Tag: նվիրատվություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը

Vahan. Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է 2019թ-ի հոկտեմբեր ամսին, հարկվում է ԱԱՀ-ով։ ԱՁ-ն բացվել է մրցույթի` շահում ստանալու նպատակով, և ոչ մի գործունեություն չի իրականացրել։ Շահումը փոխանցվել է նվիրաբերության տեսքով, որից հետո ԱՁ-ն 2020-ի փետրվար ամսին կասեցրել է գործունեությունը։ Այդ ընթացքում ԱՁ-ն բացառապես ոչ մի վճար չի իրականացրել։ Ներկայացրել է 0-ական ԱԱՀ հաշվետվություններ, 0-ական շահույթ, 0-ական սոց. վճար։ Ի՞նչ վճարներ պետք է անի ԱՁ-ն։ Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվության կամ վաճառքի դեպքում

Lusine․ Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել․ արդյո՞ք ՍՊԸ-ն (այս պահին հարկվում է որպես միկրոձեռնարկատեր) կարող է նվիրատվություն անել իրեն պատկանող անշարժ գույքը: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվության կամ վաճառքի դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն նորոգել է համայնքային սեփականություն հանդիսացող շինություն

Ռուզաննա Խանզադյան. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նվիրատվություն անելու դեպքում

Գոհար. Բարև ձեզ: Ցանկանում էի իմանալ՝ նվիրատվություն անելուց հետո նվիրատուն այլևս ինչ-որ տեղ կունենա՞ տվյալ գույքի պատմություն, թե՞ նվիրատուի վրայից գույքը դուրս կգա և չի երևա ոչ մի տեղ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի նվիրատվությունը համարվու՞մ է օտարում

Զորո. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի նվիրատվությունը համարվու՞մ է օտարում և ինչպե՞ս է հարկվում (ո՞ր հոդվածով), եթե ֆիզիկական անձն է նվիրաբերում այլ ֆիզիկական անձի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նվիրատվություն տալու վերաբերյալ

Հայրապետ. Կարո՞ղ է արդյոք գործատուն սահմանել, որ որոշ անձանց (ոչ աշխատակիցներ են, ոչ էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցողներ) եռամսյակային կտրվածքով նվիրատվություն տրվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է արվել

Գեղամ Գրիգորյան. Բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է արվել ավտոմեքենա ԱՄՆ-ից, մաքսազերծում կա՞ արդյոք, և եթե կա, ի՞նչ կարգով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ենթակա՞ է մաքսազերծման նվիրատվությամբ տրամադրված գույքը

Էլեոնորա. Բարև Ձեզ, հարգելի գործընկեր: ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագիտությամբ բժիշկին նվիրատվությամբ բժշկական սարքավորում(ներ) տրամադրելիս (նվիրատուն այլ երկրի քաղաքացի կամ կազմակերպություն է) կիրառվու՞մ են արդյոք ներմուծման մաքսային վճարներ: Մաքսազերծումն ինչպե՞ս է իրականացվում: Եթե հնարավոր է, նշեք այդ հարաբերությունները կարգավորող իրավական ակտը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին

Սեդա․ Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին, յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար որոշակի քանակի տակդիրներ, բայց ոչ թե անմիջապես ապրանքային տեսքով, այլ յուրաքանչյուր երեխայի հաշվով քարտեր է տրամադրելու, որով ծնողը կարող է գալ դեղատուն և ստանալ: Ինչպե՞ս իրականացնել փաստաթղթավորումը, եթե Ա/Ձ-ն շրջանառության հարկ վճարող է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հասմիկ. Բարև ձեզ: Եթե իրավաբանական անձը գնում է գյուղացուց անասուն նվիրաբերելու նպատակով, պե՞տք է արդյոք վճարի եկամտային հարկ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բաժնեմասի նվիրատվության վերաբերյալ

Անուշ. յու Հարգելի գործընկերներ, երբ ՍՊԸ մեկ մասնակիցն իր բաժնեմասը նվիրատվության կարգով փոխանցում է մյուս մասնակցին, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվությունը կատարողի կամ ստացողի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գույք է նվիրաբերում իր աշխատակցին

Հայկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան (աշխատողի համար), եթե պետական հիմնարկը գույք նվիրաբերի իր աշխատողին: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան նվիրատվության դեպքում

258 Garnik. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բարեգործական ընկերության ստացված նվիրատվության գումարներ

Vahe. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` հաշվապահական հաշվեկշռի պասիվային մասի ո՞ր հոդվածի տակ պետք է ցույց տալ բարեգործական ընկերության ստացված նվիրատվության գումարները: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Ani. Հարցս վերաբերում է եկամտային հարկին. Կազմակերպությունը հաճախակի միջոցառումներ է կազմակերպում, որոնց ընթացքում լինում է հյուրասիրություն, և մասնակիցներին բաժանվում են գրիչներ, նոթատետրեր, փոքր արժեք ունեցող նվերներ: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես պետք է կատարվի եկամատային հարկի հաշվարկը (սանդղակով, թե 11%), և ընդհարապես տարբեր տեսակի միջոցառումների ժամանակ հյուրասիրությունը հարկման ենթակա՞ է եկամտային հարկով, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փչացած սննդամթերքի փոխհատուցում

230 Մարգարիտա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը: Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն: Կանխավ շնորհակալություն: