
Ծախսի ճանաչում
Մարի.
Բարև Ձեզ: Խնդրեմ կպատասխնե՞ք` եթե դեկտեմբերի եկամտային, սոց. հարկերը փոխանցել ենք հունվարին 2022թ., շահութահարկի հաշվետվության մեջ կարո՞ղ եմ հունվարին փոխանցած հարկերը ծախս ճանաչեմ, որի մեծ մասը քաղիրավականից առաջացած հարկեր են:

Ինքնարժեքից ցածր գին
Ռոման․
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Վաճառում է միս: Արդյո՞ք իրավունք ունի ինքնարժեքից պակաս վաճառել միսը, եթե այո, ապա ո՞ր դեպքերում։

Ա/Ձ հարկեր
Սոնա.
Բարև Ձեզ: Ստեղծագործական գործունեություն իրականացնող ԱՁ-ն ի՞նչ հարկեր է վճարում: Արդյոք ճի՞շտ է, որ այն ազատվում է շահութահարկից և սոցիալական վճարից:

ՏՏ ոլորտի արտոնագիր
Հայկ.
Ուզում եմ ԱՁ բացել ու ՏՏ ոլորտում ծառայություններ առաջարկել։ ՏՏ ոլորտի արտոնագիր ստանալու ընթացակարգը խնդրեմ կասե՞ք, թե ինչպե՞ս պիտի ստանամ, ի՞նչ վճարներ կան։ Ինչպե՞ս նաև դա արդյոք կազատի ինձ 5% շահութահարկի վճարումից:

ԱՁ տարեկան հաշվետվություններ
Ռազ․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն, որը գրանցվել է հոկտեմբեր ամսին, ոչ մի գործունեություն չի ծավալել, 2021 թ․ վերջին կիսամյակի 0-ական շրջ․ հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ և 2022թ հունվարի 27-ին անորոշ ժամանակով դադար եմ տվել (ձև 207)։ Կասե՞ք՝ ԱՁ-ի սոց․ վճարի և շահութահարի հաշվետվությունը մինչև ե՞րբ պիտի ներկայացնեմ 4 ամսվանը և մինչև ե՞րբ կարող եմ վճարել։

Շահութահարկի հաշվարկ
Գեղամ.
Շահութահարկի հաշվարկում չհիմնավորված գնումների համար վճարված եկամտային հարկի գումարը կարելի՞ է ծախսագրել:

Դեբիտորական պարտքի դուրսգրում
Արամ․
Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է 05․10․2017թ․ N 1373-Ն որոշմանը՝ "ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ"։
Սույն որոշմամբ սահմանվում է, որ "այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս":
Իսկ ի՞նչ հերթական քայլերով է ձևավորվում պահուստ (պահուստաֆոնդ), ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։
Նախապես շնորհակալություն։

Շահութահարկի հաշվետվություն
Արթուր.
Բարև ձեզ: Կասե՞ք` շահութահարկի հաշվետվությունը եռամսյակային ներկայացվում է, թե՞ ոչ:

Շահութահարկի հաշվարկ
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն իրացման շրջանառություն չունի, երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու՞ է, և շահութահարկի հաշվարկում ցույց տալու՞ է շահութահարկը: Մի հարց էլ. եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, նրա համար 2022թ. շրջհարկի հայտարարություն պե՞տք է տալ, թե՞ երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ պիտի տալ: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Նոր տարին, թող այն լինի բազում ձեռքբերումների տարի:

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն
Ռոման.
Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը, որը ազատված է և' շահութահարկից, և' ԱԱՀ-ից, արդյո՞ք ազատվում է նաև հարկային օրենսգրքի 150 հոդվածի 13-րդ կետով սահմանված հարկային գործակալ հանդիսանալու պարտավորությունից:

ՏՏ ոլորտ
Սոնա.
2020թ-ից կազմակերպությունը ձեռք է բերել հավաստագիր` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու և համապատասխան աջակցություններից օգտվելու համար: 2021թ-ի դեկտեմբեր ամսին կնքելու է պահմանագիր օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ՝ ՏՏ ոլորտի ծառայություն մատուցելու նպատակով: Այսինքն` կատարվելու է ծառայության արտահանում:
1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով:
2.Կազմակերպությունը 2021թ-ի համար ազատվա՞ծ է շահութահարկից՝ ելնելով ՀՕ Շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից:

Արդյո՞ք ԱԱՀ վճարող Ա/Ձ պետք է շահութահաշվարկի հաշվարկ կատարի
Էլինա.
Ողջույն: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ արդյո՞ք ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն պիտի շահութահաշվարկի հաշվարկ կատարի, նվազեցումներով և 18 տոկոս հարկ վճարի, թե՞ Ա/Ձ-ի շահութահարկի պարտավորությունը մնում է ամսական 5 000 դրամ անկախ ԱԱՀ վճարող լինելու փաստից: Խնդրում եմ նշել հոդված/փաստաթղթի համար/: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ
Լուսինե.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսվա համար ոչ մի գործարք չի կատարելու: Խնդրում եմ, կասե՞ք` շահութահարկ արդյո՞ք վճարելու եմ տվյալ ամսվա համար:

Կազմակերպության շրջանառությունը գերազանցել է 115 մլն
Ելենա.
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը գերազանցել է 115 մլն. շեմը և համարվում է շահութահարկ վճարող։ Բացի 115մլն. շրջանառության հարկից և ԱԱՀ-ից, պետք է հաշվարկի տարեկան շահութահարկ։ Իսկ շրջանառության հարկի 40% նվազեցվում է հարկվող եկամտի՞ց, թե՞ շահութահարկից:
Կանխավ շնորհակալ եմ։

Շահութահարկի հաշվետվության
Հայկ.
Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը, շահութահարկի հաշվետվության 8-րդ ձևում չբաշխված շահույթը սխալմամբ գրվել է կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվենք:

Հաշմանդամ աշխատողի աշխատավարձի ձևակերպում
Անի.
Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման համակարգով աշխատող կազմակերպությունն ունի հաշմանդամ աշխատակիցներ, որոնց աշխատավարձի գումարը կազմել է 700 000 դրամ: Գիտեմ, որ հաշմանդամ աշխատակիցների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը ևս նվազեցման ենթակա է: Ինչպե՞ս ձևակերպել այդ 1 050 000 դրամը:
դտ 713 կտ 527 - 700 000
դտ 713 կտ ՞ 1 050 000

Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր
Անահիտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:

Շահութահարկի կանխավճարի ձևակերպում
Ինչպե՞ս ձևակերպել շահութահարկի կանխավճարը:

Հարկման ընդհանուր դաշտի ընտրություն
Վարդան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Զբաղվում է օղու արտադրությամբ։ Հիմա ցանկանում է աշխատել ԱԱՀ-ով վաճառքի դժվարություններից խուսափելու համար։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ քայլեր են հարկավոր անել։

Արևածաղիկի արտադրություն
Գրիգոր.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արևածաղիկի արտադրություն է, աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ունի ներկրում (ԵՏՄ) և արտահանում: Բացի ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ հարկերի հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ ենք հանձնում: Այլ բնագավառներում փորձ ունեմ, ուղղակի սննդի արտադրությունում չեմ աշխատել: Նախապես շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ