
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտն ապրանք է վաճառել
Վարդուհի.
Մինկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող Ա/Ձ օգոստոսի 10-ին կազմակերպությանն ապրանք է վաճառել: Օգոստոսի 13-ին նոր ներկայացրել է ՇՀ համարվելու հայտարարություն, որում ՇՀ է համարվում 10.08-ից: Խնդրում եմ տալ պարզաբանում՝ արդյո՞ք ԱՁ 10.08-ից չի համարվում ԱԱՀ վճարող՝ վերոնշյալ գործարքի արդյուքում:

Ապրանքների ներմուծում և առցանց վաճառք
Տիգրան․
Ողջույն բոլորին։
Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Զ, գործունեություն՝ օնլայն վաճառք (մանկական հագուստ, մանակական պարագաներ և նմանատիպ ապրաքներ)։ Աշխատելու եմ շրջ․ հարկով 5%: Տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 115 մլն դրամը։
- Պետք է վճարեմ․
- Սոց․ վճար 5 000 դրամ
- Շահութահարկ 5 000 դրամ
- Դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից կախված ըստ սանդղակի։

Շահութահարկի կանխավճարի ձևակերպում
Ռուբ․
Բարև ձեզ, ինչպե՞ս տալ շահութահարկի համար կատարված կանխավճարների ձևակերպումը։

Թղթակցություններ
Բարև Ձեզ, կօգնե՞ք կազմել թղթակցություններ․
1. Հաշվարկվել է մաշվածություն
2. Երկարաժամկետ բանկային վարկի կարճաժամկետ մասի արտացոլում
3. Հաշվարկվել է շահութահարկ
4. Վերագնահատված հիմնական միջոցի արժեքի արտացոլում
5. Եկամուտներին վերաբերող շնորհների արտացոլում
6. Հաշվանցվել է անուղղակի հարկ
7. Ձևակերպվել է վերագիր ապրանքների համար
8. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում
9. Վճարված տոկոսները կապիտալացվել են

ԱԱՀ ու շահութահարկ և/կամ շրջհարկ
Սյուզի.
Բարև Ձեզ: Կասեք խնդրեմ՝ 253 հոդվածի 1 կետը ինչպե՞ս կարող եմ հասկանալ` շրջանառության հարկը ԱԱՀ և կամ շահութահարկին փոխարնող հարկ է։ Չէ որ կազմ.-ը աշխատում է կամ ԱԱՀ ու շահութահարկով կամ շրջհարկով։ Կխնդրեմ նաև ասեք՝ ինչպե՞ս է փոխարինում՝ 40 ու 60 %-ով։ Շնորհակալություն:

Ֆիզիկական անձանցից կատարվում են գնումներ
Ռուբ.
1) Եթե ֆիզիկական անձանցից կատարվում են գնումներ, հիմնական գործունեության իրականացման համար և այդ ֆիզիկական անձանց հետ կնքվում է ապրանքների ձեռքբերման պայմանագրեր ու միարժամանակ երկկողմանի գնման ակտեր, որոնց մեջ նշվում է անձի բնակության հասցեն, անձնագրային տվյալները և այլ օրենքնով սահմանված տվյալներ, ապա այդ կատարված ծախսեը ենթակա՞ են շահութահարկից նվազեցման և եկամտային հարկի մասով էլ ինչպիսի պարտավորություն է առաջանում: Վճարելու եմ 10%, թե՞ չեմ վճարելու, խոսքս վերաբերվում է հոդված 150-ի 13-րդ կետին, նշեմ նաև, որ ձեռքբերված ապրանքները գյուղատնտեսական նշանակության չեն։
2) Քաղ. իրավական պայմանագրի կողմ հանդիսացող անձին արդյո՞ք կարող են տրվել առհաշիվ գումարներ նյութեր ձեռքբերելու համար, թե՞ ոչ, եթե այո, ապա այդ պարագայում վերջինս պե՞տք է ներկայացնի հաշվետվություն:

209 ձև հաշվետվություն
Սյուզի.
Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճ. շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում, և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։

Հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված գումարի մասին
Սյուզի․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։

Շահութահարկի դրույքաչափ
Սյուզի․
Կասեք խնդրում եմ՝ շահութահարկի ի՞նչ դրույքաչափեր կան։

Շրջանառության հարկ
Էսթեր.
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ է որևէ մեկը օգնել ինձ հասկանալ Հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության էությունը․ «2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս»։ (ԳԼՈՒԽ 55, Շրջանառության հարկի համակարգը):

Հաշվապահական հաշվառման վերականգնում
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բախվել եմ լուրջ խնդրի... կազմակերպությունը 2020 թվականին գործունեություն է ծավալել, սակայն պատշաճ կերպով չի վարվել հաշվապահությունը։ Ես նոր եմ անցել աշխատանքի և փորձում եմ վերականգնել, որպեսզի կարողանամ ճիշտ շարունակել։ Կազմակերպությունը ներկայացրել է շահութահարկի հաշվետվություն, բայց չի կարողացել աշխատողներին վճարված գումարները որպես ծախս ներկայացնել, քանի որ աշխատողների գրանցում չի կատարել, ենթադրում եմ ստուգումից խուսափելու հարմար, վճարվող շահութահարկ են առաջացրել, սակայն հաշվարկները հիմա ցույց են տալիս, որ իրականում վնաս է կրել։ Շրջանառության տեղեկագիրը ոչ մի կերպ ճիշտ կազմել չի ստացվում և հետագա հաշվարկներն էլ արդեն ճիշտ չեն։ Ինչպե՞ս խորհուրդ կտաք վարվել։

Համախառն եկամտից նվազեցում
Արտակ․
Կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի մանրածախ առևտրով՝ գազալցման կայանում՝ լիցքավորվող բնական գազի չափման համար օգտագործվող չափման միջոցներով /ԲԱ/։ Գործունեության ընթացքում մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև առաջանում են գազի որոշակի տարբերություններ /կորուստներ/այլ կորուստներ/տեխնոլոգիական կորուստներ/, որոնց մասով ընկերությունը չի նվազեցրել շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից։ Նշված կորուստները չի գերազանցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 10․05․2011թ․-ի N 298-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19․05․2011թ․-ի N 772-Ն համատեղ հրամանով հաստատված ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգի 12-րդ կետով նախատեսված դրույթին։ Վերը նշված պարագայում գազի կորուստները ենթակա ե՞ն շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման, կորուստներին բաժին ընկնող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման, և արդյոք կարո՞ղ է ընկերությունը ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շահութահարկի ճշգրտվող հաշվետվություններ՝ նվազեցնելով գազի կորուստնեը համախառն եկամտից։

Շահութահարկի կանխավճարներ
Ռուբ․
1) Շահութահարկի կանխավճարների համար հաշվետվություն լրացվու՞մ է, թե՞ միայն կատարվում է վճարում, և հետո այդ կատարված կանխավճարները նվազեցվում են։
2) ՍՊԸ-ն ցանկանում է իր փայաբաժնի 20%-ը նվիրաբերել այլ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս գործընթացը։

Ո՞ր տողում արտացոլել գումարը
Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, շահութահարկի հաշվետվության մեջ կորոնավիրուսի 23 միջոցառման ստացված գումարները ո՞ր տողում ներառել: Շնորհակալ եմ:

Աշխատակցի ուսուցման վարձը վճարում է կազմակերպությունը
Ռոման.
Բարև ձեզ: Կազմակերպության աշխատակիցը հաճախում է ուսուցման դասերի: Ուսուցման վարձը վճարելու է կազմակերպությունը: Հարց. 1. Արդյո՞ք կազմակերպությունը վճարած ուսման վարձի համար պետք է վճարի եկամտային հարկ:
2. Հնարավո՞ր է դա շահութահարկից նվազեցնել:
3. Ուսուցման ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է հաշիվը գրի աշխատակցի անունո՞վ, թե՞ կազմակերպության:

Արդյո՞ք պետք է շահութահարկի հաշվետվություն ներկայացնել
Մարինե.
Եթե միկրոյով աշխատող ԱՁ զբոսավար է, որը 2020-ի ընթացքում գործունեություն չի ծավալել ու փետրվարին հայտով դադարեցրել է գործունեությունը, սակայն կորոնայի ընթացքում աջակցություն է ստացել, պե՞տք է այդ մասով մինչեւ 2021-ի ապրիլի 20-ը շահութահարկի հաշվետվություն տար (որը մինչ այդ չէր ներկայացնում) եւ շահութահարկ վճարեր ստացված աջակցության համար:

Արդյո՞ք սահմանամերձ համայնքում գործող Ա/Ձ ազատված է շահութահարկից
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ եթե ԱՁ-ն արտադրությամբ է զբաղվում սահմանամերձ համայնքում, աշխատում է շրջհարկով, շահութահարկից ազատվու՞մ է, բայց ներկայացնում է շահութահարկի 0-ական հաշվարկ, և առհասարակ, ազատված լինելով, շահութահարկից 0-ական հաշվարկ ներկայացնել պե՞տք է:

Արդյո՞ք հնարավոր է շահութահարկի գումարը կանխավճարի չափով պակաս ցույց տալ
Դիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել, եթե ԱՁ-ն ամսական շահութահարկի կանխավճար է վճարում, տարեկան շահութահարկի գումարը կատարված կանխավճարի չափով պակա՞ս է ցույց տալիս, թե՞ դա կապ չունի և պետք է 60 000 դրամն էլ ցույց տա: Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ առավելություններ ունի սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ միկրոյով աշխատող ԱՁ-ն նույնպես շահութահարկ պիտի տա՞, եթե այո, ինչքա՞ն: Մի հարց էլ խնդրում եմ՝ սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ինչերի՞ց է ազատված միկրոյով աշխատելու և շրջհարկով աշխատելու դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատված է 244 ձև հաշվետվությունից
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ նշել, ովքե՞ր են հանձնում 244 ձևը, և սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատվա՞ծ է 244 ձևից և շահութահարկից: Ինչպե՞ս իմանալ՝ տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնենք, թե՞ ամսական: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ