյալ մատուցողի համար?
Կանխավ շնորհակալություն

Աշխատանքային պայմանագիր
AIT ՍՊԸ.
Բարև ձեզ մեզ մի հարցե անհանգստացնում Իրավունք ունի կազմակերպությունըը Հունվարի 1 կնքել պայմանագիր աշխատողի հետ... Եթե այդ օրը ոչ աշխատանքային օր է:

Ծառայության մատուցման պայմանագիր
andranik.
Եթե ծառայության մատուցման պայմանագրում գրված է վճարել ինչ որ գումար, ընդ որում նշված գումարը ենթակա է հարկման և այլ պարտադիր վճարների գծով նվազեցման` օրենքով սահմանված կարգով և չափերով: Այս դեպքում 3 տոկոս սոց պահվում է?

Նոտարական վավերացում
Հովհաննես.
Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան:
Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:

Քաղաքացիաիրավական հիմունքներով աշխատողների վերաբերյալ
Հասմիկ.
Սոց.Ապ.Պետ.հիմնադրամի անհատական տարեկան հաշվետվությունը (F10, Ձև 9), պետք է, արդյո՞ք ներկայացնել քաղ. իրավական հիմունքներով աշխատողների համար:

Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս
Աննա.
Բարև Ձեզ,հարգելի հաշվապահներ,խնդրում եմ օգնեք ինձ 3 հարցով.
1.Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս բացի հայտից նաև պետք է ստաժի ձևաթուղթ լրացնել?(Չնայած,որ աշխատանքային գրքույկում ոչինչ չենք գանցում)
2.Եթե կազմաերպությունը բացվելէ փետրվարին,իսկ ունի ծախսեր հիմնավորող ՀԴՄ կտրոններ հունվարին,ինչպես եմ գրելու դրամարկղային գրքի մեջ,դրամարկղային գրքի գրանցման ամսաթվով?
3.Եթե կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա վարձակալել,ինչպես սահմանել վարձավճարը և այդ գումարը վարձակալողի համար համարվում է ծախս,այն կարելի է հանել համախառն եկամտից???
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար

Անհատույց վարձակալություն
Արմեն.
Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանեք այս հարցիս:Եթե կազմակերպության հիմանդիրը անհատույց սկզբունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցը տրամադրում է ընկերությանը և ըստ դրա կնքվում է նոտարական վավերացումով համապատասխան պայմանագիր, արդյոք հարկային մարմինները թույլ են տալիս դրա օգտագործման ընթացքում տրանս. միջ. վերաբերող կառարվելիք ծախսերը վերագրել կազմակերությանը և արդյոք որպես անհատույց այլ հարկային պարտավորություններ չի առաջացնում.....նախապես շաաաաաաատ շնորհակալ եմ.....

Վարձակալության պայմանագրի օրինակելի ձև
Աննա.
Հնարավո՞ր է տրամադրել առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի`օրինակ գազել մակնիշի ավտոմեքենայի վարձակալության պայմանագրի օրինակելի ձև և անհրաժեշտ է նոտարի վավերացումը:

Աշխատանքային պայմանագիր կազմելիս
Աննա.
Խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին,աշխատանքային պայմանագիր կազմելիս 4.10 -ում ինչ տոկոսադրույք եք դնում ,արդյոք դա 15%??????Խնդրում եմ պատասխանեք

Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ
Աննա.
Հարգելի հաշվապահներ,կարղ եք օգնել ինձ քաղաքացիական պայմանագրերի հարցով:Եթե ունեք պայմնագրի նմուշ,խնդրում եմ ուղարկեք և խնդրում եմ կասեք նման պայմանագրերի վարման ձևը,կարգը,պահումները
Կանխավ շնորհակալ եմ

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել է տիպային պայմանագրերի ժողովածու, որը ներառում է հետևյալ պայմանագրերը.
|

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ պայմանագրերը.
|

Աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վերաբերյալ
Նաիրա.
Բարև Ձեզ,խնդրում պատասխանեք իմ հարցին:
Դա ճիշտ է, որ աշխատանքային պայմանագրերն ու գրանցամատյանը 2010 թվականի հունվարից դուրս են գալիս գործածությունից և դրանց փոխարեն գործածության մեջ են դրվելու հրամաններն ու հրամանագրքերը:
Կանխավ շնորհակալ եմ

Պայմանագրերի տարբերությունը
Անի.
Քաղ . պայմանագրի և աշխատանքային պայմանագրերի տարբերությունը

Ա/Ձ-ը պայմանագրերով մատուցել է ծառայություններ
Ալբերտ.
Անհատ ձեռնարկատերը, պայմանագրերով մատուցել է ծառայություններ, որի համար, փոխանցումով, ստացել է որոշակի ակտիվ, ասենք` 550 000 դրամ, տարվա ընթացքւմ: Այդ գումարից 400 000 դրամը նա ստացել է հաշվետու տարվա մեկ ամսվա ընթացքւմ, իսկ մնացած 150 000 դրամը` ամսական 50 000-ական դրամով ստացել է նույն տարվա այլ ամիսների ընթացքում:
Հարց առաջին` Ո՞ր տոկոսային դրույքով է հաշվարկվում եկամտահարկը:
Հարց երկրորդ` Արդյո՞ք վերը նշված 550 000 դրամից ունեցած եկամուտը, որպես անհատ ձեռնարկատիրոջ` գործարքի հիման վրա ունեցած եկամուտ, բանկից կանխիկացնելու համար պետք է ամպայմանորեն նշել կանխիկացման նպատակը:

Կարճաժամկետ փոխառություն
Zara.
Բարեվ բոլորին: Հարցս մի քիչ տարօրինակ կթվա, բայց դե ինչ առած, պետք է հարցնեմ:Կարող է արդյոք ֆիզ. անձը կազմակերպությանը կարճաժամկետ փոխառություն տրամադրել առանց տոկոսի:Եթե հնարավոր է պայմանագրի ձևը կցանկանայի ունենալ: Կանխավ շնորհակալ եմ:

Քաղաքացիաիրավական պայմանագրեր
Նարինե.
Բարձ Ձեզ
Արդյոք քաղաքացիաիրավական պայմանագրերը գրանցվում են աշխատանքային պայմանագրերի գրանցամամատյանում:
Նախապես շնորհակալություն: Եվ մեծ շնորհակալություն սայթի ադմինիստրացիային նման հնարավորություն ընձեռելու համար:

Կարճաժամկետ փոխառություն
NN.
Բարեվ բոլորին: Կարող է արդյոք կազմակերպությունը կարճաժամկետ փոխառություն տրամադրել ոչ իրավաբանական անձանց(ենթադրենք ֆիզ. անձի) եվ այդ դեպքում արդյո՞ք պայմանագրի առկայությունը պարտադիր է:

Երբ կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտք…
Gohar.
Խնդրում եմ ինձ ասեք,երբ կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտք,բայց աշխատող պարտք,դրա համար շահութահարկ պետք է հաշվարկեմ թե ոչ:Իսկ կարող եմ տվյալ կազմակերպությունների հետ կապել պայմանագիր որ այդ պարքը չհամարեն անհուսալի:

Եկամտահարկի վերաբերյալ…
Լուսինե.
Բարև Ձեզ, եթե կարելի է պատասխանել հիմնավորելով...... իրավաբանական անձը ֆիզիկական անձից պայմանագրի հիման վրա ձեռք է բերել ակտիվ.օրինակ 400000 դրամով.....10 տոկոս եկամտահարկը պահվում է ֆիզ անձից թե հաշվարկվում է 400000դրամի նկատմամբ... արդյունքում մենք մատակարարին վճարում ենք 360000 թե 400000....շնորհակալություն պատասխանելու համար

Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ կնքում է 2 պայմանագիր…
Մհեր.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:
Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ 1 ամիս ինտերվալով կնքում է 2 ծառայության մատուցման պայմանագիր, յուրաքանչյուրի տևողությունը 10 օր, ինչպես պետք է հաշվարկել երկրորդ պայմանագրի եկամտահարկը` աճողական կարգով, թե ոչ:

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում…
Արմեն.
Ֆիզիկական անձի հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում տրվող պայամանագրի գումարը որպես աշխատավարձ արդյոք հաշվարկվում է ինձպես աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում
Վերջին մեկնաբանություններ