Tag: նվիրատվություն

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկեր նվիրատվության ժամանակ

Գոհար․

Բարև Ձեզ։ Աշխատում եմ շրջ. հարկի 5 տոկոս դաշտում։ Հիմնական միջոցը նվիրատվություն եմ անում տղայիս, ճի՞շտ եմ հարկում - 10 տոկոս կադաստրային արժեքի և 10 տոկոս եկամտային հարկ։ Խնդրում եմ ասեք։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անշարժ գույքի նվիրատվություն

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիմնադրամին կատարված նվիրատվություն

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հիմնադրամին կատարված նվիրատվությունը կարո՞ղ է շահութահարկով ծախս համարվել, թե՞ ոչ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դեղորայքի բարեգործական գնում

Սաթիկ․

Բարև Ձեզ, կազմակերպությունը ցանկանում է դեղորայքի բարեգործական գնում կատարել ֆիզ. անձի համար: Կասե՞ք՝ կարգը ինչպես է լինելու, եթե ոչ մի դեղատուն չի համաձայնվում ֆիզ անձի անունով հաշիվ դուրս գրել: Պատճառաբանում են օրենքի փոփոխություն, կասե՞ք՝ ո՞ր օրենքի մասին է խոսքը: Կանխավ շատ շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ ստացել է նվիրատվություններ

Վիգեն. Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն ստացել է նվիրատվություններ, որոնք փոխանցվել են կազմակերպության դոլորային հաշվին։ ՀԿ-ների տարեկան հաշվետվության ժամանակ հաշվետու տարվա մուտքերը ինչպե՞ս նշել, եթե փոխարժեքը այլ է աղբյուրից ստացման և հետևաբար ինչպե՞ս փոխարժեքը հաշվել ու տարեկան մուտքով ներկայացնել ճիշտ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձում

Լիլիթ. Բարև Ձեզ։ Նվիրատվության արդյունքում ձեռք բերված գույքը կարո՞ղ է գոյացած հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձվել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում են հարկեր

Հասմիկ. Բարի երեկո: Եթե ֆիզիկական անձը նվիրատվությամբ ստացել է երկու հողակտոր, նշանակությունը` բնակելի: Առաջինը ստացել է 2015թ, երկրորդը 2021թ: 2022թ հողակտորներից մեկը նվրատվություն անելուց, ինչպես նաև երկրորդ հողակտորը վաճառելուց հետո, ֆիզիկական անձի մոտ հարկ առաջանու՞մ է: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանգեք:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվիրատվության ձևակերպում

Դիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: ԱՁ-ն ցանկանում է բարեգործական ընկերությանը պատվիրված արտադրանքի հետ որոշակի քանակ էլ որպես նվեր տալ: Հուշեք խնդրում եմ` դա ինչպե՞ս պետք է ձևակերպվի և հարկվի: Արդյո՞ք պետք կլինի e-invoicing-ով 0-ական հաշիվ գրել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի նվիրատվություն

Ռոմա. Օտար երկրի քաղաքացին ՀՀ-ում կարո՞ղ է իր սեփական ավտոմեքենան նվիրել ՀՀ քաղաքացուն (օր.՝ ընկերոջը) և ի՞նչ ընթացակարգով: Եվ այն ենթակա՞ է մաքսազերծման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադրի փոփոխություն

Գարիկ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն անորոշ ժամանակով դադարեցված է: ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հանդիսանում է հիմնադիրը, ՍՊԸ-ին տվել է 0%-ով փոխառություն՝ 10 տարի ժամկետով։ Ուզում ենք հիմնադրին փոխել, և ՍՊԸ գործունեության հասցեն (100% բաժնեմասի նվիրատվություն կամ նման մի բան, որը ավելի արագ և պարզ կլինի), բայց թողնելով ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցված: Մեկ էլ փոխառության պահը ի՞նչ պետք է անենք, որպեսզի խախտում չլինի: (Փոխատուն գումարը հետ չի ուզելու թեկուզ 10 տարի հետո): Կխնդրեմ օգնել, ասելով, հերթականությամբ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի խախտումներ թույլ չտամ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Կամո. Բարև ձեզ: ՊՈԱԿ-ին հեռավար ուսուցման համար նվիրաբերվել է պլանշետներ և սմարթֆոններ, ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Կիմա. 1. Հիմնական միջոցների նվիրատվությունից ծախսերի ձևակերպում: 2. Հիմնական միջոցների անհատույց ստացված եկամուտների ձևակերպում: 3. Հիմնական միջոցներ որպես նվեր դուրս գրման ձևակերպում: 4. Հիմնական միջոցների որպես նվեր մուտքագրման ձևակերպում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Սոֆյա. Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ.-ի մարտին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Այնուհետև 2019թ.-ի նոյեմբերին իրականացրել է տարածքի նվիրատվության գործարք ֆիզիկական անձին, ինչը արտացոլել է 2019թ.-ի 4-րդ եռամսյակի շրջանառության հաշվետվության մեջ: Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձին նվիրաբերած գույքի մասով, ո՞վ պետք է կատարի հաշվարկի ներկայացումը և գումարի վճարումը, էլեկտրոնային ի՞նչ հաշվետվաձևով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տալ համահայկական հիմնադրամին կատարված նվիրատվության հաշվապահական ձևակերպումները

Hayk. Բարև Ձեզ: Հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից փոխանցում եմ կատարել համահայկական հիմնադրամին, որպես հանգանակություն: Հաշվապահորեն ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքը: Նշեմ, որ աշխատում ենք շրջհարկի համակարգում: