
Վերջնահաշվարկ
Մելինե.
Բարև Ձեզ: Վերջնահաշվարկ հաշվելիս, եթե միջին ամսական աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից, և աշխատողը աշխատում է կես դրույք աշխատաժամանակով, այդ դեպքում էլ ենք վերցնում նվազագույնը, թե՞ կեսը նվազագույնի:

Արդյո՞ք ճիշտ է այս հաշվարկը
Վազգեն.
Բարև ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.08.2020թ.-ին: Հոկտեմբերի 1-ին ստացել է ֆիզ. արձակուրդի թերթիկ: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ստացել է 100 000 աշխատավարձ: Աշխատակիցը հանդիսանում է սոց. վճար վճարող: Արդյո՞ք ճիշտ կլինի տվյալ հաշվարկը.
1. 100 000 + 100 000 = 200 000
2. 200 000 / 12 = 16 666, քանի որ օրենքով միջին ամսական աշխատավարձը պետք է լինի նվազագույն աշխատավարձի 50 տոսկոսից ոչ պակաս՝ հիմք ենք վերցնում 91 276-ի կեսը 45 638:
1. 100 000 + 100 000 = 200 000
2. 200 000 / 12 = 16 666, քանի որ օրենքով միջին ամսական աշխատավարձը պետք է լինի նվազագույն աշխատավարձի 50 տոսկոսից ոչ պակաս՝ հիմք ենք վերցնում 91 276-ի կեսը 45 638:

Դրոշմանիշային վճարի հետ կապված
Վազգեն.
Բարև ձեզ, աշխատակիցը ստացել է աշխատավարձ նվազագույնից պակաս: Փաստաթղթավորելիս աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ նշված է աշխատավարձից պահվող հարկերը, նաև դրոշմանիշային վճարը, սակայն վերջնական վճարվող աշխատավարձի թվից նվազեցված չէ դրոշմանիշային վճարը, քանի որ գործատուի հաշվին պետք է վճարվի: Կա որևէ՞ սխալ, որ աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ գրված է դրոշմանիշային վճարի գումարը:

Նվազագույն աշխատավարձի դեպքում ի՞նչ չափով է կատարվում աշխատավարձի աճը
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողը, որը սոցիալական վճար է կատարում՝ ին՞չ չափով ենք աշխատավարձի աճ տալիս:

Ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին
Hermine.
Բարև Ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում, արդյո՞ք պետք է պահպանել նվազագույն աշխատավարձի մասին դրույքաչափերը, և վճարում ենք ամեն ամիս, թե՞ պայմանագիրն ավարտվելուց հետո:

Պարապուրդը հաշվարկելու վերաբերյալ
Hermine.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ խախտում կանեմ, եթե պարապուրդը չհաշվեմ աշխատողի միջին ժամային կամ միջին աշխատավարձի հիման վրա, այլ, հիմք վերցնեմ ընթացիկ սահմանաված աշխատավարձի չափը, սակայն էլի պահպանեմ նվազագույն աշխատավարձի մասին կանոնները:

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով
Gayane.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ստեղծագործական ոլորտ է՝ մրցույթների է մասնակցում և այլն։ Առաջին անգամ այս տարվա մեջ մրցույթի է մասնակցել երեխաները մասնակցության վճար են արել ընդամենը 50 000 է կազմել։ Դրանից 5% պետք է շրջհարկ վճարի չէ՞։ 2-րդ հարցս, եթե այդ ՍՊԸ-ն ունի աշխատող, որի համար վճարում է ընդամենը 3 510 դրամ աշխատավարձ՝ դե գրեթե չի գործում, այսինքն՝ դեռ գործունեություն նորմալ չի ծավալել։ Կարո՞ղ եմ 0.25 դրույքի աշխատավարձ ձևակեևպել և նվազագույն ժամային սանդղակով հաշվարկել։ Արդյո՞ք խնդիր չի ունենա նման աշխատավարձի դեպքում։

20-ժամյա աշխատանքային շաբաթվա նվազագույն դրույքաչափ
Լիլիթ.
Բարև Ձեզ: Եթե 40-ժամյա աշխատանքային շաբաթի դեպքում նվազագույն ժամային դրույքաչափը 406 դրամ է, ապա 20-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ինչքա՞ն կլինի։ Շնորհակալություն:

Աշխատավարձը նվազագույնից ցածր է
Լիլիթ․
Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի աշխատակիցը աշխատում է կես դրույքով, սահմանված է 46 310 դրամ հաշվարկային աշխատավարձ, պահումները հանելուց հետո ստացվում է 33 500 դրամ։ Արդյո՞ք ճիշտ է, որ նվազագույնից ցածր է ստացվում։

Աշխատակիցը աշխատում է կես դրույքով
Բարև ձեզ, կարո՞ղ եմ արդյոք կես դրույքով աշխատողին նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ տամ, օրինակ 50 000։

Վճարումը հարկադիր պարապուրդի ժամանակ
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Աշխատակիցը աշխատում է 1.12 դրույքով: Դրույքը 114 400 դրամ է, աշխատավարձը կազմում է 128 128 դրամ: Հունիսից պետք է վարձատրվի 2/3-ով՝ 128 128/32=85 419
Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1 մասի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
1. Վարձատրել նվազագույնը 91 276 դրամ,
2. 1 դրույքը առանձին հաշվել նվազագույնով, 0.12-ը՝ առանձին: Այս դեպքում ստացվում է 91 2761.12=102 229 դրամ:

40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ
Աշխատանքային օրվա տեղափոխության հետևանքով աշխատանքային շաբաթը 40 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարել եմ հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսով, երկու աշխատողի պարագայում հաշվարկվել է 2 ժամվա համար 670 դրամ, բայց կարդացի, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը պետք է կազմի 406 դրամ, այսինքն՝ սխալ է մեր արված հաշվարկը, և երկու աշխատողի հավելումը պետք է ավելացվի, իսկ դա կարո՞ղ եմ ուղղել, չէ՞ որ եկամտային հարկի հաշվետվությունը ուղարկել եմ, ճշտվածը ուղարկե՞մ, թե՞ հունիսին տրամադրեմ և հաշվետվության մեջ ներառեմ: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով
Գագ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը կես դրույքով է աշխատում, նվազագույն աշխատավարձը լինում է 34 000 դրա՞մ։

Պարապուրդի վճարի հաշվարկ
Մարիամ.
Բարև ձեզ: Հարցս հարկադիր պարապուրդի վճարմանն է վերաբերում: Ենթադրենք՝ հաշվում ենք միջին ժամայինի 2/3 ու ստանում ենք 500 դրամ, հիմա էս գումարը հարկելու ենք, նոր համեմատե՞նք նվազագույն 406 դրամի հետ, քանի որ 406 դրամը հարկերը հանած է:

Արձակուրդայինի հաշվարկման կարգ
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: 2020թ. մայիսին աշխատակիցը գնում է արձակուրդ: 2019թ. նա աշխատել է 0.75 դրույքով, իսկ 2020թ. հունվարից՝ 1 դրույքով: Արձակուրդայինի միջին ամսականը (որի մեջ ներառված են արձակուրդի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների լրիվ աշխատավարձը, իսկ պարգևատրումները՝ 1/12 մասով) կազմել է այս պահին գործող նվազագույն աշխատավարձից ցածր: Արդյո՞ք պետք է հիմք ընդունել այս պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը:

Ինչպե՞ս է հաշվարկվում պարապուրդի համար վճարվող գումարը
Արմինե.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե հաստատությունում բոլոր աշխատողները ստանում են մինիմալ աշխատավարձ, կան աշխատողներ, որ նույնիսկ 1 դրույքով չեն աշխատում, ինչպե՞ս է հաշվարկվում տվյալ դեպքում հարկադիր պարապուրդը, եթե այն չպետք է պակաս լինի նվազագույնից:

Կազմակերպությունը ծանուցում է ստացել
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարկայինից ծանուցում ենք ստացել հետևյալ գրառումով՝ «Ձեր կողմից ներկայացված 2020թ. փետրվար ամսվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրով xxxxxxxxxx ՀԾՀ(ներ)-ով աշխատանք կատարողները գրանցված են անընդմեջ 8 ամսից ավելի և վերջիններիս միջին ամսական վարձատրությունը ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից: Այս
վարքագիծը պարունակում է վճարվող եկամտի և դրանից պահվող եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ»: Ինչու՞մն է խնդիրը: Ո՞ր իրավական ակտով պետք է առաջնորդվել քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների վերաբերյալ:

Նվազագույն աշխատավարձի հաշվարկ
Արմեն.
Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ, ասացեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ՍՊԸ-ն նվազագույն աշխատավարձի հաշվարկը ինչպե՞ս անի՝
1) ա.վ.-ա.վ.23%/100-ա.վ.2,5%/100-1000դրամ=68.000դրամ,
2) ա.վ.-5000դրամ-ա.վ.*2,5%/100-1000դրամ=68.000դրամ:
Մի հարց էլ՝ դրոշմանիշային վճարը ՍՊԸ-ն ամեն ամի՞ս պետք է վճարի, թե՞ տարեկան մեկ անգամ:

Որքա՞ն աշխատավարձ է վճարվում կես դրույքով հաստիքի դեպքում
Լիանա.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե նշված հաստիքի համար լրիվ դրույքաչափով աշխատանքի դեպքում նախատեսված է 68 000 դրամ աշխատավարձ, արդյո՞ք կես դրույքի դեպքում կարող ենք վճարել 34 000 դրամ:

Արտակարգ դրության պայմաններում անձը չի կարողանում ներկայանալ աշխատանքի
Համո.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ Հայմամուլի կրպակում և իրավիճակից ելնելով՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով չեմ հաճախում աշխատանքի, և ինձ ասել են, որ ես չեմ վարձատրվելու։ Աշխատավարձս կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը և վաճառքից տոկոսներ։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարելու։
Վերջին մեկնաբանություններ