Tag: ոչ ռեզիդենտ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցում շրջանառության հարկից

Աննա. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը աշխատուժի միջնորդումն է՝ մասնավորապես ՀՀ աշխատուժի «վարձակալությունը» օտարերկրյա կազմակերպություններին։ Աշխատում ենք շրջհարկի դաշտում։ Հարցը հետևյալն է. արդյո՞ք կարող ենք նվազեցնել որպես ծախս ՀՀ աշխատողի աշխատավարձը, քանի որ դա փաստացի ՍՊԸ-ի մատուցած ծառայությունը չէ, այլ ծախս:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արցախում հաշվառված աշխատակիցներին աջակցություն

Անուշ. Բարև Ձեզ: Արցախում հաշվառված աշխատակիցների աջակցության մասով ի՞նչ պետք է անի գործատուն, հղում կա՞ իրավական ակտի, Gov.am-ում չգտա։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտը որպես աշխատող

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Ուզում եմ ընդունել աշխատանքի Ռուսաստանի Դաշնության կենսաչափական անձնագիր ունեցող անձի։ Գրանցում չունի՝ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում։ Կացության քարտ չունի, ունի ՀՀ սոցիալական քարտ։ Ես կարո՞ղ եմ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ պետք է կնքվի քաղիրավական պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

209 ձև հաշվետվություն

Սյուզի. Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճ. շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում, և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված գումարի մասին

Սյուզի․ Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծրագրավորողի հարկեր

Մարալ․ Բարև Ձեզ, Ես ծրագրավորող եմ և պետք է դառնամ անհատ ձեռներեց, որպեսզի կարողանամ աշխատել Հայաստանից դուրս գտնվող ընկերությունում (գտնվելով Հայաստանում): Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ հարկերի (այն գումարի, պայմանների, երբ) մասին տեղեկություններին, որոնք ես պետք է վճարեմ որպես անհատ ձեռնարկատեր: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը չի վճարվել շահաբաժին

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, Ընկերությունը 2018թ. չի հայտարարաել, չի վճարվել շահաբաժին: 2019թ. աշխատել է վնասով: 2020թ. աշխատել է շահույթով: Կարո՞ղ է 2021թ. մի ժողովի որոշմամբ հայտարարել շահաբաժին 2018թ. և 2020թ. համար: Վճարել 2021թ. հունվար, փետրվար, մարտ ամսվա ընթացքում: Քանի որ հիմնադիրը ոչ ռեզիդենտ է, 2018թ. շահաբաժինը հարկվու՞մ է 2018թ. հարկային օրենքով 10%, թե՞ շահաբաժինը վճարման ժամանակ գործում է դրամարկղային մեթոդը, այսինքն՝ ամբողջ վճարման ժամանակ գործում է 2020թ. օրենքով նախատեսված 5%: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օտարերկրացին որպես տնօրեն

Ռուբ. Հարգելի հաշվապահներ, մինչև այժմ ՍՊԸ-ի գործերը վարել է հիմնադիր-տնօրենը, բայց հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել։ 1. Արդյո՞ք փոփոխությունը պետք է անել պետական ռեգիստրում՝ գրանցման հայտ տալուց առաջ։ 2. Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը կարո՞ղ է նշանակվել այդ պաշտոնում: 3. Քանի որ անձը ՀՀ քաղաքացի չէ և չունի նույնականացման քարտ, կարո՞ղ է արդյոք հիմնադրի նույնականացման քարտով ստորագրել հաշվետվությունները և այլ փաստաթղթեր։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ՀԾ-ով

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։ Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։ ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ. Դտ - 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/: Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ - 52131 կտ - 5241 600$՝ դրամով: Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինքնահաշիվ գրելիս ծառայության արժեքի որոշում

Արփինե․ Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել արտասահմանյան կազմակերպությանը կայքի միջոցով, գումարը կազմել է 100 դոլլար, որի դիմաց կայքը պահել է միջնորդավճար 20 %-ի չափով։ Խնդրում եմ ասեք՝ ինքնահաշիվ դուրս գրելիս որպես ծառայության արժեք ո՞ր գումարը հիմք ընդունեմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցն այլևս ՀՀ քաղաքացի չէ

Բարև Ձեզ։ Ունենք աշխատակից ում ՀՀ քաղաքացիությունը դադարել է աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ հետո։ Վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել։ Եվ եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք ուղարկել օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում

Մանե․ Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում, որի դիմաց ստանում է վճարում ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ից։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ վճարման մասով, և խնդրում եմ օրենքի հղում։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր

Արուսիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։ Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածներն են վերաբերում ոչ ռեզիդենտի շահութահարկին

Էլինա. Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել՝ կրկնակի հարկումը Իռլանդիայի հետ բացառող համաձայնագրի հետ։ Նշեք, ո՞ր հոդվածներն են վերաբերվում ոչ ռեզիդենտի շահութահարկին։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքի ընդունման կարգ

Սոֆյա․ Քաղաքացիություն չունեցող անձն ունի ՀԾՀ և Ճամփորդական փաստաթուղթ։ Ի՞նչ կարգով է կատարվում նրան՝ աշխատանքի ընդունումը, արդո՞ք պետք է աշխատանքի թույլտվություն կամ ի՞նչ փաստաթղթեր են պետք։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ արտոնություններ ունեն ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք

Սառա. Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կասեք, ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք ի՞նչ արտոնություններ ունեն և օտարերկրացի քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ի՞նչ արտոնություններ ունեն և ո՞ր հոդվածներով են դրանք կարգավորվում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Սաթեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ տվեք ձևակերպումները: 04.05.20 ստացել եմ ծառայության ինվոյս 500$ * 479.28 = 239 640 դրամ /ներառվելու է ապրանքի ինքնարժեքի մեջ/, վճարել եմ 05.05.20-ին 240 000։ Ոչ ռեզ. շահութահարկ * 20% = 48 000: Գրել եմ ինքնահաշիվ 22.09.20-ին + 239 640 /միավ/գին/ 47 928 /20%/ = 287 568: Ինչպիսի՞ ձևակերպումներ տամ՝ 216 - 52 131 - 239 640 22 611 - 52 131 - 47 928 725 - 52 131 - 360 52 131 - 253 - 240 000 7 138 - 2261147928
52 131 - ???? - 47 928
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված

Hasmik. Բարև Ձեզ: ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում Ա/Ձ բացելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնի։ Եվ ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված ինպիսի՞ առանձնահատկություններ կան: