
Ծանուցագիր
Նարին.
Taxservice-ով ստացել եմ ծանուցում, որի մեջ նշված է «եկամտային հարկի թերհայտատարարագրման մոնիտորինգի իրականացման արդյունքներով տրամադրված ծանուցում»։ Ծանուցման մեջ նշված է, որ x ՀԾՀ-ով աշխատակցի համար նոյեմբեր ամսին հաշվարկվել է նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ, որը ունի եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ և նշված ռիսկային գործոնների պահպանման դեպքում հարկային մարմինն միջոցներ կձեռնարկի դրանց ճշգրտման ուղղությամբ։ Խնդիրս հետևյալն է` աշխատողը տարիներ շարունակ ունեցել է նույն 90 000դրամ աշխատավարձը, որը նույնն է եղել նաև նոյեմբեր ամսին և պահպանվում է մինչ օրս։ Տնօրենը գրանցված է 100 000դրամով, հաշվապահը 90 000-ով, բանվորները նույնպես գրանցվում և դուրս են գալիս 90 000 աշխատավարձով։ Արդյո՞ք տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու համար է նշված խնդիրը, թե՞ այլ բացատրություն կա նշված ծանուցման մեջ, որը չեմ կարողանում հասկանալ:

Նվազագույն աշխատավարձ
Բարև Ձեզ: Ես ուզում եմ իմանալ Հայաստանում օրենքով օֆիսային աշխատողների նվազագույն աշխատավարփի չափը, արձակուրդներին և գիշերային ժամերին աշխատողներին ինչքա՞ն են վճարում:

0,5 դրույքաչափ, թե՞ ժամավճար
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ նվազագույն աշխատավարձի ժամանակ կարո՞ղ ենք պայմանագրում նշել 0,5 դրույքաչափ՝ 45 000 դրամ, թե՞ պետք է նշվի ժամավճարային։ Կանխավ շնորհակալ եմ։

Հիվանդաթերթիկը հաշվարկվում է ըստ օրացույցային, թե՞ աշխատանքային օրերով
Մելինե.
Բարև ձեզ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստը/հիվանդության նպաստ/ հաշվարկվում է օրացույցային, թե՞ աշխատանքային օրերով և, եթե տոն օր է ընկնում, դա հաշվու՞մ ենք, թե՞ ոչ։
Եվ ես մեկ հարց. ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստի վերջին փոփոխությունից ելնելով, ստացվում է, որ եթե մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, չե՞նք վերցնում հիսուն տոկոսը (ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստի 22-հոդվածի 6-րդ կետի փոփոխություն):

Ինչպե՞ս աշխատաժամանակը սահմանել
Սարիբեկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ինչպե՞ս աշխատողի աշխատաժամանակը սահմանել, եթե նրան կարող ենք վճարել ամսական ընդամենը 33 հազար ՀՀ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ։

Նվազագույն աշխատավարձ
Լիլիթ․
Շաբաթական 20 ժամ աշխատելու դեպքում ինչքա՞ն է կազմում նվազագույն աշխատավարձը, և կարո՞ղ եք ինձ օգնել՝ որտե՞ղ գտնեմ նվազագույն ժամային աշխատավարձի մասին տեղեկատվություն։

Հիվանդաթերթիկ
Արմինե.
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել. աշխատողն ընդունվել է հունիսի 1-ից, ստացել աշխատավարձ հունիս, հուլիս ամսիների համար 93 500դր.(յուր. ամսին)։ Օգոստոսի 11-23-ը (9օր) ներկայացրել է հիվանդության թերթիկ։ Այս 2 ամսից միջին ամսականը ցածր է լինում նվազագույն աշխ-ձից և ըստ նպաստների օրենքի՝ ցածր լինելու դեպքում վերցնում ենք նվազագույն աշխ-ձի չափը։ Տվյալ դեպքում քանի որ միայն եկամտային է պահվում՝ 68 000-ից ստացա 87 179-ի, իսկ դրա 80%-ը՝ 69743÷21=3321
5օր գործատուն 16 605,
4օր բյուջեի հաշվին 13 284,
հանած եկամտայինը 6 575 մաքուր՝ 23 314,
գումարած նաև աշխատավարձը մնացած օրերի:
Կասե՞ք ճիշտ է արված, եթե ոչ, ո՞րն է ճիշտ։

Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր
Հայկ.
Բարև Ձեզ։
Եթե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր եմ կնքում (օրինակ՝ 5 օրով) բացակայող աշխատողին փոխարինելու համար, արդյո՞ք խնդիր կառաջանա նվազագույն աշխատավարձի հետ կապված։
Շնորհակալություն։

Ժամավճարի չափ
Դիանա.
Բարև ձեզ: 1. Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է նվազագույն ժամավճարի (կեղտոտ) չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում:
2. Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չգրանցած աշխատողի համար: Շնորհակալ եմ:

Արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելիս
Մարինե.
Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:

Արձակուրդի հաշվարկման համար
Հարգելի հաշվապահներ, արձակուրդի հաշվարկման համար եթե հաշվարկված միջին ամսականը փոքր է նվազագույնից՝ հիմք է վերցվում նվազագույ՞նը:

Եթե միջին ամսականը ցածր է նվազագույն աշխատավարձից
Անուշ.
Բարև Ձեզ: Ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 927 000 է: Քանի որ աշխատել է 10 ամիս՝ 92 700-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր, դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե աշխատել է 10 ամիս՝ կեղտոտ 92 700, ինչքա՞ն պիտի ֆիզ. ստանա:

Նվազագույն աշխատավարձ
Խնդրում եմ, պատասխանեք՝ դեղատան աշխատակցին վերաբերու՞մ է նվազագույն աշխատավարձի մասին օրենքի հետևյալ հոդվածը.
Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:
Նշեմ, որ գիշերային հերթափոխով չի աշխատում, աշխատում է ժամը 09:00-ից 22:00-ն:

Աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով, ապա տվյալ դեպքում փաստացի աշխատավարձը հանդիսանում է ժամավարձային, և աշխատավարձը վճարելիս պետք է առաջնորդվե՞լ նվազագույն ժամային աշխատավարձով:

Հիվանդաթերթիկի և մայրության նպաստի հաշվարկման հետ կապված
Բարև Ձեզ: Արձակուրդային հաշվարկելիս, եթե նվազագույնից ցածր է՝ հիմք ենք վերցնում նվազագույն աշխատավարձը, իսկ հիվանդության թերթիկի կամ մայրության նպաստի հաշվարկման ժամանակ ինչպե՞ս պետք է անել։

Մայրության նպաստ
Անուշ.
Բարև Ձեզ: Կազմակեպությունը աշխատում է միկրոյի դաշտում, իրավական ձևը՝ ՍՊԸ: Աշխատակից պետք է գնա ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս հաշվարկել նպաստը: Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը ասելով ինչպե՞ս հասկանալ՝ վերցնում ենք 78 000-ի, թե՞ 93 300-ի:

Դրոշմանիշային վճարի հետ կապված
Անի.
Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե գումարը նվազագույնից ցածր է՝ գործատուն է տալի՞ս դրոշմանիշային վճարը։

Արդյո՞ք ամենամյա արձակուրդայինի չափը կարող է նվազագույն աշխատավարձից ցածր լինել
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ ամենամյա արձակուրդի չափը կարո՞ղ է նվազագույն աշխատավարձից ցածր լինի, օրինակ՝ ասեք որքան կլինի, եթե աշխատողը՝ ծնված 1991թ-ին, արձակուրդ գնացել է 01.02.2021 միչև 28.02.2021: Կեղտոտ աշխ.՝ 92 700, մաքուր՝ 68 000, արձակուրդի օրեր 20 օր: Օրինակ՝ արձակուրդ գնում է 2021թ. փետրավարի 1-ից միչև փետրվարի 28-ը: Ինչքա՞ն կկազմի այն, խնդրում եմ ասեք և գրեք:

Հնարավո՞ր է արդյոք դրոշմանիշային վճարը պահել կազմակերպությունից
Էմիլի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել, եթե նվազագույն աշխատավարձի չափից ցածր է աշխատավարձը՝ դրոշմանիշի գումարը փոխանցու՞մ է հիմնարկը: Եվ մեկ հարց ևս. կարո՞ղ եմ և՛ նվազագույնից ցածր, և՛ բարձր աշխատավարձների դրոշմանիշային գումարը ընդհանուր պահենք ոչ թե աշխատողներից, այլ հիմնարկից և ի՞նչ է հարկավոր, եթե օրենքի սահմանում է։

Ինչպե՞ս ստանալ միջին ամսական աշխատավարձ
Արմինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվել: Աշխատողն աշխատել է 2019թ-ից՝ 77 903 դր աշխձ.-ով, հոկտ. ամսից հղիության և ծննդ. արձակուրդում է եղել, այնուհետև դեկրետ՝ մայիսից անցել աշխատանքի՝ նոր կես դրույքով (46 309), սեպտեմբերին օգտվել արձակուրդից, հոկտ.-ից աշխատել։
Հարցս հետևյալն է. Արձակուրդային (20օր) հաշվարկելու համար միջին ամսականը ինչպե՞ս ստանալ՝ 46 309-ով հաշվել, թե՞ նվազագույն աշխձ-ով և պակասող ամիսները նախորդ 19թ-ից վերցնե՞լ: Արդյո՞ք նվազագույն աշխ.ից ցածր միջին ամսական ստանալու դեպքում կարող եմ վերցնել սահմանված նվազագույն աշխ.ձը։
Շնորհակալություն, կներեք մի քիչ խճճված ստացվեց:
Վերջին մեկնաբանություններ