Tag: ոչ ռեզիդենտ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին հաշվարկ

Բենիամին. Բարև Ձեզ: Ցանկանում եմ լրացնել 209 ձևը. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին: Կասեք խնդրեմ Facebook-ի և Google-ի ծախսերը, որ կոդերի տակ լրացնեմ: Եթե հնարավոր է` նաև հղում տվեք օրենքին: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ոչ ռեզիդենտ անձը այսուհետ ԱՁ-ի համար պետք է վճարի ամսական 11 000 դրամ

Ժենյա․ Բարև Ձեզ։ Արդյո՞ք ոչ ռեզիդենտ անձը այսուհետ ԱՁ-ի համար պետք է վճարի ամսական 11 000 դրամ։ Եվ 2019թ ֊ի համար նույնպես վճարի չվճարված 5 000 դրամները (2019թ֊ից մինչև այսօր վճարում էին 6 000 դրամ)։ Այժ ասում են, թե պետք է վճարենք այդ բոլոր 5 000֊ները։ Խնդրում եմ արձագանգեք, եթե որևէ ինֆորմացիա ունեք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուն գրանցելու համար

Աշոտ․ Բարև ձեզ։ Ես ՌԴ քաղաքացի եմ։ Աշխատանքի վայրում ինձ գրանցելու համար կացության թուղթ և սոց. քարտ են ուզում։ Բայց ըստ այս օրենքի՝ ՀՕ 156-րդ հոդված՝ Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների: Այսինքն՝ այդ փաստաթղթերը պարտադիր չե՞ն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկ

Արայիկ. Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ներմուծել է ապրանք, որի բեռնափոխադրումը իրականացվել է վրացական կազմակերպության կողմից մինչև Երևան: Արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարած գումարի մասով հանդիսանալ հարկային գործակալ և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին

Բենիամին․ Բարև ձեզ: Ուզում եմ լրացնել 209. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին ձևը: Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ունե՞նք, թե՞ ոչ։ Ցանկ կա՞, թե որ երկրների հետ ունենք։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ

Գրիգոր. Բարև ձեզ: Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի: Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Անի. Խնդրում եմ, օգնեք: Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պե՞տք է ԱՁ բացի, թե՞ գրանցվի որպես եկամուտ վճարող ֆիզիկական անձ: Ո՞ր դեպքում ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ. Բարև ձեզ։ 2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի համար իրականացված ծախսեր

Ֆլորա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, ինձ օգնեք: Կազմակերպությունը գործընկեր օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին հյուրընկալել է և հոգացել նրա որոշակի ծախսեր: Արդյո՞ք հարկավոր է այդ գումարը հարկել եկամտային հարկով (ոչ ռեզիդենտի համար) և քանի՞ տոկոսով պետք է այն հաշվարկել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

Արման. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրացիներ են

Ալենուշ. Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրյա լինեն և Հայաստանի քաղաքացիություն չունենան, և բնականաբար սոցիալական քարտ չունենան, ինչպե՞ս կարող են ընկերության հարկերը վճարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

e-invoicing ծրագրով հաշիվներ դուրս չեն գրվել

Աիդա. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը, որը հարկվում է 0% ԱԱՀ: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ եմ արդյոք փետրվար ամսում էլ. հաշիվներ գրվել անցած դեկտեմբեր 2017թ․ ամիսների համար: ԱԱՀ հաշվարկում նշված պայմանագրով գումարները առկա են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը

Զավեն. Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը, և ծառայությունների մատուցման վայրը գտնվում է ՀՀ մաքսային սահմանից դուրս: Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել որևէ էլեկտրոնային փաստաթուղթ և ինչու՞: